Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նախարար Քերոբյանի հայտարարությունը զբոսաշրջության 319% աճի վերաբերյալ ոչ մի հիմնավորում չունի․ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա 03/27/2021   16:53  |  ԼՐԱՀՈՍ

26.03.2021թ.-ին լրագրողների հետ կատարած իր ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԷՆ Նախարար Վահան Քերոբյանը արեց զբոսաշրջության ոլորտին վերաբերվող որոշակի հայտարարություններ, որոնց մենք հարկ համարեցինք անդրադառնալ, հաշվի առնելով դրանց անիրատեսական լինելը և դրանք համարելով անգամ ոլորտի իրական խնդիրները կոծկելու փորձ:

Այսպես, Նախարարը հայտարարեց, որ

• «անցած տարի մարտ ամսին տուրիստներ չունեինք, սակայն այս տարի մարտին արդեն ունենք տուրիստների մեծ խումբ»:

• «իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան»

• «մայիս ամսից պլանավորվում է, որ զբոսաշրջությունը կմտնի «ընդունելի և նորմալ տեմպի մեջ» և այս տարի կանխատեսված է Զբոսաշրջության ոլորտի 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոսանոց անկում»:

Անդրադառնալով վերոնշյալ կետերին, ուզում ենք փաստել, որ քանի դեռ չկան ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը 2021թ.-ի մարտ ամսվա ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի վերաբերյալ, հստակ չի ստացվի դատել, թե արդյոք 2021թ.-ի մարտ ամիսը ավելի բարենպաստ է եղել քան 2020թ.-ի մարտը, նամանավանդ այն ուժգնությամբ, ինչպիսին այն բնութագրում է Նախարարը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցներից ոմանց տվյալների համաձայն, Նախարարի պնդումը առ այն, որ անցաց տարվա մարտին զբոսաշրջիկներ գրեթե չկային անհիմն են, քանի, որ մինչև մարտի 16-ին ՀՀ Կառավարության կողմից արտակարգ դրության սահմանումը մարտ ամսվա վրա կատարված ամրագրումները դեռևս պահպանվում էին որոշակի քանակի շրջանակներում, որոնք ավելի բարձր էին քան այս տարվա մարտի քանակը: Սակայն արտակարգ դրության սահմանումից հետո, բոլոր ամրագրումները վերջնականապես չեղարկվեցին և մարտի վերջին արդեն հյուրերի քանակը ձգտեց զրոյի: Այնուամենայնիվ, կսպասենք պաշտոնական թվերին իրողությունը ամբողջությամբ պարզելու համար:

Լսելով Նախարարից այն, որ իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մենք իսկապես տարակուսանքի մեջ հայտնվեցինք հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանի դեպքում այնպես էլ ամբողջ աշխարհում տուրիստները սկսել են ամրագրել իրենց այցելությունները շատ ավելի մոտ ժամանման օրվանը քան մինչ այդ: Դրա պատճառով այսպես կոչված ամրագրումների պատուհանը (ամրագրման օրվա և ժամանման օրվա միջև ընկած ժամանակահատվածը) միջինում 3 ամսից կտրուկ նվազել է մինչև 3-7 օր: Սա օբյեկտիվորեն բացատրվում է հյուրերի ճամփորդության համար 72 ժամը չգերազանցող ՊՇՌ թեստի առկայության պահանջով, ինչի պատճառով իրենք ստիպված են գնել ավիատոմսեր և կացություն ժամանման օրվան մոտ օրերին միայն:

Այս պատճառով հյուրանոցները պարզապես չունեն որևէ պատկերացում, թե ինչ է իրենց սպասում մեկ-երկու շաբաթ անց, ուր մնաց մեկ ամսվա կտրվածքով կանխատեսում կատարելը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցների պատկերացմամբ սույն թվականի ապրիլը շատ չի տարբերվի մարտից, հաշվի առնելով այս պահին առկա ամրագրումների քանակները: Մեզ համար անհասկանալի է, թե, որ տվյալների հիման վրա է Նախարարը լրիվ այլ եզրահանգման եկել: Կխնդրենք իրեն պարզաբանել մեզ իր մոտ առկա տեղեկատվության աղբյուրը, հաշվի առնելով, որ պետությունը չունի պաշտոնական տվյալներ ապագա ամրագրումների քանակների վերաբերյալ:

Նախարարի պնդումը առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի և նորմալ տեմպի մեջ» մեզ համար ավելի քան մտահոգիչ է, քանի որ, ինչպես արդեն ասեցինք, գոյություն չունի ապագային վերաբերող քիչ, թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն:

Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է թուլացնել պետության և զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:

Մեր կարծիքով Նախարարի կողմից հնչեցված 319% աճի, այն է ավելի քան քառակի անգամ աճի մասին կանխատեսումը ընդհանրապես մոտ չէ իրականությանը, քանի որ բացի վերոնշյալ բարդություններից առկա են բազում այլ խոչընդոտներ, որոնք դարձնում են նման վերականգնման տեմպերը անհնար: Ներկայացնենք դրանցից ամենակարևորները.

• ինչքան էլ տպավորություն չստեղծվի, որ 2020թ.-ի ցածր նշաձողից հեշտ կլինի ապահովել բավականին բարձր աճ, պետք է հաշվի առնել, որ Նախարարի դրված նշաձողը չափազանց բարձր է: Իր կոմից սահմանված 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոս պակաս ցուցանիշը կազմում է 1.400.000-ից 1.500.000-ի չափ զբոսաշրջային այցելություն: Շատ ծանր կլինի Համավարակի պատճառով աշխարհի բազում երկրների «կարմիր» ցուցակում հայտնված Հայաստանին կարողանալ համոզել այդքան զբոսաշրջիկի այստեղ այցելել, նամանավանդ հաշվի առնելով անցած պատերազմի և ներքաղաքական անկայունության նկատմամբ զբոսաշրջիկների չափազանց զգայուն լինելը:

• Ավանդական համար մեկ շուկա հանդիսացող Ռուսաստանը դեռևս չունի երկարաժամկետ կայուն մոտեցում դեպի Հայաստան և հակառակը չվերթների թույլտվության առումով՝ ինչը ավիափոխադրողերին ստիպում է կրճատված պահել չվերթների քանակը դրանք հարկ եղած դեպքում ստիպված չեղարկելու վախից՝ ինչն էլ իր հերթին արհեստականորեն թանկացնում է տոմսերի գները՝ դարձնելով Հայաստանը անմրցունակ ուղղություն ռուս և Ռուսաստանով ժամանող տուրիստների համար:

• Ավանդական համար երկու շուկա հանդիսացող Վրաստանի հետ հիմնական անցակետ համարվող ցամաքային հաղորդակցությունը մնում է փակ, ինչը չափազանց կրճատում է պոտենցիալ այցելուների քանակը, որոնք կարող էին համատեղել Վրաստան իրենց այցելությունը Հայաստան այցելութան հետ:

• Շենգենյան գոտու կողմից Հայաստանը դեռևս «կարմիր» երկիր համարվելու պատճառով մեզ համար 2019թ․-ի Top 20 շուկաներից 8-ից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա) տուրիստների հոսքը մնում է սահմանափակ: Հաշվի առնելով, որ Շենգենյան գոտու և ոչ մի երկրի կողմից պաշտոնապես դեռևս չի էլ քննարկվում Հայաստանին «կանաչ» երկիր համարելը, ապա այս տարվա ընթացքում տվյալ երկրներից մեծ հոսք սպասելը անիրատեսական է վերոնշյալ նույնաբովանդակ խնդիրներից ելնելով:

Հատկանշական է, որ այն օրը, երբ Նախարարը խոսում էր տուրիզմի կայծակնային վերականգնման և մայիսից սկսած «ընդունելի և նորմալ տեմպերի մեջ ընկնելու» մասին, Ասոցիացիան իր անունով ուղարկել է նամակ՝ պահանջելով անհապաղ նախաձեռնել աջակցության միջոցառումների նոր փաթեթի ստեղծում, որը անհրաժեշտ է ոլորտը ամբողջական կործանումից փրկելու համար: Խոսքը դեռևս 2020թ.-ի մարտին Ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդիրների և դրանց լուծումների ներդրման մասին է, որոնք են.

• ազատել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին բոլոր հարկային պարտավորություններից և պարտադիր վճարներից մինչև ճգնաժամի ավարտը

• գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ հյուրանոցային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը և ապահովելով արագ վերականգնում ու ոլորտի հետագա աճի հնարավորություն։ Հյուրանոցային ոլորտի անհամեմատ բարձր հարկային բեռը հիմնականում պայմանավորված է հյուրանոցների ԱԱՀ վճարող լինելով, ի տարբերություն մնացած ողջ ոլորտի՝ շրջանառության հարկ վճարող լինելով։

• վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը,

• վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչև կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը։

Մեկ այլ հատկանշական փաստ է այն, որ Նախարարը հայտարարում է, որ ոլորտը արդեն պրակտիկորեն վերականգնվել է, սակայն Ասոցիացիայի մեկ այլ նամակին ի պատասխան Նախարարությունը գրել է, որ Կառավարությունը պատրաստվում է հավելյալ միջոցներ տրամադրել ոլորտի համար կազմած 23-րդ միջոցառմանը առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

Մենք ողջունում ենք Կառավարության նման քայլը, սակայն ինչպես և նախորդ նամակներում հայտարարում ենք, որ այդ միջոցառումը բավարար չէ խնդրին լուծում տալու համար:

Ոլորտը իսկապես ոտքի կանգնեցնելու նպատակով անհրաժեշտ է շտապ իրագործել մեր կողմից առաջարկվող լուծումների համախումբը:

Առանձին այդ լուծումները չեն ունենա այն արդյունավետությունը և ոլորտում գործող ընկերությունների մաքսիմալ լայն սպեկտրին օգնելու հնարավորությունը, ինչ դրանց հանրագումարը:

Հայտնել ենք և շարունակում ենք հայտնել պատրաստակամությունը հանդիպելու և օգնելու Կառավարությանը տվյալ ծրագրերը կյանքի կոչելու և ոլորտը փրկելու գործում:


Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա ՀԿ

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:29 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍԵս դեմ եմ լինելու խստացումներին․ Վահան Քերոբյանը՝ սահմանափակումների գնալու մասին
13:22 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍ2020-ի նկատմամբ տուրիզմի ոլորտում կանխատեսվում է 319 տոկոս աճ․ նախարար
15:58 25/03/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է. Էկոնոմիկայի նախարար
18:16 24/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀունվարին հայտարարել էիք, որ 3-4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր կան Հայաստանում.ի՞նչ եղան այդ ծրագրերը.պատգամավորը՝ էկոնոմիկայի նախարարին
14:40 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍՈւտելիքի գներն ամբողջ աշխարհում բարձրացել են․ պետք չէ խուճապահար լինել․ Քերոբյան
14:31 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱնցանկալի է լրացուցիչ սահմանափակումներ սահմանել․ Վահան Քերոբյան
13:57 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Քերոբյանը Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ տնօրենին
15:47 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀամարում ենք, որ նոր սահմանափակումների շարժառիթներն ունեն բացառապես քաղաքական հիմք. «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ
11:50 04/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանության արժանացրեց տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերություններին «օդ ու ջրի» պես անհրաժեշտ միջոցառումը
16:48 26/02/2021  |  ԼՐԱՀՈՍՎահան Քերոբյանը ծանոթացել է Գյուղական ֆինանսավորման կառույցի գործունեությանը

Արխիվ

[]