ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը որդեգրել է անկախ պատգամավորների հարցերին չպատասխանելու քաղաքականություն, այդ քմահաճ վերաբերմունքը պետք է փոխվի. Թագուհի Թովմասյան 03/25/2021 11:51 | ԼՐԱՀՈՍ
Կառավարությունը որդեգրել է ԱԺ անկախ կամ խմբակցությունում չընդգրկված պատգամավորների հարցերին չպատասխանելու քաղաքականություն, հատկապես այն պատգամավորների, որոնք դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում կառավարության ներկայացուցիչները հրաժարվել են պատասխանել անկախ պատգամավորների հարցերին՝ առաջարկելով հարցն ուղղել գրավոր տարբերակով։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հարցերի բովանդակությունը որևէ կապ չուներ կառավարության վարքագծի հետ, որովհետև հարցերը տարբեր բովանդակություն ունեին, տարբեր բնույթի էին, ավելին՝ Սոֆյա Հովսեփյանի հարցին ի պատասխան իրենք կարող էին ուղղակի անձնական PR-ով զբաղվել, սակայն հարցերին չպատասխանելու վարքագծից արդեն հասկանալի է, որ կառավարությունը որդեգրել է ԱԺ անկախ կամ խմբակցությունում չընդգրկված պատգամավորների հարցերին չպատասխանելու քաղաքականություն։ Թովմասյանն ընդգծեց, որ այդ քմահաճ վերաբերմունքը պետք է փոխվի, հակառակ դեպքում՝ կառավարությունը կստանա համարժեք պատասխան, որովհետև խորհրդարանական երկրում կառավարությունն ինքը չպետք է որոշի, թե ինչպես է աշխատում։
«Իրենք մեզ առաջարկում են գրավոր տարբերակը։ Ես գիտե՞ք օրը քանի հարց եմ գրավոր ընթացակարգով ուղարկում կառավարությանը։ Այսինքն՝ ես գրավոր ուղարկելու հարցերն էլ գիտեմ, տեղն էլ գիտեմ, հասցեն էլ գիտեմ, ուղարկելու եղանակներն էլ գիտեմ, բայց կառավարության հետ հարց ու պատասխանի ձևաչափը, որը նախատեսված է ամեն չորեքշաբթի՝ նստաշրջանի օրերին, ըստ կանոնակարգի՝ ուղղակի ենթադրում է, որ բանավոր հարցերին պատասխանում է կառավարությունը, սա հրապարակային հարթակ է»,- նշեց Թովմասյանը՝ հիշեցնելով, որ նախորդ քառօրյային իր հարցին ևս չեն պատասխանել, ավելին, իր հարցն ուղղված էր ՊՆ նախարարին, սակայն վերջինս չէր ներկայացել՝ առանց զգուշացնելու։
Թովմասյանը մատնանշեց Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ, եթե Խորհրդարանում որևէ նախարար խորհրդարանային գործչի հարցին չի պատասխանում կամ լավ չի պատասխանում, ապա երկու անգամ նման վարքագծի դեպքում նախարարը հրաժարական է տալիս։ Ըստ Թովմասյանի՝ դա պետք է մեր կառավարության համար դառնա ուղենշային, որ իրենք հասկանան, որ ուղղակի չեն կարող չպատասխանել պատգամավորի հարցին։ Թովմասյանը հիշեցրեց նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ չէր եկել ԱԺ և մեկ անգամ էլ իր հարցին չեն պատասխանել՝ առաջարկելով գրավոր ուղարկել հարցը, Փաշինյանը հրապարակավ հայտարարել է.
«Աշխարհի որ ծայրում էլ լինեք, ինչ գործով զբաղված լինեք, չորեքշաբթի օրերը պարտավոր եք գալ, նստել այստեղ և պատասխանել հարցերին։ Հիմա պարոն Փաշինյանը պետք է հրահանգի իր կառավարության անդամներին, որ պարտավոր են պատասխանել պատգամավորների հարցերին, դա իրենց ուղղակի պարտականությունն է։ Մենք իրենց աշխատավարձ չենք տալիս, որ նրանք որոշեն՝ պատասխանեն հարցերին, թե ոչ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ