ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկա շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը Հայաստանում կավելանա 7000-ով. Գայանե Սահակյան 03/29/2021 17:03 | Կորոնավիրուս
Առաջիկա շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերը Հայաստանում կավելանա 7000-ով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
«Հենց այս պահին ՀՀ-ում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է և ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ: Իսկ վիրուսի վերարտադրման ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է, սա նշանակում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում մենք սպասում ենք ավելի քան 7000 նոր դեպքի»,- ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ 7000 դեպքի արդյունքում մահճակալային ֆոնդն ամբողջությամբ կսպառվի ու արդյունքում՝ ինչպես պատերազմական օրերին, դարձյալ հոսպիտալացման հերթեր կառաջանան:
Անդրառադնալով «AstraZeneca» ընկերության պատվաստանյութին, մասնագետը նշեց, որ այն կլինիկական փորձաքննության է ենթարկվել։ «AstraZeneca» պատվաստանյութը ունի ԱՀԿ կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառվում է երկու դեղաչափով՝ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար, միջմկանային ներարկումով։
«Առաջարկվում է այն կիրառել 8-12 շաբաթ ինտերվալով։ Արդյունավետությունը ախտանշանային ձևերի կանխարգելման համար գնահատվում է 76 տոկոս, այսինքն՝ պատվաստված անձանց մոտ ախտանշաններ չեն զարգանում 76 տոկոսով, բայց պատվաստանյութը արդյունավետ է ծանր դեպքերի կանխարգելման գործում՝ հոսպիտալացումների և մահերի կանխման՝ գրեթե 100 տոկոսով»,- ասաց Սահակյանը, նշելով, որ պատվաստանյութը արդյունավետության առումով բավարարում է կանխարգելելու մահերի թիվը։
Անդրադառնալով պատվաստանյութերի հակացուցումներին, Սահակյանը նշեց, որ սուղ է։ Եթե անձը ալերգիա ունի որևէ բաղադրիչի նկատմամբ, կամ նախորդ դեղաչափից արձանագրվել է անաֆելակտիկ շոկ, այդ պահին անձի մոտ կա սուր վիճակ՝ բարձր ջերմություն, քրոնիկ հիվանդության սրացում, այս դեպքում պատվաստում չի իրականացվում։ Իսկ ներարկման դեպքում տեղային ռեակցիաներ կարող են առաջանալ՝ ներարկման տեղում ցավ, այտուց, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, փոքր ինչ սուր շնչառական հիվանդության բնորոշ ախտանշաններ՝ մկանացավ, թուլություն, կարճատև գլխացավ։ Դրանք 48 ժամվա ընթացքում անցնում են։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ