Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ցանկացած քաղաքական իշխանություն ցանկացած երկրում ցանկանում է ունենալ հնազանդ դատական համակարգ. Ալումյան 03/26/2021   21:19  |  ԼՐԱՀՈՍ

Ցանկացած քաղաքական իշխանություն ցանկացած երկրում ցանկանում է ունենալ հնազանդ դատական համակարգ, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատավորների նկատմամբ ավելացող ճնշումներին:

Նա նկատեց, որ ժողովրդավարությունը բռնապետությունից առաջին հերթին տարբերվում է դատական համակարգի անկախության աստիճանով:

«Հիմա մենք աստիճանաբար տեղափոխվում ենք բռնատիրական պետության մոդելին: Նիկոլ Փաշինյանի բռնատիրական ձգտումները սկսեցին դրսևորվել 2018 թվականին, երբ չհանդիպելով քաղաքացիական հասարակության կողմից անհրաժեշտ դիմադրությանը, նրա այսպիսի պահվածքը աստիճանաբար արմատավորվեց: Այսպիսով, այն ինչը առաջ անհնարին էր թվում, դարձավ սովորական գործելակերպ: Նա ատելություն էր առաջացնում դատավորների նկատմամբ:

Դատավորի նկատմամբ ճնշումների վերջին դեպքը գրանցվել է Օնիկ Գասպարյանի գործով, մինչ այդ ճնշումների ու անգամ քրեական հետապնդումների են ենթարկվել Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ իշխանահաճո որոշումներ կայացրած դատավորները՝ Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արսեն Նիկողոսյանը։

Ըստ փաստաբանի, Փաշինյանի գործիքակազմը ենթարկվել է էվոլյուցիայի: Երբ նա հեղինակություն ուներ, Փաշինյանը, իր հանրահավաքների ժամանակ, ժողովրդի մեջ ատելություն էր փորձում առաջացնել դատավոր Ազարյանի և դատական համակարգի նկատմամբ: Երբ նա սկսեց կորցնել իր հեղինակությունը, նա աստիճանաբար սկսեց դատարանների նկատմամբ ավելի շատ ուժային լծակները օգտագործել: Դա մենք կարող ենք տեսնել դատավոր Դավիթ Գրիգորյանի օրինակի վրա, երբ նա հրահրեց ամբոխին շրջափակել դատարանների շենքերը: Հետո, աստիճանաբար իր հեղինակության անկմանը զուգահեռ Փաշինյանը սկսեց շեշտը դնել օրենսդրական ճանապարհների վրա ՝ օրենքների, Սահմանադրության փոփոխության վրա:

Դրան հաջորդեց Սահմանադրական դատարանի դատավորների փոփոխությունը, Սահմանադրական դատարանի նախագահի փոփոխությունը: «Դա նշանակում է, որ իր հին գործիքակազմը այլևս չէր աշխատում: Հիմա Փաշինյանը հասել է վերջին կետին ՝ նա այլևս այնքան հեղինակություն չունի, որպեսզի ժողովրդի մեջ արթնացնի ատելություն դատական համակարգի, կամ դատավորների նկատմամբ, ու միևնույն ժամանակ իրավապահ համակարգը այլևս այնքան էլ պատրաստակամ չե իրականացնել իր ռեպրեսիաները դատական իշխանության նկատմամբ: Օրենսդրական փոփոխություններով էլ Փաշինյանը չի կարող լուծել իր առջև դրված խնդիրները: Հիմա վարչապետը հասել է վերջին կետին ՝ երբ ինչ-որ կրիմինալ տարրերի օգնությանն է դիմել: Սա անկման աստիճաններն են, որոնցով նա հետևողական անցնում է», - նշեց փաստաբանը:

Ալումյանը շեշտեց, որ դրանից հետո որպես կանոն խնդիրները սկսում են լուծվել կրիմինալ անցյալ ունեցող մարդկանց աջակցությամբ:

«Իսկ արդեն դրանից հետո, որպես կանոն, բռնապետերը լավագույն դեպքում իրենք են հայտնվում ճաղերի ետևում:

Բայց ես ոչ միայն չեմ ընդունում Փաշինյանի նման գործելաոճը և պայքարելու եմ դրա դեմ, բայց միևնույն ժամանակ ես մեղադրում եմ նաև քաղաքացիական հասարակությանը, որը, մեծամասամբ լուռ էր, երբ դատարանների նկատմամբ ճնշումները սկսվեցին:

2018 թվականից սկսված իրավապաշտպանների մեջ լյուստրացիա տեղի ունեցավ: Իրավապաշտպանների մեջ բացահայտվեց երկու տեսակ: Առաջին տեսակը ՝ որոնց համար մարդու իրավունքները նպատակ են, և երկրորդ տեսակը ՝ որոնց համար մարդու իրավունքները գործիք են, միայն իրենց հայտնի նպատակներին հասնելու համար», - շեշտեց Ալումյանը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:05 26/03/2021  |  ՄեկնաբանությունԱյս ոհմակին իշխանությունից վռնդելուց հետո պետք է կազմակերպել «հայկական Նյուրնբերգյան» դատավարություն. Գագիկ Համբարձումյան
20:52 26/03/2021  |  ԼՐԱՀՈՍՀաջողություն եմ մաղթում ԱԱԾ-ին՝ խմբակի պաշտպանի գործում. Մակինյան
20:29 26/03/2021  |  ՄեկնաբանությունԻշխանափոխության այս անփառունակ 3 տարիներն ամփոփվում են ստերի եւ միֆերի բացահայտմամբ եւ/կամ հաստատմամբ. Մելոյան
22:25 25/03/2021  |  Մեկնաբանություն«Պաշտոնական վիճակագրության և հաստիքային էշի մասին». Անդրանիկ Թևանյան
21:47 25/03/2021  |  ՄեկնաբանությունԴե՛, հարգելի «ընդդիմադիրներ», մասնակցեք այդ ֆարսին և «հաղթեք». Ավետիք Իշխանյան
21:36 25/03/2021  |  Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021Ընտրությունների գրեթե հայտնի արդյունքները. Վահե Հովհաննիսյան
20:55 25/03/2021  |  ՎերլուծություններԱմերիկյան ժողովրդավարության նմուշներից՝ ընտրե՛ք նրան, քանի որ նրան են ընտրում բոլոր աղանդավորները, համասեռամոլները, թմրամոլները
20:04 25/03/2021  |  ՔաղաքականՍա ուղղակի զսպաշապիկ է բոլորի բերանին, մահակ՝ լրատվամիջոցների դեմ. Զոհրաբյան
23:10 24/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳերիների և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ խոսում են սպառնալիքի լեզվով. Արա Սաղաթելյան
22:58 24/03/2021  |  ՔաղաքականԸնդդիմությունն ավելի շատ է մտածում երկրի վարկանիշի մասին, քան իշխանությունները. Սաղաթելյան

Արխիվ

[]