ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին նախագահները լուրջ վտանգ են զգում. նրանց հանդիպումից պետք է հետևություններ անել. քաղաքագետ 03/26/2021 20:42 | Քաղաքական
Նախկին նախագահների հանդիպումը շատ կարևոր փաստ է, որից պետք է հետևություն անել, որ իրավիճակն իսկապես շատ վատ է և նախագահները ուղիներ են փնտրում լուծումներ գտնելու համար, քանի որ վտանգ են զգում: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 25-ին հանդիպել են ՀՀ նախկին երեք ու Արցախի երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը։ Քաղաքագետը կարծում է, որ սա քայլ է, որպեսզի քաղաքական ուժերի մի հատվածը միավորվի ոչ թե անձերի շուրջ, այլ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու լուծումներ գտնելու համար:
Ստեփան Դանիելյանը կարծում է, որ նախկին նախագահների հանդիպումը պայմանավորված է ոչ թե քաղաքական պայքարով, այլ՝ երկրի առջև ծառացած մեծ վտանգով.
«Վտանգ, որն իրենից ներկայացնում է, մարդկանց խումբը, որն այսօր իշխանություն է կոչվում: Կան նաև խմբեր, որոնք դրսում են, իշխանության մեջ չեն և վտանգ են ներկայացնում երկրի համար, մի մասը իրենց աբսուրդային գաղափարների պատճառով, մի մասն էլ գուցե դրսից ուղղորդվում են։ Նախագահները նույնպես այդ վտանգը զգում են և հասկանում են, որ պետք է լուրջ քայլեր անել և այս առումով կարծում եմ նրանք կարող են միասնական հանդես գալ որևէ նախագծի շուրջ»,-ասաց Դանիելյանը:
Քաղաքագետը դժվար է պատկերացնում, նախկին նախագահների ընտրություններին միասնական հանդես գալը.
«Ընտրություններից հետո, երբ կոալիցիա կազմելու խնդիրներ լինեն՝ վարչապետ ընտրելու համար, կտեսնենք, բայց մինչև այդ կարծում եմ տարբեր ուժեր առանձին կերպով կմասնակցեն ընտրություններին»,-ասաց Դանիելյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում առաջին նախագահի դերակատարումը գործող իշխանության դեմ պայքարում՝ հաշվի առնելով, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է Նիկոլ Փաշինյանին քաղաքական ասպարեզ բերել,զրուցակիցն արձագանքեց.
«Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի առաջին նախագահն է եղել, և նա ունի նաև պատասխանատվության զգացում երկրի առջև, ուստի մի կողմ դնելով իր անձնական խնդիրները, որոնք երկար պատմություն ունեն, հանուն երկրի շահի կարողացել է քայլ կատարել և մեկ սեղանի շուրջ նստել մյուս նախագահների հետ»,-ասաց քաղաքագետը:
Իսկ թե ի՞նչ սպասել նախկին նախագահների հանդիպումից՝ քաղաքագետը չցանկացավ կանխատեսումներ անել.
«Ժամանակը ցույց կտա»,-եզրափակեց զրուցակիցը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից