ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը. Վահե Հովհաննիսյան 03/29/2021 13:22 | Վերլուծություններ
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածի շարունակությունը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Ընտրությունների հնարավոր արդյունքներից մեկը հայկական վերածնունդն է։ Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվում է կառավարությունը և ձևավորվում է հայկական էլիտաների կոնսոլիդացված իշխանություն, որի առաջին քայլը երկրում մթնոլորտի փոփոխությունն է.
. Թշնամանքը՝ հանդուրժողականությամբ
. Սուգը՝ աշխատանքով
. Սուտը՝ աշխատանքային ճշմարտությամբ
. Անճարությունը՝ գործելու և լուծումներ գտնելու վճռականությամբ
Այս՝ ներքին մթնոլորտի խնդիրը լուծելու համար պահանջվելու են ընդամենը շաբաթներ, բայց պահանջվելու է նաև կամք և խոհեմություն՝ մոռանալու համար անձնական բոլոր լարվածությունները։ Բացառվում են տարբեր մակարդակներում վենդետաները և հիշաչարությունը։Երկրում մնում է մեկ խնդիր՝ իսկապես փրկել երկիրը։
Ձևավորվում է էֆեկտիվ, աշխատունակ կառավարություն, որի խնդիրն ամենասեղմ ժամկետում պետական համակարգի էֆեկտիվության կտրուկ բարձրացումն է։ 3 տարի շարունակ անգործության մատնված պետական համակարգը պետք է միացնել, պայմանական ասած, 3 շաբաթում։
. Նոր կառավարությունը շատ արագ պետք է հասկանա տնտեսության իրական վիճակը և ձեռնարկի կտրուկ քայլեր՝ դրա փլուզումը կանգնեցնելու համար։
. Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի Դաշնության հետ փորձի գտնել ոչ ստանդարտ լուծումներ էապես բարձրացնելու համար Հայաստանի անվտանգության մակարդակը։
.Նոր իշխանությունը պետք է Ռուսաստանի և Մինսկի խմբի աջակցությամբ հասնի տարածաշրջանում լարվածության էական թուլացմանը, կայուն խաղաղության ապահովմանը և սկսի արժանապատիվ բանակցություններ՝ բոլոր հարևանների հետ։
. Նոր իշխանությունը հստակ ձևավորված մեխանիզմներով (ոչ վերացական) պետք է երկրի վերականգնման պրոցեսին մասնակից դարձնի բոլոր ունակ շրջանակներին ու անհատներին։ Ամեն ոլորտում կա ահռելի աշխատանքի ծավալ։
. Նոր իշխանությունը պետք է կազմակերպի համահայկական համաժողով՝ համահայկական նոր օրակարգ մշակելու և ստեղծված իրավիճակից կոնսոլիդացված ելքեր գտնելու համար։
. Նոր իշխանությունը պետք է ձևավորի նոր կառույց, որը կզբաղվի Հայաստանի զարգացման հեռանկարային փաթեթների մշակմամբ։ Ոլորտ առ ոլորտ պետք է մշակվեն բարեփոխումների և արդիականացման ծրագրեր։ Պետք է ուղղակի միասին աշխատել։
Եթե ընտրությունների արդյունքում հայկական դեֆոլտի պարագայում մենք կստանանք Սաունա-պետության կարգավիճակ, ապա հայկական վերածննդի քվեի հաղթանակի դեպքում՝ անհավանական աղետից հետո Վերածնվող պետության կարգավիճակ։
Բացակայող գործոնի գերխնդիրը
Փաշինյանն ու իր թիմի առանցքային դեմքերը ներկայացնում են Թուրքիայի հետ հարաբերությունների իրենց մոդելը։ Դա մոտավորապես «ձեթ՝ հայրենիքի» դիմաց բանաձևն է, որտեղ գավառական պարզունակության և թուրքական գործակալական ցանցի համատեղ իդեան հանգում է հետևյալին՝ տոտալ և անվերապահ կապիտուլյացիա՝ բացվող կոմունիկացիաների և որոշակի տնտեսական ակտիվության դիմաց։
Բայց ողբերգությունը սրա մեջ չէ։ Ի վերջո, սա քաղաքական գիծ է, որը կարելի է մերժել, բացառել և ժողովրդի քվեով իրականացնել մյուսը։
Ողբերգությունը նրա մեջ է, որ այդ մյուս բանաձևը ձևակերպված չէ։
Փաշինյանի, Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններից հետո Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքն էր, և ի՞նչ հակադրեց այն իշխանության թեզին՝ ոչինչ։ Թերևս՝ սուլոց, վանկարկումներ և այլն։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ լայն հասարակությունը, որոշակի կրթված շերտերը և հարևանները ուզում են լսել, թե ո´րն է ընդդիմության կոնցեպտը հայ-թուրքական հարաբերությունների, հայ-արդբեջանական հարաբերությունների, տարածաշրջանայինհամագործակցության, երկարատև խաղաղության հաստատման և այլ կարևոր հարցերում։Եվ դա ուզում են լսել արդեն 4-րդ ամիսն է։ Սակայն լսվում են միայն սուլոցներ։
Երբ Փաշինյանի մոդելին ի պատասխան մենք միայն սուլում ենք, ապա նա սկսում է տիրաժավորել իր սուտը ու մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, թե հայ-թուրքական սահմանը չի բացվել 1-3 նախագահների պատճառով, թե այսօրվա ընդդիմությունը դեմ է խաղաղությանը, տարածաշրջանային անվտանգությանը, կոմունիկացիաների բացմանը։
Ընդհանրապես՝ Փաշինյանի ելույթներից կարող է տպավորություն ստեղծվել, թե իր մեղքով նահատակված մի ամբողջ սերունդ դեմ էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, և ահա հիմա «վերջապես» կարող են սկսել բացել կոմունիկացիաները, քանի որ խոչընդոտները վերացել են։
Ակնհայտորեն՝ Փաշինյանն իր թուրք-արևմտյան խորհրդատուների աջակցությամբ սկսել է հրեշավոր ստի իր 2-րդ սերիան, որը պակաս ողբերգական վերջաբան չի ունենալու մեզ համար։ Բայց այդ սուտը, լավ փաթեթավորման դեպքում, կարող է մասսայական սպառման լավ «ապրանք» դառնալ։
Անկախ Հայաստանում 30 տարի շարունակ, իսկ հիմա՝ ավելի սրությամբ, զգացվում է մի կարևոր ինստիտուտի բացակայությունը՝ ստրատեգիական մտքի, զուսպ հավասարակշիռ գաղափարի։ Քաղաքական դաշտում քաղաքական միտքը և գաղափարները երբևէ չեն բանավիճել, միտքն ի սկզբանե ստորադասվել է պահի կոնյունկտուրային և ծագող խնդիրների արագ լուծումներին։ Որպես հետևանք՝ քաղաքական դաշտին զուգահեռ՝ որակապես չհասունացավ նաև հասարակությունը։ Այն չվարժվեց՝ կարևոր հարցեր տալ քաղաքական ուժերին և ակնկալել պատասխաններ։ Հետևանքը՝ «ազատ և արդար քվեարկության» արդյունքում՝ պոպուլիզմի դատարկ ուսապարկի ընտրությունը։
Ի վերջո, ինչպե՞ս ենք մենք պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները։Եթե այսօր Հայաստանում լիներ ուժ, որը կներկայացներ հստակ ձևակերպումներ՝ Փաշինյանի էժան-կապիտուլյացիոն մոտեցումից էապես տարբերվող, այդ ուժը շատ արագ հաջողության կհասներ։
Ողջ հարգանքով հանդերձ՝ այսօրվա իրավիճակում ո´չ դաշնակցության հայդատական մոդելն է լայն հասարակության համար ընկալելի և ընդունելի, ոչ՝ Վ. Մանուկյանի՝ «մենք մաս կկազմենք հակաթուրքական կոալիցիաներին» ձևակերպումը։ Լինենք ավելի անկեղծ՝ այս թեզերն ընդունելի չեն նաև մեր անվտանգությունն այս պահին ապահովող Ռուսաստանի համար։ Հետո էլ զարմանում ենք, թե Ռուսաստանն ինչո´ւ ավելի ինտենսիվ չի աջակցում հայաստանյան պրոցեսներին։
Մինչ արցախյան բանակցություններն անորոշ հեռանկարով հետաձգվել են, Հայաստանի ներսում այսօր ամենուր ընթանում են բանակցություններ՝ դաշինքային ցուցակների շուրջ՝ մեկը 50 տոկոս է ուզում, մյուսը՝ 30, հաջորդը՝ 25։ Շատ լավ, բոլոր տոկոսները ձեզ, բայց ո՞ր նպատակի համար։ Որ էլի մեր երկրում բոլոր հաշվարկները կամ տեսլականներն առավելագույնը մեկ ամսվա կտրվածքո՞վ լինեն։
Չխրատվեցի՞նք։ Հայաստանն ունի հաջողության մի հնարավորություն. եթե ուժեղանա մտածելու, գրագետ և ռացիոնալ հաշվարկի, հեռանկարային քաղաքականության գործոնը։ Մենք պետք է սովորենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարդ թեմայում փաշինյանական գավառականության այլընտրանքը սուլոցն ու քայլերթը չէ, այլ՝ ճշգրիտ ձևակերպած բանաձևերը, որոնք հասարակությանը կտան արժանապատիվ, անվտանգ, խաղաղ հեռանկար՝ միաժամանակ ընկալելի լինելով միջազգային հանրության համար, այդ թվում՝ Ռուսաստանի և հենց՝ Թուրքիայի։
Եվ այդպես՝ բոլոր հարցերում։ Ծանր հարվածներից հետո գոնե մեր քաղաքական միտքը պետք է աճ գրանցի։
30 տարվա մեջ մենք որոշ էպիզոդներով եղել ենք լուրջ պետություն։ Մենք ունեցել ենք դրվագ, երբ Հայաստանի վարած սառը ու, ամենակարևորը, ընկալելի քաղաքականության արդյունքում Թուրքիայի վարչապետը նամակով դիմել է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին՝ առաջարկությունների փաթեթով։ Դա եղել է 2005թ.։ Երբ քո երկրի քաղաքականությունը դառնում է անմիտ և անընկալելի, ապա նույն Էրդողանից դու ստանում ես ոչ թե նամակ, այլ՝ Բայրաքթարներ՝ գլխիդ։
Հենց այս օրինակով է պետք հասկանալ, որ գավառական-գործակալական փաշինյանական մոտեցումները սուլոցով փոխարինելը նույնքան անհեռանկար ու ռիսկային է։
Ես խնդիրը միտումնավոր բարձրաձայնում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների օրինակով՝ որպես առավել սուր և ցավոտ։ Բայց գրագետ խոսքի և ռացիոնալ քաղաքականության խնդիրը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ տնտեսությունից մինչև մշակույթ, սոցիալական ապահովությունից մինչև քաղաքաշինություն։Հայաստանն էապես կփոխվի միայն այդպես»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից