ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը միացրել է մահերի մեքենան 03/25/2021 12:05 | Վերլուծություններ
Հայաստանը մտել է աղետի նոր փուլ։ Մեծ թափով գործում է քովիդ մահերի մեքենան։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Քովիդի դեմ պայքարի մինչ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 25-ին գրանցվել է մահվան 18 դեպք, կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն մահը այլ հիվանդության պատճառով վրա հասած 6 դեպք, 24-ին՝ 17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։ Եվ դա տեղի է ունենում տոտալ անտարբերության պայմաններում։
Իշխանություն չկա։ Իշխանությունը չի տեսնում երկրում ինչ է կատարվում։ Գերագույն գլխավորը ապրում է իր գլխի իրականության մեջ՝ բացառապես սեփական աթոռը պահելու մոլուցքով։ Նրան Հայաստանը չի հետաքրքրում, նա վերջնականապես իրեն տարանջատել է երկրից։
Առողջապահության նախարարը փորձում է ինչ-որ ձևակերպումներ տալ, ինչ-որ բան ասել, բայց ակնհայտ է, որ նա չի տիրապետում իրավիճակին։ Եվ եթե անկեղծ լինենք, սա արդեն մեկ նախարարության խնդիր չէ։
Նախարարն ասում է՝ Հայաստանում պատվաստվել է շուրջ 600 մարդ։ Սա նույնիսկ կես գյուղի ծավալ չի կազմում։ Սա աբսուրդ թիվ է։ Նույնիսկ այս դեպքում, երբ առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ պատվաստում են բուժաշխատողներին և միայն ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, անհասկանալի է, թե ինչ մեխանիզմով է քաղաքացին դիմում և ստանում պատվաստում։ Որքան մարդ պետք է մահանա, որ իշխանությունը ի վերջո կենդանության նշաններ ցույց տա։
Ես հարցեր եմ ուղղում Առողջապահության նախարարին, որ փոխանցի իր շեֆին.
· Դուք հասկանո՞ւմ եք, որ ձեր անգործության պատճառով, որ չեք կարողանում ՌԴ-ից որոշակի քանակի պատվաստանյութ բերել, մարդիկ մահանում են՝ ամեն օր, ամեն ժամ։
· Ի՞նչ մեխանիզմով է բաժանվել այդ 600 չափաբաժինը։ Ովքեր են ստացել, ոչ մի պաշտոնական խողովակ չի գործել՝ դիմելու և ստանալու համար։
· Դու՞ք հասկանում եք, որ երկրի ղեկավարը այս պայմաններում չի կարող զանգվածային միջոցառումներ կազմակերպել, որտեղ զգալի թիվ են կազմում տարեցները և երեխաները։ Դուք հասկանու՞մ եք, որ դրանից հետո մարդիկ են հիվանդանում ու մահանում։
· Առողջապահության նախարարը հայտարարում է, թե Հայաստանում առկա է կրկնավարակման 300 դեպք՝ պաշտոնապես գրանցված 187441 հիվանդից։ Աշխարհում այլ է պատկերը։ Մեր երկրում ամեն ինչը կեղծվու՞մ է, նույնիսկ կրկնավարակի թիվը։
Մարդկանց առողջությունը և կյանքը դարձել է քաղաքական անտարբերության առարկա։ Դրա փոխարեն իշխանությունը հրատապ է համարում վիրավորանքի համար տուգանքների բարձրացման հարցի քննարկումը և օրենքի փափոխությունը։ Միայն թե իրենց չվիրավորեն, իսկ մնացյալը կարևոր չէ։ Կարևոր չէ, որ քովիդով վարակված մարդիկ ծանր վիճակում օրերով սպասում են հոսպիտալացման, հիվանդանոցներում չի բավարարում թթվածինը, չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։
Պետության անտարբերության պայմաններում մարդիկ երթևեկում են գերծանրաբեռնված տրանսպորտում և, ընդհանրապես, կարծես մոռացել են աղետի մասին։ Իսկ մեր իշխանությունը չկա։ Այնպես, ինչպես չկար պատերազմի ժամանակ, չկար պատերազմից հետո, չկար անհետ կորած զինվորների որոնման և գերիների վերադարձման հարցում։ Չկա նաև վիրուսի դեմ պայքարի հարցում։
Հասարակությունը դարձել է անտարբեր իր իսկ մահերի հանդեպ։ Հասարակությունը ցույց չի տալիս կենսունակության նշաններ։ Ոչ մի պահանջ, ոչ մի ընդվզում։ Կարծես թե այդպես էլ պետք է լիներ՝ պատվաստանյութի տոտալ բացակայություն, հիվանդանոցներում տեղերի գրեթե բացակայություն, ոչ մի կազմակերպչական աշխատանք պետության կողմից։ Ով ինչպես կարողանում, փրկվում է։
Համավարակով պայմանավորված աղետի գիտակցումը չկա նաև ընդդիմության շարքերում։ Այս հարցը կարծես դուրս է բոլորի օրակարգից։ Բայց հայրենիքի մասին մտահոգությունները միայն հազարամյա պատմության և գեոպոլիտիկ պաթոսախառը վերացական հայտարարություններով չպետք է սահմանափակվեն։ Հայրենիքի համար պայքարը նաև երկրի կողմից անտեր թողնված մարդկանց առողջության և կյանքի համար պայքարելով է դրսևորվում։ Տպավորություն է, թե ընդդիմությանը իրական Հայաստանը և իրական քաղաքացին չեն հետաքրքրում, նրանք միայն «պատմական և վեհ» գաղափարներով են զբաղված։ Այնինչ, ցանկացած երկրում ընդդիմությունը հասնում է հաջողության և մեծ կոնսոլիդացիայի , եթե կարողանում է հանրային լայն շերտերի հետաքրքրության վրա հենվել, հասկանալ դրանք ու մարդկանց մենակ չթողնել։
Իսկ իրավիճակը իսկապես աղետալի է. Քովիդ ճակատում մենք կրում ենք խայտառակ պարտություն, որովհետև Փաշինյանի իշխանությունը չգիտի իր անելիքը, չգիտի ինչպես աշխատել։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ