Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար». Փաշինյանը ծանոթացել է ՏԿԵՆ ծրագրերին 03/26/2021   19:31  |  ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկման մեկնարկին Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության  միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝

սուբվենցիաների ոլորտում՝ 2020թ.  իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 2018-2020թթ. իրականացվել է 1192 սուբվենցիոն ծրագիր՝ 47.5 մլրդ դրամ արժեքով, որից 25.5 մլրդ դրամը՝ պետբյուջեի հաշվին, 21.5 մլրդ դրամը՝ համայնքների համաֆինանսավորմամբ, 500 մլն դրամը՝ ներդրողների ներգրավմամբ: 1192-ից 368 ծրագրով իրականացվել է 270 կմ ներհամայնքային փողոցների բարեկարգում, 134-ով՝ խմելու ջրագծերի նորոգում, 78-ով՝ ոռոգման համակարգի կառուցում, 161-ով՝ փողոցային լուսավորություն և այլ ծրագրեր: 2021թ. համար ստացվել է 800 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք վերլուծության փուլում են: Նախարարն արդյունավետ է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պետության համաֆինանսավորումը թույլ է տալիս վերահսկողություն ունենալ ծախսի և շինարարության որակի նկատմամբ:

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը: Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում՝ ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակում մշակվել և քարտեզավորվել են բոլոր երթուղիները: 2021թ. մարտի սկզբին հայտարարվել է Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի կեսերին: Հաջող արդյունքներ արձանագրելու պարագայում նախատեսվում է նման մրցույթներ անցկացնել նաև մյուս մարզերում՝ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները լուծելու նպատակով:

Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո: Ընդհանուր առմամբ գումարային տեսանկյունից 2019-2020թթ. ընթացքում կատարվել է այնքան աշխատանք, որքան կատարվել էր 2006-2019թթ.: Վերամեկնարկել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը, որի արժեքը 188 մլն եվրո է։ Ավարտվել են Հաղթանակ, Աշնակ ենթակայանների վերակառուցման և Լալվար–Նոյեմբերյան օդային նոր գծի կառուցման աշխատանքները՝ 28 մլն դոլար ներդրմամբ։ Վերակառուցման փուլում են Վանաձոր 1, Չարենցավան, Լիճք, Ագարակ և Շինուհայր ենթակայանները։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել  է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի  մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ունենալ 37.4 կմ մեխանիկական ոռոգման և 265.9 կմ ներտնտեսային ցանցերի արդիականացում, ինչն էապես կփոխի Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի ոռոգման համակարգերը: Բացի այս, ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկում է նաև Կապսի ջրամբարի կառուցումը: 

Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց:  Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2–ի շինարարությունը կավարտվի 2021թ., իսկ 11-ինը՝ 2022թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Աղբահանության բնագավառում՝ 2020թ. դեկտեմբերին մեկնարկել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը (11 մլն եվրո), որն առաջիկայում եղանակային պայմանների բարելավման պես կշարունակվի: Աղբավայրը շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման ոլորտում՝ համայնքների միավորման գործընթացը շարունակվում է,  նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2022թ.: Ներկայում միավորված համայնքների թիվը 54-ն է, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ 54-ում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2021-2022թ.. կհիմնվեն ևս 19-ը։ 2021թ. հունվարից գործարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը:

Միգրացիոն քաղաքականության բնագավառում՝ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է 183 ԲԳՎ՝ 2.4 մլրդ դրամ արժեքով: Այս պահին շահառուների կողմից կնքվել է առուվաճառքի 64 պայմանագիր, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան փոխանցումները: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի. այն ամբողջությամբ կավարտվի Երևանում, հաջորդիվ՝ նաև մարզերում:

Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորություները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով:

Փաշինյանն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով:

Հանքարդյունաբերության առնչությամբ՝ Փաշինյանն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:05 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանին ընտրելով հայերը կլեգիտիմացնեն նրա արած բոլոր քայլերը. Ռուս փորձագետ
12:28 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ
21:18 25/03/2021  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-իտալական համագործակցությանն առնչվող հարցեր
21:07 25/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀակոբ Արշակյանն ընդունել է Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը
20:55 25/03/2021  |  ՎերլուծություններԱմերիկյան ժողովրդավարության նմուշներից՝ ընտրե՛ք նրան, քանի որ նրան են ընտրում բոլոր աղանդավորները, համասեռամոլները, թմրամոլները
20:31 25/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին
19:58 25/03/2021  |  ԼՐԱՀՈՍՎաղարշակ Հարությունյանը բարձր է գնահատել գնդերեցների դերակատարումը պատերազմի օրերին
19:57 25/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի «սրտի օլիգարխ» Խաչատուր Սուքիասյանն ավիաընկերություն է հիմնում
19:48 25/03/2021  |  ԼՐԱՀՈՍՍՈՒ-30 ինքնաթիռներն ու խոցման միջոցները միաժամանակ պետք է ձեռք բերվեն և տեղափոխվեին Հայաստան՝ այն արտադրող երկրում փորձարկվելուց հետո. Օհանյան
19:26 25/03/2021  |  ՔաղաքականՓաշինյանը ենթարկվեց «Իմ քայլի» պատգամավորներին. քաղտեխնոլոգ

Արխիվ

[]