ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընտրությունների անհասկանալի օրացույցը. Էլինար Վարդանյան 03/23/2021 12:32 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար.
1. Ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հատկապես հունիսի 20-ին։ Մինչև սահմանադրական ընթացակարգերով այդ օրվան հասնելը Փաշինյանին հնարավորություն է տրվում ժամանակ շահել և ԱԺ-ում անցկացնել ցանկացած այլանդակ օրենք կամ փոփոխություն, որը պետության համար լինելու է շատ վատ, իր համար՝ կենսական։ Այս առումով արտահերթ ընտրությունների իդեայի հետևում ձևավորվում է ստվերային օրակարգ, ինչը տանում է Բաղրամյանի պրոցեսի կազմաքանդմանը։
2. Պարզվեց, որ արտահերթ ընտրությունը կարելի է հայտարարել ֆեյսբուքյան ստատուսով։ Պարզվեց նաև, որ արտահերթ ընտրություն կարող է հայտարարվել դրա համար լիազորություն չունեցող անձի կողմից՝ անտեսելով սահմանադրական կարգավորումները, իրավական ընթացակարգը։ Թե ինչու հերթական անգամ մարդիկ տրվեցին նրա մանիպուլյացիային, դժվար է ասել։
3. Արտահերթի գաղափարը հասունացել և ընդունվել է Բաղրամյան պողոտայի ընդդիմության ճնշման տակ. ավելի ստույգ՝ տասնյակ հազարավոր մարդկանց ճնշման տակ։ Այդ դեպքում ով է, առանց մեր կարծիքը լսելու, օր նշանակում։ Նման լիազորություն չուներ ոչ ոք. ինչ ֆորմատում էլ ծնված լիներ այդ ամսաթիվը։ Եվ այստեղ է, որ հարթակը իրեն պահել է իրավիճակին ոչ համարժեք։ Դուք հարթակ եք, որովհետև մենք ենք ձեզ լիազորել փողոցում գտնվողներիս հարթակ լինել ու որոշումներ կայացնել։ Այդ դեպքում ձեր իներտությունը որևէ բացատրություն չունի։
4. Ինչու ընտրությունները չեն կարող լինել ասենք՝ հոկտեմբերի 10-ին, որի դեպքում հնարավորություն կլիներ նոր ԸՕ ընդունումը, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենար Բաղրամյան փողոցը։ Ողջ հարգանքով հանդերձ խորհրդարանական ընդդիմության հանդեպ, հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն վերջին ընտրություններին ստացել է 8,26 տոկոս, ԼՀԿ-ն ՝ 6,37 տոկոս։ Իսկ իշխող ուժը ընդհանրապես երկիրը բերել է աղետի ու ավերել ամեն ինչ։ Հետևաբար նման նեղ ֆորմատներով նրանք այս պահին իրավունք չունեն կուլիսներում կարևորագույն որոշումներ կայացնել։ Սա կարծում եմ այն կարևոր հանգրվանն էր, որ ստիպում է մտածել, որ 17-ի հարթակն այլևս անցյալում է ու հրատապ անհրաժեշտություն է նոր ձևաչափ ստեղծելու, որը կկարողանա ավելի ակտիվ մասնակցել պրոցեսներին։ Ունենալով պետության ողջ գիտակից շերտի աջակցությունը ու ֆեյսբուքից իմանալ ընտրության օրվա մասին ուղղակի անթույլատրելի է։ Ի դեպ, անտրամաբանության համատեքստում ընտրությունների օր կարելի էր նշանակել ասենք մայիսի 30-ը, հունիսի 13-ը, կամ նույնիսկ փետրվարի 31-ը, որ իմքայլական նախարարի սրտով լիներ։
5. Իբր լարվածությունը թուլացնելու նպատակով պլանավորվող արտահերթ ընտրության հետևում ընդունվում են ամենավտանգավոր իրավական ակտերը, որոնք պրոցեսները տանելու են Փաշինյանի համար կառավարելի հունով։ Մինչև հունիսի 20-ը Փաշինյանն ընդունելու է ամենավտանգավոր օրենքները, որոնք կօգնեն նրան պատշաճ պատրաստվել արտահերթին։
6. Չկա որևէ երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու։ Մարդը, որ կեղծում է ամեն ինչ, ով ամեն հաջորդ օր փոխում է նախորդ օրվա ասածները, չի կարող կազմակերպել արդար ընտրություններ։ Գործի է դրվելու կեղծիքի ողջ զինանոցը։ Մենք դրա ականատեսը եղանք մարտի 1-ին։ Իսկ ո՞վ է բռնելու նրա ձեռքը հունիսի 20-ին։
7. Եվ ամենակարևոր հարցը. ինչու ընդդիմությունն այդքան հեշտությամբ ընդունեց Փաշինյանի կողմից թելադրվող օրակարգը։ Ինչպես ընդդիմադիր ուժերի հարթակը տրվեց երկրի թիվ մեկ կեղծարարի և մանիպուլյատորի հարկադրանքին։ Ինչու թույլ տրվեց, որպեսզի որոշում կայացնի մի մարդ, ով երկիրը հասցրել է կատաստորֆիկ ճգնաժամի, բզկտել է երկրը ատելությամբ ու թշնամանքով, տապալել է բանակցությունները, թշնամուն հանձնել Արցախի մեծ մասը, տվել հազարավոր զոհեր, խեղել բազմաթիվ ճակատագրեր։ Ինչպես նա դարձավ խաղի կանոններ թելադրող, ընտրության օր որոշող։
8. Կա մի հարց, որն առանձին քննարկման կարիք ունի։ Շատերը, այդ թվում մարդիկ՝ ում ես հարգանքով եմ վերաբերվում և նրանց կարծիքը կարևորում՝ հայտարարում են, թե արտահերթ ընտրություններին մասնակցել չի կարելի, այն լեգիտիմացնում է Փաշինյանի արածները, այն կտանի վերջնական կործանման և այլն։ Ընդունում եմ, որ կա նման ռիսկ, համարենք մերժեցինք, բայց այդ դեպքում ո՞րն է ռացիոնալ առաջարկը։ Եթե ոչինչ չարվի, եթե այս իշխանությունը մնա, ապա նոր կուրստները և նոր ստորացումները անխուսափելի են.
Այս հարցում կա գրեթե համահայկական կոնսենսուս։ Եթե կատեգորիկ մերժում ենք ընտրության գաղափարը, ապա զուգահեռ պետք է ներկայացվի այլ ծրագիր՝ ինչպես ազատվել այս իշխանությունից. հակառակ դեպքում բոլորս հայտնվում ենք իռացիոնալ դաշտում։ Կարծում եմ, որ մինչև սահմանադրական ընթացակարգերով ընտրությունների գնալու ժամանակահատվածը մենք պետք է օգտագործենք այս հարցադրումը, այս դիլեման ինտենսիվ քննարկելու համար, և միայն դրանից հետո վերջնական որոշում կայացնել։ Դրանով մենք մի կողմից՝ օրակարգ ձևավորելու նախաձեռնությունը կվերցնենք իշխանության ձեռքից, մյուս կողմից՝ այդ ինտենսիվ քննարկումների և այլևս բաց խոսելու պրոցեսում կարող է ձևավորվել պայքարի նոր ավելի էֆեկտիվ ձևաչափ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից