ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բոլոր այն միամիտ մարդկանց համար, ովքեր դեռ պատրանք են փայփայում, թե այս հանցավոր իշխանություններն ի վիճակի են «ընտրություններ» կազմակերպել.Էդգար Ղազարյան 03/26/2021 12:16 | Մեկնաբանություն
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.
«Բոլոր այն միամիտ մարդկանց համար, ովքեր դեռ պատրանք են փայփայում, թե այս հանցավոր իշխանություններն ի վիճակի են «ընտրություններ» կազմակերպել, ներկայացնեմ 2020 թվականին ընդամենը մի քանի օր տևած Սահմանադրական ապօրինի հանրաքվեի «ԱՅՈ» քարոզչության թիմի կողմից իրականացված, միայն իմ կողմից արձանագրված ընտրախախտումների համառոտագրությունը, որը ես արձանագրել էի իմ դիտարկումների արդյունքում և պատրաստվում էի հրապարակել քարոզարշավի ավարտից հետո։ Հիշեցնում եմ․ ընդամենը մի քանի օր, միայն իմ կողմից, միայն քարոզչության ընթացքում արձանագրվել է 23 ընտրախախտում։
1. Իշխող քաղաքական ուժի կողմից «ԱՅՈ» քարոզչության շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ղեկավարում է մի գերատեսչությունը, որը համակարգում է ՀՀ մարզպետների գործունեությունը և իրականացնում է կառավարության քաղաքականությունը տեղական ինքնակառավարման ոլորտում։ Ակնհայտ է, որ այդ որոշման նպատակը վարչական ռեսուրսի կիրառումն է, ընդ որում այն մեթոդներով և մեխանիզմներով, որոնց համար մշտական քննադատության են արժանացել նախկին իշխանությունները։ Քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ արդեն իսկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ մարզպետների միջոցով համայնքների ղեկավարների վրա դրվել են ԱՅՈ ձայներ հավաքելու կոնկրետ թվեր՝ սպառնալով նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցել առաջդարանքը չկատարելու դեպքում, ինչպես նաև հակառակը՝ կարճել արդեն իսկ հարուցվա քրեական գործերը՝ իշխանությունների համար ընդունելի արդյունքներ ապահովվելու դեպքում։
2. «Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության որոշմամբ պաշտպանության նախարարությունը մարտի 20-ից հունիսի 20-ը կկազմակերպի առաջին կարգի պահեստազորի առաջին խմբում հաշվառված սպաների, ենթասպաների և շարքայինների եռամսյա հավաք:Նման անհրաժեշտությունը հիմնավորվում է բանակը նոր տեսակի զինատեսակներով համալրվելու հանգամանքով. պահեստազորում գտնվողները ևս պետք է տիրապետեն ժամանակակից զենքի կիրառման հմտություններին»: Սա անհեթեթ «հիմնավորում» է, քանի որ վերջին շրջանում հայտարարվել էր, որ որպես նոր սպառազինություններ ձեռք են բերվել օդանավեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրանք հատուկ զինատեսակներ են, որոնց մասնագետները չեն կարող լինել եռամսյա հավաքների մասնակիցները։ Ակնհայտ է, որ այդ եղանակով միջոցներ են ձեռնարկվում քաղաքացիական բնակչության մի հատվածին զինվորական ծառայության զորակոչելու միջոցով վարչական ներգործություն ունենալ նրանց վրա՝ ստիպելով նախ մասնակցել հանրաքվեին, այնուհետև ստիպել, որ նրանք արտահայտեն իշխանություններին հաճո դիրքորոշում։ https://www.24news.am/news/81222
3. Իշխանության ներկայացուցիչների կողմից նախապես հայտարարվել էր, որ «ԱՅՈ» քարոզչության շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 2020 թվականի փետրվարի 17-ից պաշտոնապես մեկնարկել է 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը, սակայն ՀՀ վարչապետի կողմից որոշում չի կայացվել Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին (ՀՀ նախագահի հրամանագրով նա չի ազատվել նաև զբաղեցրած պաշտոնից)։ Այսինքն, Սուրեն Պապիկյանը զբաղեցրել է այդ պատասխանատու և ազդեցիկ պաշտոնը՝ մասնակցելով քարոզարշավին և օգտագործելով պաշտոնական դիրքը, ծառայողական միջոցները և այլն։ Հարկ է նկատել, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի հոդված 17-ի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է, որ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։
4. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի փետրվարի 18-ին, աշխատանքային օրվա աշխատանքային ժամին Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում քարոզչական բնույթի գրառում է կատարել «Չկա ավելի զորեղ բան, քան ժողովրդական, «ինքնագործ» քարոզչությունը» բովանդակությամբ՝ հրապարակելով ասֆալտապատ և քանդված փողոցներով նկարներ ԱՅՈ և ՈՉ վերտառությամբ։ Սրանով նա խախտել է «Հանրաքվեի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի հոդված 17-ի 14-րդ կետի 1-ին ենթակետը, որով արգելվում է հանրային ծառայողների քարոզչությունը։
5. 2020 թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել ԱՅՈ քարոզչական շտաբի դրամահավաք, որի ընթացքում հավաքագրվել է 100 մլն դրամը գերազանցող գումար, որը, սակայն, օրենքի խախտումով, փոխանցվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաշվեհամարին՝ յուրացնելով հանրաքվեի քարոզչության համար հանգանակված և պետական բյուջե փոխանցման ենթական միջոցները՝ առավել խոշոր չափով։
6. 2020 թվականի փետրվարի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանի իր էջում հրապարակել է ԱՅՈ քարոզչական տեսանյութ՝ խախտելով Հանրաքվեի մասին օրենքով հանրային ծառայողների քարոզչական գործընթացին մասնակցելու սահմանափակումները։
7. 2020 թվականի մարտի 4-ին ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, կատարելով իր պաշտոնակն պարտականությունները և հանդես գալով իր զբաղեցրած հանրային պաշտոնի դիրքերից, բնակարան գնելու հավաստագրեր է հանձնել Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 20 ընտանիքի։ Քարողչության մեջ նման կարգավիճակում ներգրավված անձի կողմից նման գործողությունները կարող է դիտվել իբրև հավանական ընտրողների վստահությունը վայելելու և նրանց կաշառելու ձև։ Ակնհայտ է, որ կատարված գործողությունները չունեին որևէ հրատապություն և այն հնարավոր էր կազմակերպել 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեից հետո։ Հատկանշական է, որ այդ մասին տեղեկատվությունը Facebook-ի իր պաշտոնակն էջով տարածել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դրանով իսկ մասնակցելով քարոզչության իրականացմանը։
8. 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը կոպիտ կերպով խախտել է Հանրաքվեի քարոզչության կարգը։ Նա հանդես գալով ի պաշտոնե՝ որպես ՀՀ կառավարության անդամ, ու այդ կարգավիճակով Ազգային ժողովում մասնակցելով ՀՀ Սահմանադրության 112-րդ հոդվածով սահմանված ընթացակարգին (կառավարության անդամների հետ պատգամավորների հարցուպատասխան), ԱԺ ամբիոնից իրականացրել է «այո»-ի ուղիղ քարոզչություն։ Կատարված փաստը «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է։ Արձանագրում ենք նաև, որ փաստին համարժեք գնահատական տվեց ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գեորգիսյանը։
Հատկանշական է, որ այդ խախտումն արձանագրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, որը 2020 թվականի մարտի 4-ին տարածել է հետրյալ հայատարարությունը․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ ուսումնասիրել է Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 4-ի նիստում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն որպես օպերատիվ լուծում պահանջող հարցը անմիջապես կապ է հաստատվել «Այո» քարոզչության կողմի ներկայացուցչի և նախարար Սուրեն Պապիկյանի հետ և ուշադրություն հրավիրելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի պահանջներին, տեղեկացրել հանրաքվեի քարոզչության ընթացքում դրանք խստորեն պահպանելու մասին:
9. 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը նաև գլխավորում է ԱՅՈ քարոզչական շտաբը, նախընտրական քարոզչության ընթացքում հրավիրել է խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ի թիվս այլ հարցերի (չմասնավորեցնելով ողջ օրակարգը) անդրադարձ է կատարվել սուբվենցիոն ծրագրերին։ Մինչ այդ մամուլում հաճախ են շրջանառվել լուրեր վարչական ռեսուրսի կիրառման, քարոզչական գործընթացին մարզպետների ակտիվ ներգրավվածության և նրանց միջոցով տեղական ինքնակառավարման մարմինների վրա վարչական ներազդեցության իրականացման դեպքերին։ Սուբվենցիոն ծրագրերն այդ առումով ունեն կարևոր նշանակություն, քանզի դրանց միջոցով լուծվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։ Այդ ծրագրերի կապակցությամբ կենտրոնական կառավարության կողմից կարող են կայացվել կամայական որոշումներ, ուստի այն կարող է ՏԻՄ-երի վրա ներազդեցության գործիք հանդիսանալ։
10. 2020 թվականի մարտի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՀՀ Լոռու մարզ։ Ճանապարհին նա ուղղիղ եթերում հանդես է եկել քարոզչական ելույթով, որից անմիջապես հետո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ ծանոթացել է Գյուլագարակի ճանապարհի իրականացված հիմնանորոգման աշխատանքներին՝ ուղղիղ կապ ստեղծելով պետական բյուջեով իրականացված ծրագրի և քարոզչության միջև, ինչից օբյեկտիվորեն զրկված են այլ քարոզչական կողմերը։ Նույն օրը նման բովանդակությամբ պետական միջոցներով մեկ այլ միջոցառում իրականացվել է ՀՀ շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
11. 2020 թվականի մարտի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ, Հայաստանի տարբեր բնակավայրերում քարողչության ընթացքում, քարոզչական նյութերի հետ միաժամանակ բաժանել են ծաղիկներ, որով ընտրողի վաստահությունը շահելու նպատակ են հետապնդել։
12. 2020 թվականի մարտի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջից ուղղիղ եթերում նախընտրական քարոզչություն է իրականացրել կառավարական օդանավից՝ օգտագործելով հանրային տարածքն ու միջոցները քարոզչական նպատակով, որից զրկված են այլ քարոզչական կողմերի ներկայացուցիչները։
13. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սյունիքի մարզում քարոզչական հանդիպումների մասնակցելու նպատակով օգտվել է ոչ թե ԱՅՈ շտաբի, այլ պետական բյուջեով հատկացված ուղղաթիռից, վառելանյութից և այն՝ անհավասար պայմաններ ստեղծելով քարոզչական մյուս կողմից համար և չարաշահելով պաշտոնական դիրքն ու պետական միջոցները։ Հարկ է նկատել, որ նույն ուղղաթիռով երթևեկել է նաև ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը և քարոզչությանը մասնակցող այլ պաշտոնյաներ։
14. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ Սյունիքի մարզում ԱՅՈ-ի քարոզչությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ չգտնվելով արձակուրդի մեջ։
15. 2020 թվականի մարտի 10-ին առավոտյան ժամերին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ և Մեղրի քաղաքներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱՅՈ քարոզչական խմբի հանդիպումներին մասնակցել են նաև մեծ թվով դպրոցականներ։ Ակնհայտ է, որ դա տեղի է ունեցել հանրակրթական դպրոցում ուսումնական պարապմունքների ձախողման հետևանքով, ինչը հանդիպմանը ՀՀ Սյունիքի մարզպետի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ակտիվ ներգրավվածության և ներկայության պարագայում՝ վարչական ռեսուրսի և գործընթացի ուղղորդման ակնառու հետևանք է։
16. 2020 թվականի մարտի 10-ին ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախընտրական հանրահավաքների ժամանակ, հավաքները վարող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից հատուկ շեշտադրմամբ իբրև իրենց քարոզչական թիմի առավելություն, ներկայացվել են տվյալ համայնքներում, կամ այլ բնակավայրերում պետական բյուջեի միջոցներով, կամ համայնքների հետ համաֆինանսավորմամբ իրականացված տարբեր ծրագրերը։ Ակնհայտ է, որ այդ ծրագրերի իրականացումը բխում է տվյալ դեպքում իր պաշտոնական պարտականություններից, որևէ կապ չի կարող ունենալ ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար լինելու իր կարգավիճակի հետ, ուստի դա հանրային կարծիքի վրա ազդելու ոչ օրինական ձև է, որից օբյեկտիվորեն զրկված են ՈՉ քարոզչական շտաբի ներկայացուցիչները։
17. Հարկ է նկատել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի շրջանում իրականցվող նախընտրական քարոզչության մեկնել է, ոչ թե ԱՅՈ շտաբին պատկանող, այլ ծառայողական տրանսպորտային միջոցներով՝ պետական միջոցներից հատկացված վառելիքով և այլ միջոցներով։ Ստացվում է, որ քարոզչության ընթացքում հավելյալ ծախսվել են ֆինանսական միջոցներ՝ շրջանցելով քարոզչության համար նախատեսված հիմնադրամի սահմանաքանակները՝ անհավասար պայմաններ առաջացնելով մյուս կողմի համար։
18. 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նախընտրական հանրահավաքների ժամանակ, հավաքը վարող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի կողմից հատուկ շեշտադրմամբ իբրև իրենց քարոզչական թիմի առավելություն, ներկայացվել են Գորիս քաղաքում պետական բյուջեի միջոցներով, կամ համայնքների հետ համաֆինանսավորմամբ իրականացված տարբեր ծրագրերը։ Ակնհայտ է, որ այդ ծրագրերի իրականացումը բխում է տվյալ դեպքում իր պաշտոնական պարտականություններից, որևէ կապ չի կարող ունենալ ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար լինելու իր կարգավիճակի հետ, ուստի դա հանրային կարծիքի վրա ազդելու ոչ օրինական ձև է, որից օբյեկտիվորեն զրկված են ՈՉ քարոզչական շտաբի ներկայացուցիչները։
19. 2020 թվականի մարտի 10-ից 12-ը ներառյալ ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում ԱՅՈ քարոզչական շտաբի կողմից կազմակերպված հանրահավաքների ժամանակ, հանրահավաքները վարող ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանի խոսքը փոխանցելիս նրան ներկայացրել է իբրև ՀՀ վարչապետ։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը, չնայած արձակուրդում գտնվելու հանգամանքի, քարոզչությանը մասնակցել է ներկայանալով ի պաշտոնե՝ խախտելով օրենսդրությամբ հանրային ծառայողների ներկայացվող պահանջները։
20. 2020 թվականի մարտի 11-ին և 12-ին նախընտրական քարոզչության ընթացքում Ջերմուկում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ջերմուկի քաղաքապետի ուղեկցությամբ այցելել է (ՀՀ կառավարութան հետ համատեղ սուբվենցիոն ծրագրով իրականացված) հիմնանորոգված «Զատիկ» մանկապարտեզ և մարզադպրոց: Քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ արդյունավետ քննարկում ունեցանք: Պայմանավորվածություն ունենք բոլոր անավարտ ծրագրերը շարունակելու վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկի Շահումյան և Մաշտոցի փողոցների, Ձախափնյակ թաղամասի որոշակի հատվածի բակերի բարեկարգման և ասֆալտապատման, նաև դեպի ջրվեժ տանող ճեմուղու (կիսատ մնացած հատվածի 270մ) հիմնովին վերանորոգման աշխատանքների շարունակման վերաբերյալ»՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին և կառավարությանը համայնքի նկատմամբ ուշադրության և հետևողական վերաբերմունքի համար։ Այս պաշտոնական հաղորդագրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը և ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավարը քարոզչության շրջանում հանդես են եկել ի պաշտոնե՝ խախտելով օրենսդրությամբ հանրային ծառայողների ներկայացվող պահանջները։
21. 2020 թվականի մարտի 10-ին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որը ղեկավարում է ԱՅՈ-ի քարոզչական գործընթացում ակտիվորենն ներգրավված Աննա Հակոբյանը (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը), ամփոփելով հիմնադրամի «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի ընտրության փուլի արդյունքները՝ հայտարարել է տարբեր մարզերի 10 մշակույթի տների 2020 թվականի շահառու դառնալու մասին։ Նախընտրական քարոզչության փուլում այդ գործընթացում ակտիվ ներագրավված անձի կողմից նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ընտրողներ բարեհաճությունը վայելելու, հանրաքվեի հարցի հետ ուղղիղ կապ չունեցող միջոց՝ ազդելով տվյալ համայնքների բնակչության անկողմնակալ ընտրության վրա։ Ակնհայտ է նաև, որ այդ հայտարարության տարածումը չէր կարող ունենալ ոչ մի հրատապություն և հնարավոր էր անել մի քանի օր՝ 2020 թվականի ապրիլի 5-ից հետո։
22. 2020 թվականի մարտի 11-ին և 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՅՈ քարոզչական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հանդիպումներին և քարոզչական հանրահավաքներին մասնակցել է նաև Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ չգտնվելով արձակուրդում և հանդես գալով պաշտոնական դիրքերից՝ խախտելով օրենսդրությամբ հանրային ծառայողների ներկայացվող պահանջները։
23. 2020 թվականի ապրիլի 30-ին, երբ ՀՀ ողջ տարածքում հայտարարվել էր արտակարգ դրություն և իրավունքի ուժով կասեցվել էր հանրաքվեի կազմակերպումը, Վայքի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, ով մինչ այդ ակտիվորեն ներգրավված էր ԱՅՈ քարոզչական աշխատանքներում, այցելել է Վայոց ձոր մարզի համայնքներ: Այցի նպատակը ներկայացվել է իբրև բարեգործական, և սոցիալական աջակցության ծրագրի իրականացումը, որը ուղղված էր ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների մեղմմանը: Համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի հետ, գործարար Արմեն Մինասյանի աջակցությամբ Վայք համայնքի 65 կարիքավոր ընտանիքներների տրամադրվել է 25 կգ-ոց պարենային փաթեթ – ծանրոցներ: Լինելով ծագումով ապարանցի, երևանաբնակ Արմեն Մինասյանը, ով բիզնես գործունեություն է ծավալում ՌԴ Կազան քաղաքում, նմանօրինակ մարդասիրական օգնություն է ցուցաբերում նաև մեր համայնքի կարիքավոր բնակիչներին: Ակնհայտ է, որ ԱԺ պատգամավորի մասնակցությունը այդ ակցիային, որտեղ ինքը հանդես չի եկել բարերարի դերում, ընտրակաշառքի ակնհայտ օրինակ է՝ չարամտորեն օգտագործելով կորոնավիրուսի վարակով պայմանավորված սոցիալական վիճակը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից