Թեմաներ
Կիրակի 11 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով 11/23/2024   20:18 ՌԴ ԱԻՆ-ը զգուշացնում է տորնադոների վտանգի մասին 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   19:22 Դիետոլոգը՝ սննդակարգից ածխաջրերը բացառելու վտանգների մասին 11/23/2024   18:58 Կանադայի շրջակա միջավայրի նախարար Հ. Սթիվեն Գիլբոն կոչ է արել ազատ արձակել կալանավորված հայ բանտարկյալներին, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 11/23/2024   18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/23/2024   18:06 Կանանց իրավունքների խթանումը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ երաշխավորելու մասին է. Անահիտ Մանասյան 11/23/2024   17:37 Իսրայելական ավիահարվածի հետեւանքով Բեյրութում զոհերի թիվը հասել է 16-ի 11/23/2024   17:19 Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար 11/23/2024   17:03 Հորդառատ անձրեւները Թուրքիայում հանգեցրել են օդային հաղորդակցության խաթարումների. խոշոր քաղաքներում թռիչքները չեն ընդունել 11/23/2024   16:35 Հասանովը խորհրդակցություն է հրավիրել ադրբեջանա-հայկական սահմանին տիրող վիճակի վերաբերյալ 11/23/2024   16:20 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   15:52 ՌԴ-ում ադրբեջանցին դանակահարել է ռուս հոկեյիստին՝ դիտողություն անելու պատճառով. մարզիկի մոտ ստամոքսի պատռվածք է ախտորոշվել 11/23/2024   15:49 Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով 11/23/2024   15:28 Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ 11/23/2024   15:25 Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ 11/23/2024   15:23 Արևմտյան Հայաստանը պատմական փաստ է՝ անկախ նրանից դա որևէ մեկի դուր է գալիս, թե ոչ. Արևմտյան Ադրբեջանի հետ համեմատելը տգիտության արդյունք է. ադրբեջանագետ 11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է

Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ. Ալեքսանյան 03/24/2021   19:10  |  Մեկնաբանություն

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11․12․2020 թ-ի որոշմամբ վերացվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի՝ «Քրեական հարուցելը մերժելու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։

Ստացել ենք Դատարանի որոշումը, որի նկարագրական- պատճառաբանակաը մասը ներկայացնում եմ ստորև․

Դատարանն արձանագրում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը միայն բացատրություն է վերցրել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Վարդան Հովսեփյանից և արդյունքում 06.07.2020թ. որոշում է կայացրել «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» հետևյալ պատճառաբանությամբ.
«(...) Ամփոփելով վերոնշյալը, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք տվյալ իրադրության պայմաններում, ղեկավարվել են առկա ՍԷԿՏ համակարգին վերաբերելի հատուկ նորմով և նշված համակարգի գործունեության հետ կապված դատաքննչական ոչ միանշանակ պրակտիկայի պայմաններում, նրանց, այդ թվում՝ նշված ոլորտը ղեկավարած Վարդան Հովսեփյանի արարքում բացակայում են պաշտոնեական որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշները: (…)»:

Դատարանը վարույթն իրականացնող մարմնի վերը նշված պատճառաբանությունն անհիմն և հակասական է համարում, քանի որ քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը, այլ ոչ թե հանցագործության փաստի հաստատման և անձի մեղքի հարցի քննարկումը, ինչը, ըստ էության, կատարել է քննիչը վիճարկվող որոշմամբ:

Բացի այդ, գործով ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Մասնավորապես՝ քննիչի կողմից քննարկման առարկա չի դարձվել փաստաբան Է. Ալեքսանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումում նշված և կից ներկայացված, նյութերում առկա (գ./թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ՝ թիվ ԵԴ/0510/01/18 քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին հասցեագրված թիվ 241696/18 գրությամբ առանց ամբաստանյալ Արշալույս Նանայանի խափանման միջոցի վերացման ՀՀ սահմանը հատելու հանգամանքը, որն ըստ Է. Ալեքսանյանի առանց որևէ խոչընդոտի ի կատար է ածվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից, այդ համատեքստում չի պարզվել՝ եթե այդպես է եղել, ապա նշված անձի կողմից սահմանը հատած լինելու դեպքում, որ իրավական ակտերով են ղեկավարվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, և որն է հանդիսացել պատճառը, որ մի դեպքում դատարանի որոշման (գրության) պահանջը կատարվել է, իսկ մյուս դեպքում՝ առերևույթ նույնաբովանդակ դատարանի որոշման (գրության) պայմաններում, թողնվել է անկատար: Նշվածի կապակցությամբ քննիչը Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելիս նույնիսկ այդ կապակցությամբ հարցադրում չի արել: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձ Էրիկ Ալեքսանյանից կամ Արմեն Գևորգյանից բացատրություն վերցնելու ուղղությամբ քննիչը որևէ միջոցներ չի ձեռնարկել։ Փոխարենը՝ այդ փուլում սահմանափակվելով Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելով՝ որոշում է կայացրել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար չեն եզրահանգում անելու պաշտոնեական որևէ հանցագործության հանցակազմի առկայության կամ բացակայության մասին, և հանցագործության հատկանիշների առերևույթ առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների առկայության պայմաններում, հատկապես, պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով` հարուցված քրեական գործի պայմաններում։

Այսպիսով, ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մարտիրոսյանի 06.07.2020թ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը` դատարանն արձանագրում է, որ Է. Ալեքսանյանի դիմումով նշված հանգամանքների կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, իսկ ձեռք բերված փաստական տվյալները բավարար չէին կարող համարվել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, ուստի՝ նշված որոշումը ենթակա է վերացման»,- գրել է փաստաբանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:39 23/03/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴուք այդ ինչ օպերատիվ-հետախուզական գործողություններ եք իրականացնում ինձ փնտրելու ուղղությամբ. Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին
15:57 18/03/2021  |  ՎերլուծություններԱզգն առանց «հայրերի». Արմեն Գեւորգյան
13:26 05/02/2021  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը
15:20 04/02/2021  |  ՄեկնաբանությունՀարց է առաջանում՝ արդյոք Դանիբեկյանը կարող է ոչ միայն նման բարդ գործով, այլև առհասարակ դատավոր հանդիսանալ. փաստաբան
18:05 02/02/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանին խոսքից զրկելով՝ դատարանը շարունակում է քաղաքական հետապնդումը
15:10 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս դատական դահլիճի տեսարանը ամենաուղիղ, ամենաբաց ուղերձն է հղել Իլհամ Ալիւեին. Արմեն Գեւորգյան
11:01 25/01/2021  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը
18:52 23/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները
13:41 18/12/2020  |  ՄեկնաբանությունՀերթական անգամ արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը. Ալեքսանյան
16:20 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավունք չեն ունեցել արգելել՝ Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանը. Դատարանը պարտավորեցրեց հարուցել քրեական գործ

Արխիվ

[]