ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար 03/27/2021 14:08 | Հարցազրույց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում իրավունքները խախտվել են՝ նրա նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդմամբ, բարոյական վնասի փոխհատուցման պահանջ կներկայացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։ Այս որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց ապօրինի քրեական հետապնդման իրականացումը։ Հատկանշական է, որ թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արձանագրվել է, որ դատավորի նկատմամբ իրականացվող հետապնդումն ապօրինի է։ Իսկ երեկ՝ մարտի 26-ին, ՍԴ-ն՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչելով Սահմանադրությանը 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
ՍԴ որոշման վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ։
-Պարոն Գրիգորյան, երեկ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը՝ ըստ էության բավարարելով Ձեր դիմումը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
- Ընդհանրապես դատական ակտերն չեն մեկնաբանվում, մանավանդ՝ դատավորների կողմից։ Երբ դատական ակտն ամբողջական տեքստով համացանցում կհայտնվի, բոլորին հասանելի կլինի և բոլորը կարող են ծանոթանալ։ Մեկնաբանման կարիք չկա։ ՍԴ-ն իր լիազորությունների սահմաններում քննել և լուծել է առաջին ատյանի դատարանի և երկրորդ նախագահի փաստաբանների կողմից ներկայացված դիմումը, այդ թվում՝ բավարարել է, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է հակասահմանադրական։
- Ձեր կողմից գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին որոշումից հետո Ձեր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվել, իսկ որոշումը բեկանվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Ստացվում է՝ իշխանամերձ իրավաբանները ևս գիտակցում էին հոդվածի հակասահմանադրականության հանգամանքը և ամեն կերպ փորձ էր արվում՝ կանխարգելել ՍԴ-ի կողմից նման որոշման կայացումը։
-ՍԴ դիմելու մասով բեկանված որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա ճանաչվել է ոչ հիմնավոր։ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Վերաքննիչ քրեական դատարանն իրավասու չէր առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործով, տվյալ դեպքում՝ իմ կողմից ՍԴ դիմելու որոշումը բեկանելը։ Հետևությունները Ձեզ եմ թողնում, թե ինչ կարելի է մտածել։ Ես զերծ կմնամ որևէ քաղաքական հայտարարություն անելուց՝ հաշվի առնելով, որ այժմ էլ ես դատավորի պաշտոնում եմ, իմ լիազորությունները դադարեցված չեն, պարզապես կասեցված են։
-Պարոն Գրիգորյան, Ձեր նկատմամբ հարուցված քրեական գործն ինչ փուլում է գտնվում։ Արդյո՞ք գործի վարույթը կարճելու որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվե՞լ է։
-Վերաքննիչ դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատական ակտը։ Այժմ վճռաբեկ բողոք է բերվել գլխավոր դատախազի կողմից, մենք էլ պատրաստվում ենք պատասխան ներկայացնել վճռաբեկ բողոքի հետ կապված։ Անհրաժեշտության դեպքում նաև հնարավոր է մեր կողմից էլ վճռաբեկ բողոք բերվի՝ կոնկրետ հիմքերից մեկի հետ կապված։
-Վճռաբեկ դատարանն արդեն վարույթ ընդունե՞լ է բողոքը։
-Դեռ ոչ, Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում է որոշում՝ վարույթ ընդունել բողոքը, թե ոչ։
-Պարոն Գրիգորյան, իսկ պատրաստվում եք փոխհատուցման պահանջ ներկայացնե՞լ։
-Չեմ կարծում, որ լինի որևէ մեկը, ում նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի և դատարանի դատավճռով անմեղ ճանաչվի և չպահանջի փոխհատուցում։ Կարծում եմ՝ դրանք փոխկապակցված են և կարծում եմ, որ չի գտնվի որևէ անձ, որը չի պահանջի փոխհատուցում, այդ թվում՝ նաև ես։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից