ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես հավատում եմ ողնաշարին 03/23/2021 20:07 | Վերլուծություններ
Աղասի Այվազյանը այսօր դարձավ 96 տարեկան
Ժամանակը չի դիպչում նրանց, ովքեր արարում են ժամանակից ու տարածությունից անդին ովքեր ազգային ողնուղեղի ու կենսաբանական տեսակի որոնումների մեջ բուրդը բզիկ-բզիկ մանրացնելու հանգույն խորանում են խորքի ու ամեն խոռոչի մեջ՝ անտակ, անեզր․․․ Մարդ էակից մինչև «Հայ հայն»՝ իբրև ճշգրիտ հոգեվերլուծող և գեղագետ իբրև։
Ազգի, պետության, Հայաստանի ու հայության հանդեպ միշտ իր «պատմակշիռ» հայացքով։ Խոսքն ու մտքերը նրա բանալի են, այժմեական ու հեռագնա։ Լսենք, կարդանք, խորհենք․․․
-Ոչ մի պատերազմ, եղեռն կամ՝ տարերային աղետ չեն կարող բնաջինջ անել ազգ-երևույթը։ Կործանված ազգերի կործանումը Աստծո պատիժն ու նախատինքն է եղել նրանց ուղղված, քանզի վերջիններս չեն կարողացել պահպանել ազգը պահող մշակութային արժեքները։
Հայության համար 20-րդ դարն արժևորելիս պիտի առանձնացնենք երկու կարևոր պահ։ Առաջին՝ մենք չունեինք պետություն և պետականություն՝ ունեցանք։ Ապա՝ անկախություն ձեռք բերեցինք։ Մեզ համար սրանք դարակազմիկ նվաճումներ են։
-Ինձ թվում է՝ անկախությունը բոլոր ժողովուրդների համար այն գերագույն արժեքն է, որի մասին չեն խոսում, որը կա: Եվ որևէ սոցիալական նեղություն չի կարող ստվեր գցել անկախության վրա: Անկախությունը կապ չունի աղքատության, սոցիալական դժվարությունների հետ: Դրանք ուրիշ ակունքներ ունեն: Դրանց ակունքները մենք ենք, մեզանից է գալիս, ոչ թե անկախությունն է պատճառը։
-Այսպիսի հարց են տալիս հաճախ` մենք ի՞նչ ձեռք բերեցինք և ինչ կորցրեցինք: Եղբայր, անկախության ժամանակ կորցնել չի կարելի: Հակառակն ասեմ` անկախությունն է կորցնում: Մենք չենք կարողանում համապատասխանել անկախության բարոյականին` դրա համար պիտի լինես ազնվարյուն, ազնվատոհմ: Մենք երկար ժամանակ ստրկական վիճակի մեջ կորցրեցինք դա: Մեր առջև դուռ է, որի վրա գրված է անկախություն: Այդ դուռը պիտի կարողանանք լրիվ բացել, դեռ կիսաբաց է: Մեծ խնդիր ունենք` մեր ոգին անկախացնելու, մարդ դառնալու: Անկախությունը նույնիսկ խոսքուզրույցի առարկա չպետք է դառնա: Եթե մեկը դեմ է անկախությանը, ուրեմն, նա ստորագրել է իր մարդ չլինելու, գոյություն չունենալու տակ:
-Որպեսզի կարողանանք դրսեւորվել, ուժեղ պետություն պիտի ունենանք։ Դրա համար այսօր կոմպրոմիսների մեջ ենք։ Մեզանից յուրաքանչյուրը չի կարող ծավալվել այնքան, ինչքան Աստված իրեն տվել է։ Իսկ հայերին Աստված շատ է տվել։ Արամ Խաչատրյանը չէր կարող լինել Արամ Խաչատրյան, եթե չլիներ Մոսկվայում, Սարոյանը՝ Ամերիկայում, Ազնավուրը՝ Ֆրանսիայում։ Հայաստանում այդ հնարավորությունը չկա. փող է պետք պետությանը եւ ուժ։ Առաջին խնդիրը պետություն ունենալն է։ Շատ եմ ասել, եւ շատերը չեն ընկալում՝ պետությունը ինքը մշակույթ է։ Նկարչություն, գրականություն՝ այդ մշակույթի բջիջներն են։ Պետությունը ամենամեծ մշակույթն է։
-Հայաստա՛ն պիտի ասեմ, ո՛չ Ռուսաստան, ո՛չ Ամերիկա: Ըստ իս, մերոնք խուսանավում են: Որովհետև ուրիշ ճար չունենք մենք:
Շատ դժվար խնդիրներ են դրված այսօր մեր այրերի, բոլորիս առջև՝ պահպանել Ղարաբաղը, պահպանել մեր պետականությունը։
-Ես ուրախանում եմ, երբ մի հայի կարող եմ լավություն անել։ Իշխանավորներին ուզում եմ հարցնել՝ դուք էդ ուրախությունը, հաճույքը չունե՞ք։ Ձեզ երկիր են տվել, երկրի հաճույքը ապրե՛ք, եղբայ՛ր։ Գրպանի հաճույքը փոքր է, էդ գրպանը կմաշվի, կվերջանա։
Գրպանի մարդիկ եք դուք, երկրի մարդիկ եղեք։ Երկրի մարդ՝ մեծ բան է, մեծ հաճույք։
- Թուրքերը ոչ միայն հայերին են ոչնչացրել, այլև՝ հույներին, ասորիներին: Նրանք քրիստոնեությունն էին ոչնչացնում: Մենք քրիստոնյա ենք, ուզենք-չուզենք: Մեր կենսաբանական տեսակն է դա: Աշխարհը պիտի մեզ կուռք դարձնի, որ այս տարածաշրջանում կարողանում ենք համառորեն պահպանել քրիստոնեությունը: Մենք քրիստոնյա էինք՝ Քրիստոսից առաջ...
-Եթե թուրքերը չճանաչեն Ցեղասպանությունը, մենք պիտի շարունակենք մեր պահանջը: Ի տարբերություն հրեաների Հոլոքոստի, որի ժամանակ հրեաներին ոչնչացրին Գերմանիայում, մեզ մեր տանն են ոչնչացրել և այսօր իրենք են ապրում այնտեղ: Մեծ Հայքում և Փոքր Հայքում՝ պատմական Հայաստանի տարածքում այսօր թուրքն է ապրում: Հայ չկա: Ցեղասպանության ավելի մեծ փաստաթու՞ղթ են ուզում:
- Մեր տունը կենդանի է այսօր մեր ուղեղներում: Ես Էրզրումցի եմ, Ցեղասպանության արդյունքն է իմ գաղթականությունը, ծնվել եմ Վրաստանում: Եթե չընդունեն իրենց գործած Ցեղասպանությունը, մեր շարունակական պահանջն է, որ պիտի պահպանի մեզ, պիտի երաշխիք լինի այսօրվա գոյության համար: Մեր պահանջը մեր պաշտպանությունն է, որը սրի պես պիտի նրանց գլխավերևում կախված լինի:
- Ի դեպ, թուրքերի վտանգը այսօր ոչ միայն մեզ է սպառնում: Աշխարհը բաժանվել է երկու մասի՝ քաղաքակրթված աշխարհ և բնամարդու աշխարհ: Թուրքերի մոտ բնամարդը նստած է...
-Թուրքիան չի վերանայի իր դիրքորոշումը: Հավատում եմ կենսաբանությանը՝ թուրքը մնում է թուրք : Թուրքը գերմանացի չէ, թուրքը վրացի էլ չէ: Եվ իր նպատակները հեռահար են: Այստեղ Զանգեզուրի խնդիրն է դրված: Ղարաբաղը չպահենք, հաջորդը՝ Զանգեզուրն է: Թուրքերի աշխարհիկ կյանքը մակերեսն է, դեկորատիվ կողմը, թուրքը էլի ապրում է թուրքավարի:
-Չգիտեմ՝ ինչքան ժամանակ հետո, բայց Թուրքիան պիտի փոխվի, կամ պիտի վերանա: Օտար հողի վրա երկար ապրել չես կարող:
- Վախենում եմ մեր գեներից, ուր թուրքականը պինդ է նստած...Նրանց մեջ հայը չկա, մեր մեջ թուրքը կա:
-Մենք պիտի այստեղ ուժեղանանք և մեր հարցերը լուծենք: Այնուամենայնիվ, մենք կանք, իսկ կայսրությունները գալիս ու գնում են․․․
-Մեր հիմքը Աբովյանն է, Թումանյանը, Նժդեհը...Էլի շատերը նրանցից առաջ: Մենք ուժեղ հիմք ունենք: Մեր ողնաշարը պինդ է, մեր ողնաշարը ջարդել չկարողացան: Ասում ենք՝ վտանգ...ողնաշարի վրա վտանգ չկա: Մասերը կարող են ջարդել, քանդել՝ սիրտը կպոկեն, մատները, մազերը, աչքը կհանեն...Ողնաշարը մնում է, կմնա: Ողնաշարի վրա նորից հավաքվում, մեկտեղվում, կազմվում են բոլոր մասերը: Ես ողնաշարին հավատում եմ:
-Թամանյանը ոչ միայն շենք էր կառուցում, նա երկիր էր կառուցում: Նա մեծ երևույթ էր. քաղաքական, ազգային: Մենք որպես ճարտարապետ ենք ընկալում, շատ քիչ է դա:
Մենք տասը դար հետո հիմնադրեցինք 2-րդ Անին, ունեցանք Երևան -մայրաքաղաք: Չլիներ Թամանյանը, չէինք ունենա: Արմատներով նա անեցի էր: Ի՜նչ ծրագրվածություն: Պետերբուրգի ակադեմիայի փոխպրեզիդենտը, որի գրեթե ողջ ընտանիքն անգլիացիներ էին, եկավ Հայաստան: Հիմա հայերն են դառնում անգլիացի և գնում: Սա այն հակակշիռն է, որ տասը դար հետո ստեղծեց Երևանը: Ես 20-րդ դարի մեծագույն նվաճում եմ համարում մեր՝ մայրաքաղաք ունենալը: Եթե կողքիս կա Թամանյան, ուրեմն, ես գոյություն ունեմ, և Հայաստանը գոյություն կունենա:
Առանց խոսքի՝ նա հանճարեղ ճարտարապետ էր: Բայց ինձ ավելի շատ նրա կենսաբանական տեսակն է պետք, մարտիրոսվող կերպը:
-Ասում եք՝ կարոտախտ: 40-50-ականների Երևա՞նը կարոտես, երբ ժամը 6-ին բոլորը վազում էին Բաքու կամ՝ թուրքերեն երգերի շիքյասթաները լսելու, երբ փողոցում հարգի էր խուժան հայերենը, թուրքերենը, իսկ վրացերենն ուղղակի վախ էր ներշնչում:
-Գուցե ես ամենաբարի մարդն եմ, բայց բարի լինելով հանդերձ, Հայաստա՛նն է ինձ համար գերագույնը։ Եվ չի կարելի հանդուրժել որևէ սպառնալիք Հայաստանին։ Ի դեպ, մահապատիժը հանեն էլ, մենք միշտ կունենանք մահապատիժ։ Մեր հոգեբանության մեջ դա կա։ Հայը չի կարող ներել թշնամական երևույթներ, ոչնչացում։ Իսկ պաշտպանության միջոցներից մեկը դիմակայելն է, ոչնչացնողին ոչնչացնելը։ Դա հանելն այսօր մեր հոգեբանությունից դուրս է։
1999-2007 հոկտեմբեր․ «Հանդիպումներ Աղասի Այվազյանի հետ» գրքից
Հեղինակ՝ Անահիտ Եսայան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից