ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը դեմ է բանավոր ընթացակարգով գործի քննությանը 03/23/2021 12:16 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի սահմանադրականանության հարցով նիստը ՍԴ-ում ընթանում է թեժ մթնոլորտում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ սահմանել էր դիմումը քննարկել գրավոր ընթացակարգով, սակայն ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը նիստինի սկզբում միջնորդություն ներկայացրեց՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննարկել բանավոր ընթացակարգով։ Հրայր Թովմասյանը եւս միացավ Արևիկ Պետրոսյանի միջնորդությանը, իսկ ՍԴ նախագահը եւ նորանշանակ դատավորները՝ Երվանդ Խունդկարյանը, Շաթիրյանը դեմ արտահայտվեցին։
Վերջինս հայտարարեց, որ աշխատակարգային նիստում ընդունված որոշման համաձայն՝ գործն ի սկզբանե պետք է քննվեր գրավոր ընթացակարգով, ուստի՝ ցանկացած միջնորդություն պետք է քննարկվի գրավոր ընթացակարգով։ Բացի դա՝ բանավոր քննությանն անցնելու դեպքում գործի քննությունն անհարկի կձգձգվի, իսկ Հրայր Թովմասյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ ձգձգումներից խոսելուց առաջ պետք էր հուլիսի 7-ին նշանակված նիստը մարտի 23-ին չքննել։
Միջնորդություն ներկայացնող Արևիկ Պետրոսյանն էլ մատնանշեց ՍԴ աշխատակարգի 67֊րդ կետը, որով գործի քննության ցանկացած փուլում անհրաժեշտության դեպքում կարելի է անցնել բանավոր ընթացակարգի և ՍԴ-ն ունեցել է նման պրակտիկա, երբ ՄԻՊ-ի դիմումի մասով քննություն է իրականացրել բանավոր։
Նա ընդգծեց, որ դա իմպերատիվ պահանջ չէ և անհրաժեշտության դեպքում անգամ խորհրդակցական սենյակում հնարավոր է անցնել գործի բանավոր ընթացակարգով քննության։
Բացի դա՝ նիստից րոպեներ առաջ ստացվել են գործի նյութերը և Պետրոսյանը հետաքրքրվեց՝ ինչու են վերջին պահին ներկայացվում այդ նյութերը։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանն էլ ընդգծեց, որ դեմ է բանավոր ընթացակարգով քննությանը, ավելին՝ դա դիտարկվում է որպես դատավորների նկատմամբ ճնշում։
Հարցը դրվեց քվեարկության, որի արդյունքում՝ ձայների հարաբերակցությամբ որոշում կայացվեց գործը քննել գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն 2019-ի հուլիսի 18-ին որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռ․ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները, եւ կարծիքներ ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ