Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար 11/21/2024   17:48 «Ուղարկեց պատերազմ, գլուխները կերավ, իսկ հիմա ասում է՝ կամավորությունը սուտի բան ա». Իգոր Սարգսյանի կարծիքով՝ Փաշինյանը սկսել է Ալիեւի հերթական պահանջի կատարումը 11/21/2024   17:45 Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը 11/21/2024   17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է 11/21/2024   17:16 Մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, սակայն հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության․ Անահիտ Մանասյան 11/21/2024   17:12 Վտանգավոր սննդամթերքի թողարկումը կասեցվել է 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:40 Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   11:17 «Պզոն» «Օրենքով գող» չէ ՝ ըստ դատական ակտի․ նա արդարացվել է 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/20/2024   19:00 Սափրված Նիկոլ Փաշինյանը դառնում է ընդդիմություն՝ չսափրված Նիկոլ Փաշինյանին․ Վարոսյան

Նի­կոլ Փա­շի­նյա­նը գնում է լե­նի­նյան ուղի­ով․ «Փաստ» 03/23/2021   10:15  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «vz.ru-ն «Փաշինյանը գնում է լենինյան ուղիով» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանում շատերը չեն սիրում, իսկ Հայաստանի զգալի մասը բառացիորեն ատում է: Տեսականորեն, նրանք բոլորը ուրախանալու մեծ առիթ ունեն. քանի որ, այնուամենայնիվ, Փաշինյանին «սեղմել» են, և նա համաձայնել է արտահերթ ընտրություններ անցկացնել: Դրա համար պետք կլինի վերացնել նաև ռազմական դրությունը: Սակայն նրա հակառակորդների ուրախությունը կարող է ժամանակավրեպ լինել: «Կողքից» կարող է թվալ, որ Նիկոլ Փաշինյանը ծանր պարտություն է կրել:

Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին: Հայտարարությունը եղել է խորհրդարանական երկրորդ ուժի՝ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Եվ չնայած փողոցային ընդդիմությունը վերահսկվում է բոլորովին այլ մարդկանց՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, Ծառուկյանը ևս Փաշինյանի «մահացու» թշնամին է: Փաշինյանը երկրի այդ ամենահարուստ մարդուն զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից և փորձում է կոռուպցիայի մեղադրանքով նստեցնել:

Մեծ հաշվով, Փաշինյանը կարող էր ոչինչ էլ չանել և գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում մնալ մինչև 2023 թվականը: Բայց դա ցանկալի չէր ո՛չ երկրի նախագահին, ո՛չ բանակին, ո՛չ ընդդիմությանը, ոչ էլ բնակչության մի զգալի մասին, բայց լիովին համապատասխանում էր Փաշինյանի ցանկությանը և Հայաստանի օրենքներին: Ռուսաստանը չի միջամտում այս ամենին. նա միայն խնդրում է, որ «ամեն ինչ օրենքին համապատասխան լինի»: Մի կողմից՝ համարվում է, որ Կրեմլը մեծ համակրանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, իսկ Փաշինյանին, ընդհակառակը, չի սիրում և չի վստահում նրան որպես «գունավոր հեղափոխության» արևմտյան առաջնորդի: Մյուս կողմից՝ Փաշինյանը ստանձնել է չափազանց դժվար և տհաճ պարտավորություններ պատերազմը դադարեցնելու հայտարարությունը կյանքի կոչելու համար:

Պետք է խոստովանել, որ ընդդիմությունը փողոցում չկարողացավ հաղթել, քանի որ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները թվով համեմատելի էին նրա աջակցության հանրահավաքների հետ և չէին կարող համեմատվել Սարգսյանին տապալած «սիրո հեղափոխության» հանրահավաքների հետ: Փաշինյանն ունեցավ և՛ հնարավորություն, և՛ կամք «իր սեփական ժողովրդի հետ մնալու» և «թքած ունենալու ամեն ինչի վրա»: Նա արդեն հասցրել է ապացուցել, որ ինքն այն է, ինչ քաղաքագետներն անվանում են «քաղաքական կենդանի»: Այլ կերպ ասած՝ մարդ, որը բնազդորեն ուղղված է դեպի իշխանություն և հաստատակամ գնում է իր նպատակին՝ անկախ խոչընդոտներից: Ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ևս նման անձնավորություն է՝ չեմ հեռանա, իմն է, թեկուզ տրաքեք:

Ավելին, Հայաստանում այժմ ռազմական դրություն է, որի համաձայն, ընտրություններն արգելվում են: Արդյունքում, իշխանություններն ունեն քարտ բլանշ ցանկացած գործողության համար, իսկ բողոքելու հնարավորությունները սահմանափակ են: Այնուամենայնիվ, Փաշինյանը, կարծես, հեռանում է՝ կարելի է ասել՝ դավաճանելով իր աջակիցներին և իր սեփական էությանը: Իսկ ինչո՞ւ: Նրա համակիրները կասեն, որ նա, որպես լիբերալ և ժողովրդավար առաջնորդ, պարզապես չէր կարող իրեն թույլ տալ սահմանել գռեհիկ բռնապետություն: Նրան ատողները կառարկեն, որ ամբողջ հարցն այն է, որ ամբողջ երկիրն է ատում Փաշինյանին, ուստի նա պարզապես այլ ելք չունի: Բայց կա նաև երրորդ տարբերակը:

Եվ ինչպես երևում է, այն ամենից հավանականն է, թեև համարյա ֆանտաստիկ է փողոցային ընդդիմության համար. Փաշինյանը համաձայնել է նոր ընտրությունների միայն այն պատճառով, որ ակնկալում է հաղթել, այսինքն՝ պահպանել իշխանությունը: Եվ նա կարող է դա անել: Վլադիմիր Լենինը ներկայումս էլ շարունակում է մնալ իշխանության զավթման և պահպանման ընդհանուր ճանաչում ունեցող «մասնագետ». չնայած նա շատերի կողմից ատելի քաղաքական գործիչ է, բայց պետք է ընդունել, որ հանճար է եղել:

Նրա «երեկ շուտ էր, վաղը ուշ կլինի» արտահայտությունն ասվել է բոլորովին այլ բանի մասին և այլ հանգամանքում, բայց լիովին համապատասխանում է Փաշինյանի դիրքորոշմանը: Եթե նա պատերազմից անմիջապես հետո հայտարարեր նոր ընտրություններ, ապա նրա կուսակցությունը շանսեր չէր ունենա: Պատասխանատվության ողջ բեռը և պարտության ողջ դառնությունն անխուսափելիորեն դուրս կգար Փաշինյանի դեմ: Դա էլ հենց «շուտ»-ն է: Եթե ընտրություններն անցկացվեն ավելի ուշ, օրինակ՝ հաջորդ տարի կամ նույնիսկ 2023 թվականին, ապա վտանգ կա, որ մարդիկ կորոնավիրուսային համաճարակի, ճգնաժամի և այլ տնտեսական խնդիրների պատճառով հասցված կլինեն «վերջնակետին», բացի դա, ընդդիմությունը կամրապնդվեր կառուցվածքային և քաղաքական առումով:

Դա էլ նշանակում է «ուշ»-ը: Իսկ հիմա ճիշտ ժամանակն է: Փրկվելով հետպատերազմյան ճգնաժամային օրերին՝ Փաշինյանը մի քանի ամիս ժամանակ ստացավ, որ ուրիշի վրա գցի ղարաբաղյան ողբերգության պատասխանատվությունը և ապացուցի, որ ինքը դեռ շարունակում է մնալ երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը: Միևնույն ժամանակ, ընդդիմությունը նկատելիորեն տարանջատված է, դեռ չեն մոռացվել պահանջները ՀՀԿին, որը ներկայումս փորձում է խաղալ առաջին ջութակի դերը փողոցային ընդդիմության մեջ: Սկզբունքորեն կարևոր է նաև այն, որ ընտրություններն անցկացվելու են Փաշինյանի կուսակցության համար ձեռնտու համամասնական սխեմայով, բացի դա, նա կմնա վարչապետ մինչև գարնան վերջ, ինչը նույնպես կարևոր է ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում և հնարավորություն է տալիս վարչական ռեսուրսը առավելագույն օգտագործել:

Անիմաստ է կանխատեսել, թե ինչպիսին է լինելու խորհրդարանի նոր կազմը, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան ընդդիմադիր դաշինքները, և դրանք քանիսը կլինեն: Կանխատեսումներ անելու համար հարկավոր է սպասել նաև սոցիոլոգիական հետազոտություններին: Ամենայն հավանականությամբ, չխառնվելու սկզբունքը պահպանելով՝ Ռուսաստանի քաղաքական էլիտան «կցավա» Քոչարյանի անվան հետ ասոցացվող ուժերի համար: Բայց պետք է պատրաստ լինել նաև նրան, որ Փաշինյանը կարող է կրկին հաղթել: Նա չգիտի, թե ինչպես հաղթել պատերազմում, բայց նա փայլուն է հաղթում քաղաքական մարտերում, անգամ «մեկը բոլորի դեմ» պայմաններում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 23․03.21թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:25 23/03/2021  |  ՄամուլԾառուկյանն ասել է 13-ը լավ թիվ չէ, ուստի որոշել են կանգնել հունիսի20-ի վրա․ «Հրապարակ»
08:19 23/03/2021  |  Մամուլ«Ուսապարկերին» կփոխարինեն «զրահաբաճկոնները»՝ թուրքերենի իմացությամբ․ «168 ժամ»
08:16 23/03/2021  |  ՄամուլԸնտրությունները չկան, բայց քարոզարշավը մեկնարկել է․ «Ժողովուրդ»
08:10 23/03/2021  |  ՄամուլАкелла промахнулся? Վստահ են, որ իշխանության մնալու մասին պետք է մոռանալ. «Փաստ»
07:56 23/03/2021  |  Մամուլ«Իմ քայլում» համաձայն չեն հին օրենսգրքով ընտրություններին. Փաշինյանը կչեղարկի՞ արտահերթի որոշումը․ «Հրապարակ»
21:56 22/03/2021  |  ՄեկնաբանությունՏղամարդը առավել ևս սպան ու գեներալը չի կարող ծնկի գալ ու լիզել Հայրենիքը թուրքին հանձնողի առաջ. Թաթուլ Պետրոսյան
21:11 22/03/2021  |  ՔաղաքականՓաշինյանն ի սկզբանե մերժել է բանակը հանգիստ թողնելու ԼՀԿ-ի նախապայմանը. Գորգիսյան
21:06 22/03/2021  |  ՔաղաքականՍկսվելու են առեղծվածային սպանությունները. Փաշինյանն իրականացնելու է իր քաղաքական կնքահոր ծրագրերը. Արա Սահակյան. 168.am
20:57 22/03/2021  |  ՄեկնաբանությունՄեր Բանակի մարտական դրոշը որտե՞ղ է. Աչքներովդ ընկե՞լ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան
20:40 22/03/2021  |  ՄեկնաբանությունԻնչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում. Տիգրան քահանա Բադիրյան

Արխիվ

[]