Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Բենզինի բարձր գնաճը չունի առարկայական հիմնավորում 03/25/2021   16:38  |  Վերլուծություններ

Նախ փաստենք՝ մեր երկրում 2020թ․ սկիզբ առած գնաճի բարձր տեմպն առաջանցիկ ավելանում է 2021թ․։

Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/cpi_12_2020-arm.pdf , https://www.armstat.am/file/article/cpi_02_2021-arm.pdf )․

- 2020թ․ դեկտեմբերին՝ 2019թ․ դեկտեմբերի համեմատ սպառողական գները միջինում աճել են 3,7 տոկոսով, իսկ միայն սննդամթերքինը՝ 5,5 տոկոսով,

- 2021թ․ հունվարին՝ 2020թ․ հունվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 4,5 տոկոսով, սննդամթերքինը՝ 6,8 տոկոսով,

- 2021թ․ փետրվարին՝ 2020թ․ փետրվարի համեմատ սպառողական գները միջինում աճել են 5,3 տոկոսով, սննդամթերքինը՝ 7,9 տոկոսով։

Նման տեմպով 2021թ․ առաջին կեսին սպառողական գների ինդեքսն արդեն կրկնակի չափով կարող է գերազանցել Կենտրոնական բանկի սահմանած թիրախը։

Գնաճի ահագնացող այս տեմպը՝ ինքնին վերցված, լուրջ սպառնալիք է մեր երկրի սոցիալ-տնտեսական առնվազն կարճաժամկետ զարգացման համար։ Ավելին՝ մեր գնահատումներով վերը նշված ժամանակահատվածներում առաջին անհրաժեշտության ապրանքների միջին գնաճը շուրջ 2 անգամ գերազանցել է սննդամթերքի ընդհանուր գնաճի ցուցանիշները։

Ստորև՝ ամփոփ անդրադառնամ 2020-2021թթ․ վառելիքի շուկայում արձանագրվող գնային փոփոխություններին և ՏՄՊՊՀ-ի ընթացիկ ուսումնասիրության արդյունքներին։

1. Պաշտոնական վիճակագրության համաձայն (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/cpi_12_2020-arm.pdf ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2020թ․ հունվարին և փետրվարին Հայաստանում բենզինի իրացման գներն աճել են համապատասխանաբար՝ 1,2 և 0,8 տոկոսներով, երբ կայուն էր ՀՀ դրամի փոխարժեքը, իսկ 2019թ․ միջազգային շուկաներում վերջից արդեն արձանագրվում էր բենզինի գների էական նվազում։

2. Փաստորեն, Հայաստանում բենզինի իրացման գնի նվազում արձանագրվեց էական ուշացումով՝ 2020թ․ մարտից և իր պիկին (-31,8 տոկոս) հասավ հունիսին։ Դրանից հետո յուրաքանչյուր ամիս՝ նախորդ ամսվա համեմատ բենզինի գինը շարունակաբար աճել է՝ ի հեճուկս միջազգային շուկաներում արձանագրվող միտումների։ 2020թ․ հունվար-հունիսին բենզինի իրացման գնի նվազման միջին տեմպը անգամներով զիջել էր միջազգային շուկաներում բենզինի գների նվազման միջին տեմպին։

3. ՏՄՊՊՀ-ն ընթացիկ ուսումնասիրության է ենթարկել միայն 2020թ․ դեկտեմբեր և 2021թ․ հունվար ամիսներին բենզինի գների փոփոխությունները (աղբյուրը՝ http://www.competition.am/index.php?page=&menu=174&newsID=1734&lng=1 )։ Պետական այս մարմինը վառելիքի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումներ չի հայտնաբերել, իսկ այդ ժամանակահատվածում արձանագրված գնաճը պայմանավորել է ներկրվող բենզինի ձեռքբերման գների բարձրացմամբ և ՀՀ դրամի արժեզրկմամբ։ Մասնավորապես պարզել են, որ ՌԴ-ից ձեռքբերվող բենզինի գինը նախորդ ամսվա համեմատ բարձրացել է 5 տոկոսով 2020թ․ դեկտեմբերին և 10 տոկոսով էլ 2021թ․ հունվարին։ 2020թ․ դեկտեմբերից մինչև 2020թ․ մարտն ընկած ժամանակահատվածում ՀՀ դրամն արժեզրկվել է շուրջ 4 տոկոսով։

4. Պաշտոնական վիճակագրության համաձայն բենզինի իրացման գինը 2020թ․ դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ աճել է 4,1 տոկոսով, իսկ 2021թ․ հունվար-փետրվարին՝ 5,4 տոկոսով (աղբյուրը՝ https://www.armstat.am/file/article/cpi_02_2021-arm.pdf )։ 2021թ․ մարտին բենզինի իրացման գինը աճել է ևս շուրջ 10 տոկոսով։

5. Փաստորեն, 2021թ․ բենզինի ներմուծման գնի աճը և ՀՀ դրամի արժեզրկումը միասին կազմել են շուրջ 14 տոկոս, իսկ ներքին շուկայում բենզինի իրացման գինն աճել է ավելի բարձր տեմպով՝ շուրջ 15,4 տոկոս։

Ստացվում է, որ ներքին շուկայում բենզինի իրացման գնի հնարավոր աճի գործոններին Հայաստանի ներքին շուկան արձագանքում է անմիջապես և ավել չափով։ Նույն շուկան գնի նվազման իրական գործոններին արձագանքում է տևական ժամանակ ուշացումով, անհամեմատ պակաս չափերով և տևողությամբ։

Բացասական այս միտումը պայմանավորված է մեր երկրում վառելիքի շուկայի պահպանվող մենաշնորհացման բարձր աստիճանով, երբ բենզին շարունակում են ներկրել և ներքին շուկայում իրացնել 3-4 կազմակերպություններ։

Հետևաբար, առարկայական չեն ՏՄՊՊՀ-ի կողմից պարբերաբար ներկայացվող այն տեսակետը։ Բենզինի իրացման գների աճը փորձում են բացատրել նաև ներկրված բենզինի առավել մատչելի խմբաքանակների ավարտով և նոր՝ առավել թանկ գնով ձեռքբերված խմբաքանակների իրացմամբ: Իրական հիմքերի առկայության դեպքում բենզինի գնանկման բացակայությունը կամ անհամարժեքությունն էլ փորձում են բացատրել իբր թանկ գնով նախկինում ձեռքբերված խմբաքանակների առկայությամբ և դրանց վաճառքով։

Իրավիճակը համակողմանի գնահատելու նպատակադրման տեսանկյունից խնդրահարույց է նաև այն, որ ՏՄՊՊՀ-ի կողմից բենզինի շուկայի ուսումնասիրության ժամանակահատվածը չի ներառել 2020թ․ առաջին կիսամյակը, երբ առկա էին բենզինի գնանկման իրական հիմքեր։

ՏՄՊՊՀ-ի կողմից ուսումնասիրության առարկա պետք է դառնա նաև 2021թ․ ի հայտ եկած մի նոր երևույթ։ Բենզինի շուկայում հիմնական խոշոր մատակարարներից մեկի սեփականատիրոջ փոփոխությունը հանգեցրել է ներքին շուկայում իրացման գների էական շեղումների։ Օրինակ՝ շուկա մտած նոր սեփականատերը մյուսների համեմատ շուրջ 10 տոկոսով էժան գնով է վաճառում 92 օկտանային թվով բենզինը։

Այս նոր երևույթը լիարժեք գնահատելու տեսանկյունից առաջանում են առարկայական առնվազն հետևյալ հարցերը․

«Հայաստանում բենզինը հիմա վաճառվում է դենպինգո՞վ, թե՞ գերշահույթով։ Արդեն փոխվել է՞ բենզինի ներկրման աշխարհագրությունը տարածաշրջանի ապաշրջափակմանն ու թշնամի հարևան երկրների հետ տնտեսական ինտեգրմանն ուղղված՝ իշխանական խմբակի հայտարարությունների ֆոնին։ Օրինակ՝ Ադրբեջանից ներկրվում է՞ բենզին»։

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:09 11/03/2021  |  ԼՐԱՀՈՍՏՄՊՊՀ-ն ներկայացրել է բենզինի և դիզվառելիքի իրացման գների փոփոխության պատճառները
14:37 28/02/2021  |  ՏնտեսությունՏնտեսական կոլապսը դառնում է իրողություն. Թադևոս Ավետիսյան
13:30 18/02/2021  |  ՎերլուծություններԱշխատաշուկայի խորացող ճգնաժամը պաշտոնական թվերով
16:54 11/02/2021  |  ՎերլուծություններԿառավարության նիստերը վերածել են զավեշտի
11:27 04/02/2021  |  ՎերլուծություններՍպասվում է պետական հատվածի աշխատատեղերի զանգվածային կրճատում. կառավարության հերթական կեղծ օրակարգը
14:01 27/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը
15:07 09/01/2021  |  ՏնտեսությունԱկանատես կլինենք ալյուրի և ցորենի մինչև 15-20 տոկոս գնաճի․ Թադևոս Ավետիսյան
19:41 01/12/2020  |  ՏնտեսությունՎարչապետը նախրի մեջ ևս մեկ անգամ էշի ճակատը պաչեց. տնտեսագետ
17:20 14/11/2020  |  ԼՐԱՀՈՍՎերջնականապես բացահայտված եք
14:29 13/11/2020  |  ՎերլուծություններԱյլևս մի՛ խոստացիր, մի՛ կեղծիր. մեր ապագան հանձնել ես թուրքին

Արխիվ

[]