ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն անձամբ և հետևողականորեն Ռոբերտ Քոչարյանին ապահովեց բարձր վարկանիշով 03/29/2021 14:40 | ԼՐԱՀՈՍ
Դեռ փետրվարին, լրագրողի հարցին, թե՝ մտածու՞մ եք մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել էր՝ ես քաղաքականության մեջ եմ:
Իրականում, 2018 թվականին, այն պահից, երբ 300.1 հնարված հոդվածով սահմանադրական կարգի տապալման անհեթեթ մեղադրանք առաջադրվեց նրա նկատմամբ, նա արդեն իսկ քաղաքական լուրջ գործոն դարձավ:
Ասել, թե մինչ այդ Ռ. Քոչարյանը քաղաքական գործընթացներից ընդհանրապես անտեղյակ էր, ճիշտ չի լինի, քանի որ նա պարբերաբար հոդվածների և հարցազրույցների միջոցով անդրադառնում էր երկրում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացներին: Ընդ որում, նաև մինչ օտար ուժերի ջանքերով իրականացված գունավոր հեղաշրջումն էր նա իր դիտարկումներն անում, տեսակետներ հայտնում, որոնք առավելաբար վերաբերվում էին երկրի տնտեսական քաղաքականությանը:
Եվ ահա գունավոր հեղաշրջման թավշյա առաջնորդը իշխանության ղեկին հայտնվելով և Մարտի 1-ի գործի բացահայտումը դարձնելով պետության թիվ մեկ խնդիրը՝ իր ձևակերպած խնդրի մեղավոր էլ կամայականորեն նշանակելով Քոչարյանին, այդպիսով իսկ նրան դեմոնացնելով և իբր հակադրելով թավշյա առաջնորդին, ՀՀ երկրորդ նախագահի երկրորդ վերադարձի սկիզբը դրեց:
Եվ դրեց հիմնավորապես, քանզի դեմոնացումից հերոսացում մեկ քայլ է: Եվ քանի որ այս դեպքում մենք գործ ունեինք իրական հերոսի հետ՝ կուռ և կանոնիկ՝ պետական գործչի իր առաջնորդական դրսևորումներով, հարցը ծայրահեղացվեց՝ կամ-կամի հանգույն:
Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը որքան ձգձգվում էր, այնքան նրա կերպարի պլյուսներն ավելանում էին: Եվ դա անում էր հենց Փաշինյանը: Անխոս՝ ակամա էր անում, բայց նրա ցանկացած նենգադավ արարք՝ ուղղված Ռ. Քոչարյանի դեմ, ավելի ուժեղացնում ու ամրացնում էր քաղաքական հետապնդման ենթարկվող նախագահի կամքը: Իսկ արցախյան պատերազմը ծրագրված տանուլ տալու, ազգը պարտության տանելու, մի ողջ սերունդ թշնամուն մատաղ անելու՝ ինչ է, թե՝ ինքը դավաճան չկոչվի՝ անմեղսունակի մտագարությունը ուղղակիորեն նրան անկարող, անհավասարակշիռ գերագույն գլխավորից վերաորակեց որպես ազգակործան և հող հայրենին թշնամուն հանձնող դավաճանի:
Փաշինյանն անձամբ և հետևողականորեն է Ռոբերտ Քոչարյանին վերադարձրել մեծ քաղաքականություն, այլ հարց, որ դա արել է պետություն և պետականություն արժեքներից գաղափար չունենալու արդյունքում: Իսկ իր ձեւավորած Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրելով առաջադրված մեղադրանքի հակաիրավական լինելը՝ ապացուցեց Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական հալածանքների ենթարկվելու թեզը, մաքրեց նրան՝ նախորդ «հանցավոր ռեժիմի» դատարանի կողմից արդարացվելու պիտակներից, քանի որ արդարացվել է նոր իշխանությունների ՍԴ-ի կողմից ու ապահովեց Քոչարյանի համար բարձր վարկանիշ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ