ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության բացակայությունը՝ «Արտավազդի» քովիդի օրինակով. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 03/28/2021 12:34 | Վերլուծություններ
Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խումբը»;
Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.
«Պետությունը չի կարողանում պատվաստանյութ ձեռք բերել։ Պաշտոնապես արվել է 600 պատվաստում, ինչը մի փոքր գյուղի ծավալ է, և ավելի շատ փաստում է իշխանության տապալումն այդ գործում։
Պետությունը չունի միասնական քաղաքականություն՝ ստեղծված իրավիճակում, երբ իր քաղաքացիներն ամեն օր հիվանդանում են, մարդիկ մնացել են միայնակ՝ վարակի դեմ։
Պետությունը չունի սահմանափակումների և կանխարգելման որևէ քաղաքականություն, և պետական ենթակայության կառույցներն ու համակարգերը՝ մշակութային օջախները, քաղաքային տրանսպորտը, պետական հաստատությունները, դպրոցները և այլն, վարակի տարածման անսպառ աղբյուր են։ Պետությունը դարձյալ մի կողմ է քաշվել։
Երեկ տեղի ունեցավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը՝ պետական մակարդակով, Օպերայի և բալետի ազգային թատրոնում։
Դահլիճում հակահամաճարակային վիճակը զրոյական մակարդակի էր՝ դահլիճի 90 տոկոսը առանց դիմակ, առանց սոցիալական հեռավորության, գրկախառնություններ, համբույրներ, և այս ամենը հեռարձակվում է համապետական ալիքով։
Այս միջոցառումով արձանագրվում է պետության անգործությունը։ Սա նշանակում է, որ միասնական իշխանություն Հայաստանում չկա։
Երեկվա միջոցառմանը օթյակում բոլորից մեկուսի նստած էին ԿԳՍՄ նախարարը և Երևանի քաղաքապետը։ Նրանք դիմակով էին և սոցիալական հեռավորություն էին պահպանում։ Իրենք՝ իրենց համար։ Սա նույնպես խոսում է երկրում միասնական իշխանության բացակայության մասին։
Պետությունը չի մտածում իր քաղաքացիների մասին, պետությունը չունի քաղաքականություն, պետությունը տվյալ պահին ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներն ապրում են իրենց համար՝ իրենց ամառանոցներում, իրենց օթյակներում, միայն իրենց համար հասանելի պատվաստանյութերով։
Պետության բացակայությունը պայմանավորված է իշխանության լեգիտիմության զրոյական աստիճանով, ինչն իշխանությունը շատ լավ զգում է. վարչապետն իրեն շրջափակել է ոստիկանական զորքերով ու մտածում է բացառապես իր անվտանգության մասին, նախարարների ճնշող մեծամասնությանը ոչ ոք չի ճանաչում, ու նրանց խոսքը արժեք չունի, քաղաքապետ Հայկոն էլ արդեն 2 տարի է՝ չկա։
Իսկ առայժմ, շատ կարճ ժամանակ հետո, մենք կլսենք երեկվա «Արտավազդ» մրցանակաբաշխության տխուր հետևանքների մասին՝ նոր հիվանդներ և, ցավոք, մահեր։
Երեկվա միջոցառումից հետո պետք է լինեն հրաժարականներ, որովհետև իշխանությունն արել է հերթական անթույլատրելի արարքը։ Իսկ քանի որ հրաժարականներ չեն լինի, ապա մեզ մնում է հրապարակային երկու հարց ուղղել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.
Հարց 1.
Նույնիսկ չլինելով բժիշկ, Դուք հասկանու՞մ եք, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ չի պահպանվել հակահամաճարակային որևէ նորմ, Դուք գիտակցու՞մ եք, որ դա հանցագործություն է, որը կարող է բերել մահերի։ Դուք հասկանու՞մ եք, որ այս վարքագծով Հայաստանը տարանջատվում է քաղաքակիրթ աշխարհի նորմերից։
Հարց 2
Դուք հայտարարել եք, որ առ այս պահը 600 քաղաքացի ստացել է պատվաստանյութ։ Խնդրում ենք ասել՝ ի՞նչ հրապարակային մեխանիզմով է հայտարարվել պատվաստանյութ ստանալու հնարավորության մասին, ինչպե՞ս են ընտրվել մարդիկ, և խնդրում ենք հրապարակել ստացողների անունները։ Ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն՝ դրանց մեջ մեծ թիվ են կազմում գործող իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավոր բարեկամները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ