ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրա Մովսիսյանի մորաքույրը տվել ինքնախոստովանական ցուցմունք, սակայն չի ընդունում, որ նախապես խոստացված կաշառք է եղել 03/29/2021 20:05 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մորաքրոջը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործող Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանին, մեղադրանք է առաջադրվել՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից կաշառք ստանալու հատկանիշներով։ Ադամյանի պաշտպան Արմեն Թևանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Փաստաբանի փոխանցմամբ՝ մեղադրանքի հետ համաձայն չեն. ճիշտ է, չեն ժխտում, որ դեպքը եղել է, սակայն չեն ընդունում, որ դա նախապես խոստացած կաշառք է եղել։
«Հիմա Ձեզ էլ, եթե լավ են վերաբերում, շնորհակալություն եք հայտնում, չէ՞, այլ ոչ թե նախապես խոստացած կաշառք եք տալիս։ Իրավաբանական նուրբ հարցեր են»,- նշեց Թևանյանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն մարտի 23-ին հաղորդագրություն է տարածել՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից առերևույթ կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքերի վերաբերյալ։ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար: Ձերբակալված անձինք ազատ են արձակվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին;
Փաստաբանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քրեական գործն ԱԱԾ քննչական դեպարտամենտից տեղափոխվել է ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն։
Դիտարկմանը, որ կասկածանքի շուրջ ցուցմունք տալիս Ադամյանը խոստովանական ցուցմունք է տվել, իսկ այժմ մեղադրանքի հետ համաձայն չէ, Թևանյանը նշեց, որ չեն հրաժարվում, որ դեպքը եղել է, բայց չեն ընդունում, որ դա նախապես խոստացած կաշառք է եղել։
Թևանյանը հայտնեց, որ ձերբակալությունից հետո ինքնախոստովանական ցուցմունք տվել է, որի մասին հետագայում պարզաբանումներ կտրվեն։
Հարցին՝ կարելի է արձանագրել, որ խախտվել է Ադամյանի պաշտպանության իրավունքը, թույլ չեն տվել, որ պաշտպան ներգրավվի, փաստաբանը նշեց, որ չի կարող ասել, որ խախտվել է պաշտպանության իրավունքը, քանի որ ձևակերպվել է այնպես, որ պաշտպան չի ուզում։ Իսկ թե ինչ ապացույցների հիման վրա է կազմվել ձերբակալման արձանագրությունը, ապա նաեւ մեղադրանքի որոշումը, փաստաբանը հայտնեց, որ տվյալները ձեռք են բերվել օպերատիվ միջոցառումների, օպերատիվ ձայնագրառման, գաղտնալսման արդյունքում։ Ինչ վերաբերում է Ադամյանի մասնակցությամբ առերես հարցաքննություններին, փաստաբանը հայտնեց, որ իր ներկայությամբ առերես հարցաքննություն չի եղել, բայց իր ունեցած տեղեկություններով՝ Ադամյանի մասնակցությամբ եղել է, իսկ թե գործով անցնող անձանցից ում հետ է եղել, փաստաբանը չմանրամասնեց։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ամալյա Ադամյանի ձերբակալությունը սերտ առնչություն ունի Ազգային ժողովի «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, քանի որ վերջինս ցանկանում է իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, նշանակել ապրիլի 1-ից օպտիմալացման արդյունքում ձևավորվող նոր կառույցի տնօրեն, որը ներառելու է նաև Զբաղվածության պետական գործակալությունը:
Ավելին՝ «Փաստինֆո»-ին նաև հայտնի դարձավ, որ Սարուխանյանին օրերս տեսել են ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում, իսկ թե ինչ նպատակով է պատգամավորն այցելել քննչական, կարելի է միայն ենթադրել։
Փաստաբանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ Ադամյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը կարող է կապ ունենալ նշված հանգամանքի, ինչպես նաև՝ Ադամյանի ընդդմիադիր հայացքների հետ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից