ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զատկին ձվի շուկայի պահանջարկը կբավարարվի. Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ 03/24/2021 13:38 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում Զատկի տոնին ընդառաջ ձվի շուկայում խառնաշփոթ է ստեղծվել՝ կապված ապրանքի դեֆիցիտի, թանկացումների հետ: Սպառողները կամ խանութներում ձու չեն գտնում, որովհետև շուտ սպառվել է, իսկ եթե գտնում են, ապա բաձր գնով: Հայաստանի թռնչաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց, որ այս ամենի պատճառը մի քանի խնդրի կուտակումն է:
«Հիմնական պատճառը որոշ խմբերի կողմից շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելն է, որն էլ հանգեցնում է մեր քաղաքացիների շրջանում խուճապի առաջացմանը: Ամենօրյա վաճառքի հանվող ձուն շատ մեծ գնումների արդյունքում ժամերի ընթացքում սպառվում է: Օրինակ, խանութը մեզ պատվիրում է 20-30 արկղ ձու, որը սպառում է 2-3 օրվա ընթացքում: Հիմա հանկարծ ինչ պատահեց, որ նույն խանութների ցանցը ձուն ուղարկելուց երկու ժամ հետո զանգում են ասում են ձու չկա: Մենք մոնիտորինգ ենք կատարում, և վստահաբար կարող եմ ասել, որ նման կարգի մեծ գնումներ վաղուց չենք ունեցել: Մարդիկ մտնում են ու սայլակներով ձու են գնում»,-ասաց Սերգեյ Ստեփանյանը: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ արհեստական դեֆիցիտ ստեղծողները նրանք են, որոնք միջնորդ են եղել ձվի առևտրում, սակայն այսօր դուրս են մնացել:
«Մենք անցել ենք կենտրոնացված մատակարարման, ու միջնորդ որոշ օղակներ դուրս են մնացել: Ոմանք վերավաճառքի մեջ եկամուտ են ունեցել, հիմա կտրվել է այդ եկամուտը: Բանն այն է, որ մենք ժամանակին ունեցել ենք ձվի այնքան գերարտադրություն, որ չէինք կարողանում իրացնել: Նախորդ տարի համաճարակի և պատերազմի պատճառով չենք կարողացել վերարտադրության «մատղաշ» (ճտեր) ներկրել, անհրաժեշտ գլխաքանակը թարմացնել, ու միայն նոյեմբերի վեջին կարողացանք դրսից ներկրել: Արդյունքում վերարտադրողական շրջանը մի փոքր հետ ընկավ: Որոշներն էլ գտան հարմար ձև իրավիճակից օգտվելու համար: Եթե ուշադրություն եք դարձրել փոքր խանութներում գինն ավելի բարձր է, ինչու, որովհետև իրենք անմիջապես արտադրողից չեն ստանում: Հիմա սուպերմարկետներից խոշոր քանակով գնում են, տանում փոքր խանութներում վերավաճառում: Ստացվում է առևտրային շուկայում երկու գին է աշխատում, սուպերմարկետներում այլ գին է, փոքր խանութներում՝ այլ»,-ասաց Սերգեյ Ստեփանյանն՝ ընդգծելով, որ դրան էլ գումարվում են քաղաքացիների խուճապն ու հավելյալ գնումները:
Չնայած շուկայում առկա խառնաշփոթին, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը վստահեցնում է, որ Զատկին ձվի շուկայի պահանջարկը բավարարելու են: Ինչ վերաբերում է հավկիթի գնին, ապա Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ ՏՄՊՊՀ-ի աչքից ոչ մի բան չի վրիպում, եթե զգա, որ արտադրողը գերշահույթ է ստանում, ապա համապատասխան միջոցներ կկիրառի:
ՀՀ ՏՄՊՊՀ-ից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել ձվի շուկայում տեղի ունեցող գործընթացները: Այս պահին ոլորտում գործող ընկերություններին ուղարկվում են հարցումներ, որոնք ուղղված են շուկայում տիրող վիճակը բացահայտելուն: Ամփոփելուն պես՝ հանրությունը կտեղեկացնեն: Նշվում է նաև, որ խոշոր առևտրային ցանցերում ավելի քան 90 ապրանքների գծով, այդ թվում ձվի, ամենօրյա դիտանցումներ են իրականացնում:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն նախորդ տարի լայնածավալ ուսումնասիրություն է իրականացրել ձվի շրջանառության ոլորտում: Տեղեկացնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն 103 մլն դրամի չափով տուգանք է կիրառել հակամրցակցային համաձայնության համար: Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսավարող սուբյեկտներ, իսկ 9-ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից