ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը ենթարկվեց «Իմ քայլի» պատգամավորներին. քաղտեխնոլոգ 03/25/2021 19:26 | Քաղաքական
Հաջորդ խորհրդարան կանցնեն այն ուժերը, որոնք գրագետ քարոզարշավ կիրականացնեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ կարծիք հայտնելով, թե այս ընտրությունների ընթացքում ծրագրերի և գաղափարների պայքար է լինելու։
«Եթե ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Քոչարյանը, որպես հիմնական մրցակիցներ, ապա արդեն գաղափարների պայքար է:
Գաղափարները միայն ծրագրերը չեն, որ գրում են, գաղափարներ են այն աշխարհայացքները, մոտեցումները , որ իրականացնելու է հաղթող ուժը»,-նշեց Արմեն Բադալյանը:
Բանախոսը հավանական համարեց, որ ընտրություններն այդուհանդերձ կկայանան։
«Ընտրություններ ուզեն, թե չուզեն պետք է անցկացնեն, քանի որ և՛ երկրի ներսում, և՛ դրսում լեգիտիմության խնդիր կա, պահանջ կա հստակեցնել ներքաղաքական գործընթացները: Երկիրը ոչ մի տեղ չի գնում, դոփում է ր տեղում, իսկ դա բերելու է սոցիալական լուրջ խնդիրների, դրա համար հավանականությունը, որ ընտրություններ տեղի կունենան ավելի շատ է, քան որ տեղի չեն ունենա, չնայած ոչինչ չեմ բացառում»,-ասաց Բադալյանը՝ արձանագրելով, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունները եւս կմասնակցեն ընտրապայքարին։
Փորձագետն արձանագրել է Հայրենիքի փրկության շարժումը չի կարողացել հասնել իր նպատակին եւ այդ պատճառով էլ շարժման անդամ հանդիսացող հիմնական կուսակցությունները որոշել են մասնակցել ընտրություններին.
«Եթե հունիսի 20-ին տեղի է ունենալու ընտրություններ, փաստի առաջ կանգնեն, եթե ասեն՝ չենք մասնակցելու: Այդ դեպքում կմասնակցեին «Իմ քայլը», ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, իսկ ով չի մասնակցում դուրս կմնա պայքարից»,-ասել է զրուցակիցը:
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ ՀՓՇ-ն ի սկզբանե սխալ ռազմավարություն էր ընտրել, պայքարի սխալ գործիքներ ընտրել, ինչի պատճառով էլ հաջողության չհասավ.
«Արեցին բոլոր հնարավոր սխալները, որ հնարավոր էր, արեցին սխալներ, որոնք դժվար էր անգամ մտածել: Եթե դու և՛ սխալ ռազմավարություն ունես, և՛ սխալ մարտավարություն, զրո արդյունք ես ունենում»,-ասել է քաղտեխնոլոգը՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ ՀՓՇ-ն դերակատարում ունեցավ այն հարցում, որ իշխանությունը որոշեց գնալ ընտրությունների.
«Բարգավաճը, հանդիսանալով ՀՓՇ անդամ, տեսավ, որ շարժումը հաջողություն չի գրանցում, որոշեց համաձայնության գալ գործող վարչապետի հետ, նրա հրաժարականի դեպքում թեկնածու չառաջադրել և մասնակցել ընտրություններին: ԼՀԿ-ն ևս իր առանձին գիծն էր տանում, տեսնելով որ ոչ մի հաջողություն չի ունենում, որոշակի քաղաքական-առևտրային մեջ մտնելով գործող իշխանության հետ , տարբեր հարցեր լուծելուց հետո, վերջիվերջո եկավ այն եզրակացության, որ մասնակցելու են ընտրություններին»,-ասաց Բադալյանը:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխություններին՝ քաղտեխնոլոգը համոզմունք հայտնեց, որ արդար և թափանցիկ ընտրություններ կարելի է անցկացնել և՛ գործող և՛ նոր օրենսգրքով, եթե իշխանությունը նման կամք ունենա.
«Արդեն 30 տարի է, Հայաստանում ձև են անում, թե Ընտրական օրենսգիրք են փոխում և դա է մեղավոր, որ ընտրությունները վատ են անցնում: Հայաստանում և՛ համամասնական և՛ մեծամասնական ընտրակարգերի դեպքում էլ ընտրությունները կեղծել են: Խնդիրն ընտրական օրենսգրքի մեջ չէ, շատ լավ ընտրություններ կարելի է անցկացնել և՛ համամասնական և՛ վարկանշային ընտրակարգով: Երկուսն էլ լավն են, ուղղակի խնդիրն այն է, իշխանությունները ցանկություն ունենան անցկացնելու նորմալ ընտրություններ: Եթե չունեն, ցանկացած օրենսգիրք էլ չի օգնելու հասարակությանը՝ ստանալ քաղաքական իրական պատկերը»,-ասաց Բադալյանը:
Վերջինս կարծում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները իմքայլական պատգամավորների պահանջն է, քանի որ նրանց մեծ մասը վստահ չեն, որ ռեյտինգային ընտրակարգով կանցնեն խորհրդարան.
««Իմ քայլում» կան պատգամավորներ, որ գիտեն, վարկանշային ընտրակարգով չեն կարող ընտրվել, քանի որ զրոյական վարկանիշ ունեն: Նրանք խորհրդարանում հայտնվելու ցանկություն ունեն, իսկ խորհրդարանում կհայտնվեն միայն այն դեպքում, երբ լինի համամասնական ընտրակարգ, շոգեքարշը լինի վարչապետը, իսկ նրանք էլ վակուումների մեջ նստած շարժվեն դեպի խորհրդարան,ուստի պայման դրեցին, որ ԸՕ-ն փոխվի, վարչապետն էլ ենթարկվեց նրանց»,-ասաց զրուցակիցը:
Արմեն Բադալյանը դժվարացավ պատասխանել՝ գործող իշխանությունը կդրսևորի արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, թե՝ոչ.
«Հայաստանում բոլոր իշխանությունները ասում են, որ մենք ազատ արդար թափանցիկ ընտրություններ ենք անցկացնելու, բայց բոլոր էլ կեղծում են, բացի 90թ-ի Գերագույն խորհրդի ընտրությունները և առաջին նախագահի առաջին ընտրությունները, մնացած ընտրությունները կեղծված են:
Քաղտեխնոլոգը կարծում է, որ քաղաքական ուժերի խորհրդարան անցնելու շանսերը մեծապես կախված են գրագետ և ճիշտ նախընտրական քարոզարշավ անցկացնելուց.
«Բոլոր այն ուժերը, որոնք գրագետ կաշխատեն, գագետ քարոզարշավ կանցկացնեն ընտրությունների ժամանակ հաջողություններ կունենան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից