ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն ի սկզբանե մերժել է բանակը հանգիստ թողնելու ԼՀԿ-ի նախապայմանը. Գորգիսյան 03/22/2021 21:11 | Քաղաքական
Փաշինյանի քայլերը նպաստել են առկա լարվածությունն ավելացնելուն, և հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան հայտարարությանը, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:
Թե որքա՞նով է Նիկոլ Փաշինյանն ընդառաջ գնացել բանակին հանգիստ թողնելու ԼՀԿ-ի առաջարկին՝ ԼՀԿ քարտուղարի փոխանցմամբ, իրենց առաջարկը Փաշինյանի կողմից մերժվել է բանակցությունների հենց սկզբում.
«Մեր նախապայմանը ի սկզբանե չէր ընդունվել, եթե բանակին հանգիստ թողներ, ապա պետք է Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության գործընթացը կասեցվեր, սակայն դա չեղավ, բայց ինչ-որ ձև պայմանավորվեցինք՝ գնալ ընտրություններին»,ասաց Գորգիսյանը:
Փաշինյանը ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ քայլեր չի անում, բայց խորհրդարանական ընդդիմությունն՝ ի դեմս ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի, նրան հետ համաձայնություն է ձեռք բերվում։ Հարցին արդյոք այդպիսով ընդդիմությունը՝ տվյալ պարագայում ԼՀԿ-ն պատասխանատվություն կրո՞ւմ է ներքաղաքական իրավիճակի հետագա լարվածության համար՝ Գորգիսյանն արձագանքեց.
««Լուսավոր Հայաստանի» քայլերը միտված են կանխելու բոլոր տեսակի լարվածությունները, արտահերթ ընտրությունները հենց դրա համար են, որ օդում կախված լարվածությունը, որ ամենուր կա, թոթափվելու ճանապարհ լինի»:
Դիտարկմանը՝ ի՞նչ զիջումների է գնացել իշխանությունը, ԼՀԿ քարտուղարը պարզաբանեց՝ իշխանությունը համաձայնվել է գնալ ընտրությունների.
«Նրանք չէին ուզում գնալ ընտրությունների, սակայն մեր ջանքերի շնորհիվ համաձայնվել են գնալ ընտրությունների, եթե մնար իշխանությանը, նրանք մինչև 2023 թվականը կցանկանային պաշտոնավարել»,-ասաց Գորգիսյանը:
Ըստ նրա՝ Փաշինյանի քայլերը նպաստել են առկա լարվածությունն ավելացնելուն, և հիմա էլ շարունակում են այդպիսին մնալ: Պատգամավորը վստահեցրեց, երբ արտահերթ ընտրությունները տեղի ունենան, դրանով ամեն ինչ կլուծվի, այդ թվում՝ բանակի հետ կապված խնդիրները.
«Նոր իշխանություն, նոր կառավարություն, որը նորովի կգա բանակաշինությամբ զբաղվելու, մենք դրան ենք պատրաստվում»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, Գևորգ Գորգիսյանը այսօր հրավիրվել է ԱԱԾ:
Պատգամավորը պարզաբանեց, որ ԱԱԾ է հրավիրվել նոյեմբերի 10-ի իրադարձությունների հետ կապված, երբ քաղաքացիները մտել էին խորհրդարան.
«Ավել բան չեմ կարող ասել, քանի որ մանրամասներից տեղյակ չեմ: ԱԱԾ գնալու եմ ԱԺ քառօրյայի ավարտից հետո»,-ասաց Գևորգ Գորգիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ