ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պոլիկլինիկաներում նեղ մասնագետների աշխատաժամանակը քիչ է, վարձատրությունը՝ ցածր»․ «Փաստ» 03/27/2021 10:29 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ մեկ անգամ «Փաստը» դժգոհություններ է ստացել պոլիկլինիկաների աշխատանքի վերաբերյալ: Մեր համաքաղաքացիները նշում են, որ պոլիկլինիկաներում կա սարքավորումների ու նեղ մասնագետների պակաս, ինչի պատճառով պարբերաբար հերթեր են գոյանում, և ավելի հաճախ իրենք ստիպված են լինում դիմել բժշկական այլ կենտրոններ ստուգումներ անցնելու համար, ինչն էլ կապված է հավել յալ գումարների վճարման հետ: Մյուս դժգոհությունը վերաբերում է նրան, որ լիարժեք չի աշխատում առցանց հերթագրման համակարգը: Այս խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարանին, որի ենթակայության տակ են գործում մայրաքաղաքի պոլիկլինիկաները: Մասնավորապես հետաքրքրվել էինք՝ քաղաքապետարանը տեղյա՞կ է իր ենթակայության տակ գտնվող բժշկական հիմնարկներում առկա խնդիրների մասին, կատարվո՞ւմ է սարքավորումների թարմացում և վերազինում:
Բարձրաձայնել էինք նեղ մասնագետների խնդրի պակասի և այն լուծելու ուղղությամբ առողջապահական գերատեսչության և քաղաքապետարանի քայլերի անհրաժեշտության մասին: Արձագանքելով մեր հարցադրումներին՝ քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող որոշ ԱԱՊ (առողջության առաջնային պահպանումխմբ.) հաստատություններ համալրված չեն անհրաժեշտ մասնագետներով՝ հատկապես նեղ մասնագետներով, քանի որ բուժհաստատության՝ բնակչության փոքր թվաքանակով պայմանավորված՝ նեղ մասնագետների աշխատաժամանակը քիչ է, վարձատրությունը՝ ցածր»: Միաժամանակ տեղեկացնում են, որ յուրաքանչյուր ամիս Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրվում է տեղեկատվություն բուժհաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է բուժսարքավորումներով հագեցվածությանը, ապա նշվում է, որ 2013 թվականից սկսած յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետարանի՝ «Առողջապահական ընկերությունների համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակներում կատարվում է բուժհաստատությունների բժշկական սարքավորումներով հագեցում՝ ելնելով պահանջարկից: Խնդրել էինք անդրադառնալ նաև քաղաքապետարանի կողմից պոլիկլինիկաներում առցանց հերթագրման համակարգի հետ կապված խնդիրներին: Քաղաքապետարանից հայտնում են, որ նշված գործընթացն ապահովում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ներդրված «Առմեդ» համակարգի միջոցով: «Այո, երբեմն արձանագրվում են էլեկտրոնային հերթագրման խնդիրներ՝ համակարգում հնարավոր տեխնիկական խաթարման պատճառով: Նշված դեպքերում բուժհաստատությունների տնօրենները կապ են հաստատում համակարգի պատասխանատու անձի հետ՝ տեղեկացնելով վերջինիս խնդրի մասին»,-տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․03.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ