Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»

Գագիկ Ղազինյանն Արմեն Սարգսյանին կոչ է անում դիմել ՍԴ 03/25/2021   16:05  |  ԼՐԱՀՈՍ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան  Գագիկ Ղազինյանը, մեկնաբանելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, նշում է, որ դրանում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ:

Գագիկ Ղազինյանի հայտարարության մեջ ասված է.

««Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 19-ի արտահերթ նիստում քննարկվել և ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք), որում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միսանականության հիմնարար պահանջների հետ։ Այսպես.

1. Օրենքի 2-րդ հոդվածում առաջարկվող՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 21-րդ հոդվածի 3-րդ մասի նոր խմբագրության համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը լիազորվում է վարչական, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և այլն) կամ բարդության գործեր։

Առաջարկվող կարգավորումը փաստացի նախատեսում է  դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, այսպես կոչված, բարդության վրա։ Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի՝ դատավորների մասնագիտացվածության վերաբերյալ 2012 թվականի թիվ 15 կարծիքը  մասնագիտացվածության դրական կողմերի հետ միասին, իբրև հնարավոր բացասական երևույթ, առանձնացնում է դատական համակարգի միասնականության խարխլումը։

Այսպես, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհուրդը մտավախություն է հայտնել առ այն, որ հատուկ մասնագիտացված դատավորներ առանձնացնելու պարագայում հանրության շրջանում կարող է տպավորություն ստեղծվել, որ վերջիններս դատավորների առանձին էլիտար խումբ են կազմում։ Դա էլ կարող է հանգեցնել, այսպես կոչված, պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահության նվազմանը։

Բացի դրանից՝ հիշյալ կառույցը բարձրացնում է նաև այն մտավախությունը, որ մասնագիտացված դատարանի (դատավորների) առանձնացումը կարող է նպատակ հետապնդել դատավորների որոշակի խմբի առանձնացնելու ընդհանուր դատավորներից՝ վերջիններիս կողմերի, շահագրգիռ խմբերի կամ պետաիշխանական լիազորություններով օժտված մարմինների ճնշմանը ենթարկելու համար («բ» ենթաբաժնի 18-19-րդ կետեր)։   

Վերոշարադրյալից բխում է, որ դատավորների կամ դատարանի մասնագիտացվածությունը կարող է իրավաչափ շեղում համարվել դատավորների միասնական կարգավիճակի պահանջից, եթե դա խիստ արդարացված է նեղ մասնագիտական գիտելիքների առկայության անհրաժեշտությամբ՝ պայմանավորված ոլորտի որոշակի առանձնահատուկ բարդությամբ։ Մինչդեռ Օրենքով առաջարկվող՝ գործի բարդության հիման վրա դատավորների առանձնացումը չի համապատասխանում մասնագիտացվածության իրավաչափության պահանջներին։

Բացի դրանից՝ ինքնին անորոշ է «գործի բարդություն» եզրույթը։ Մասնավորապես անհրաժեշտ իրավական կարգավորումների բացակայության պարագայում անհասկանալի է, թե արդյոք խոսքը վերաբերում է արարքի ծանրությանը, գործի իրավական, թե փաստական կողմի բարդությանը, դատավարության մասնակիցների բազմաթվությանը, թե որևէ այլ չափանիշի։

Առաջարկվող կարգավորումը կարող է նաև հանգեցնել դատավորների միջև գործերի կամայական բաշխմանը, ուստի դա ոչ իրավաչափ նահանջ է նաև դատավորների միջև գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխման հիմնարար պահանջից, իսկ դա իր հերթին դատավորների անկախության կարևորագույն երաշխիք է։ Մասնավորապես Դատական իշխանության և դատավորների անկախության վերաբերյալ զեկույցում  գործերի՝ օբյեկտիվ չափանիշի հիման վրա բաշխումը «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) դիտարկել է իբրև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ «օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարանի» կողմից գործի քննության հիմնարար պահանջի տարր (73-81-րդ կետեր)։

Պետք է նաև փաստել, որ այս կարգավորումը և Օրենքի հիմնավորմամբ՝ Բարձրագույն դատական խորհրդին արդարադատության արդյունավետ իրականացման ապահովման լիազորություն վերապահելու առաջարկը հակասում է նշված մարմնի՝ որպես դատական իշխանության անկախության ապահովման երաշխավորի  Սահմանադրական կարգավիճակին։ Ըստ այդմ, դա հակասում է նաև նշված մարմնին բացառապես դատական իշխանության անկախության ապահովմանն ուղված լիազորություններ վերապահելու գաղափարին։

Ավելին, նշված կարգավորումը ոչ միայն չի բխում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատական իշխանության անկախության երաշխավորի կարգավիճակից, այլև փաստացի հանգեցնելու է վերջինիս կողմից դատական իշխանության նկատմամբ ներքին գերատեսչական վերահսկողության քողարկված գործառույթ իրականացնելուն՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով, ինչն արժեզրկելու է դատական իշխանության ներքին անկախության ապահովման կարևորագույն պահանջը։

2. Օրենքի 12-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ՝ Օրենսգրքի նոր 148.1-րդ հոդվածով առաջարկվում է նախատեսել ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի՝ Բարձրագույն դատական խորհրդում քննարկման հնարավորություն՝ առանց իրավասու մարմինների կողմից նախապես կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելու։

Նման կարգավորումը փաստացի ենթադրում է կարգապահական վարույթ հարուցելու  կոնկրետ առիթի՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հաղորդման հիման վրա նույն մարմնի կողմից փաստացի և´ կարգապահական վարույթ հարուցելու, և´ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծում, այն պարագայում, երբ կարգապահական վարույթ հարուցելու մյուս առիթների (ԶԼՄ-ում տեղ գտած հրապարակումներ, վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմինների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերում և այլն) առկայության դեպքում վարույթ հարուցելու հարցը լուծելու են Օրենսգրքով նախատեսված իրավասու այլ մարմինները, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը իրավասու մարմնի միջնորդության հիման վրա քննարկելու է միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հարցը։

Առիթներով պայմանավորված՝ նման տարբերակման հիմնավոր լինելու հանագամանքը որոշակիորեն վիճելի է։ Նույն մարմնի իրավասության մեջ փաստացի կարգապահական վարույթ հարուցելու և միաժամանակ կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունների մեկտեղումը խիստ վտանգավոր է և կարող է պարարտ հող նախապատրաստել համապատասխան մարմնի անկողմնակալությունը կասկածի տակ դնելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նրան, որ նույն մարմնի կողմից համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումին ընթացք տալուց արդեն իսկ որոշակի կանխակալ վերաբերմունք կարող է դրսևորվել ապագայում կայացվելիք` կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման առնչությամբ:

Բացի դրանից՝ այս կարգավորումը հանգեցնելու է թե՛ դատավորի և թե՛ Բարձրագույն դատական խորհրդի անհիմն ու անհարկի գերծանրաբեռնվածությանը։ Քանի որ արդարադատության ցանկացած տեսակի պարագայում կողմերից առնվազն մեկը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է՝ չնայած Օրենքով նախատեսված դիմում ներկայացնելու որոշակի պայմանների առկայությանը, փաստացի հնարավորություն է ընձեռվել գրեթե ցանկացած գործով դժգոհ մնացած ֆիզիկական կամ իրավաբանական անձին անմիջապես դիմելու Բարձրագույն դատական խորհուրդ։ Ասվածի վառ ապացույցը նաև Օրենքի հիմնավորման մեջ նշված վիճակագրությունն է, համաձայն որի՝ 2018-2020 թթ. հաշվետու ժամանակահատվածներում Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հարուցած վարույթների թիվը չի գերազանցել դիմումների մոտ 10 տոկոսը, իսկ Արդարադատության նախարարի կողմից հարուցված վարույթների թիվը՝ դիմումների 3 տոկոսը։ 

Չնայած Օրենքը նախատեսում է դիմումների վերադարձի հնարավորություն, այդուհանդերձ, դա դարձյալ ենթադրում է այդ դիմումների որոշակի նախնական ուսումնասիրություն։ Բացի դրանից՝ դիմումների վերադարձը չի բացառում դրանց կրկին ներկայացման հնարավորությունը։ Իսկ դատավորի պարագայում ստացվում է, որ առերևույթ հիմնավոր ցանկացած բողոքի ընթացք տալու պարագայում, անկախ ելքից, դատավորը ոչ միայն ստիպված է լինելու նախապես Բարձրագույն դատական խորհուրդ պատասխան ներկայացնել, այլև պատրաստվել համապատասխան նիստերին մասնակցելու համար։ Դա լրացուցիչ բարձրացնելու է դատավորների, առանց այդ էլ, խիստ ծանրաբեռնվածությունը։

3. Ինչ վերաբերում է Օրենքով առաջարկվող՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների (բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի) լիազորությունները կասեցնելուն, ապա թեպետ դա կարող է լուծել այս մարմնի արդյունավետ գործունեության ապահովման խնդիրը՝ բացառելով որպես դատավոր ծանրաբեռնվածությունը և իրական հավասարություն ապահովել խորհրդի դատավոր և ոչ դատավոր անդամների միջև (խորհրդի դատավոր անդամները փաստացի զբաղեցնում են երկու պետական պաշտոն` դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի, այնինչ ոչ դատավոր անդամները, սահմանված անհամատեղելիության կանոնների ուժով, Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակից բացի, այլ պաշտոն զբաղեցնել չեն կարող), այդուհանդերձ, Նախագծով սրա հետ կապված մի շարք հարցեր մնում են դեռևս չլուծված։

Այսպես, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների լիազորությունների կասեցումը ենթադրում է, որ կոնկրետ դատարանում այլ դատավորներին լրացուցիչ չծանրաբեռնելու համար անհրաժեշտ է լինելու նշանակել նոր դատավորներ։ Այս դեպքում, հարց է ծագում, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամը նշված մարմնում իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո. մասնավորապես, արդյոք պետք է պարտադիր վերականգնվի նախկին պաշտոնում, թե թափուր հաստիքի բացակայության դեպքում պետք է ռեզերվային դատավորի կարգավիճակ ունենա։

Օրենքով առաջարկվող նման փոփոխության պարագայում պետք է համապատասխան լուծում տրվեր նաև նշված հարցերին։ Իսկ նշված հարցերի հստակ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությունը բխում է դատավորի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 174-րդ հոդվածի պահանջներից։ ՀՀ Սահմանադրությունը, ամրագրելով դատավորի բարձր սահմանադրական կարգավիճակը, դրա մանրամասները սահմանելու լիազորությունը պատվիրակել է Դատական օրենսգրքին (174-րդ հոդվածի 11-րդ մաս)։ Իսկ առաջարկվող նոր կարգավորման պարագայում դատավորի կարգավիճակի հետ կապված կարևորագույն հարցեր մնում են չլուծված։

Վերոգրյալի հիման վրա կոչ ենք անում Հանրապետության նախագահին իրացնել նշված Օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխասնությունը որոշելու համար Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը՝ կանխելով դատական իշխանության անկախության սահմանադրական հիմքերին հակասող այս նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելը։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան,
պրոֆեսոր  Գ. Ս. Ղազինյան»։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]