Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   10:48 Պետրոս Պետրոսյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ 17 տարի ծառայությունից հետո 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած 01/20/2025   10:30 Ազգային ժողովում մեկնարկեց 2025-ի առաջին նստաշրջանը. ուղիղ 01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ է բացահայտվել. Մեղադրանք է առաջադրվել 8 անձի 03/22/2021   19:04  |  Քրեական խրոնիկոն

«Տելեգրամ» կայքի անհայտ օգտատերերից ձեռք բերված թմրամիջոցները նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են վերոհիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ՀՀ ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությանյան հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ մեխանիզմը, կազմակերպված խմբի անդամներից 8-ի ինքնությունը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել: Վերջիններիս բնակարաններից և օժանդակ կից շինություններից խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 15կգ թմրամիջոցներ և հոգեմետ դեղահաբեր։

Այսպես՝ Բյուրեղավան քաղաքի բնակչի կողմից 2020թ. հունիս-հուլիս ամիսների ընթացքում քննությամբ դեռևս չպարզված անձից ու վայրից «Մեթանֆետամին» և «Բուբրենորֆին» տեսակի թմրամիջոցներ պարբերաբար ապօրինի ձեռք բերելու, անձամբ օգտագործելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ զորամասերից մեկի բանվոր-ծառայողին իրացնելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նոր հանցադրվագներ: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՀՀ տարբեր քաղաքներում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորման վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի հինգ բնակիչներ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված այլ անձինք քննությամբ դեռևս չպարզված անձից (անձանցից) իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, ովքեր իրենց հերթին ձեռք բերված թմրամիջոցները, մի խումբ անձանց օժանդակությամբ, խմբով, ապօրինի իրացրել են ՀՀ տարբեր քաղաքներում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով. որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու մասին:

Քննության տվյալներով՝ Երևան քաղաքի չորս բնակիչները, ստանալով տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ զբաղվելու՝ ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և իրացնելու վերաբերյալ առաջարկ, համաքաղաքացու ղեկավարմամբ ստեղծել են կազմակերպված կայուն խումբ, մանրակրկիտ պլանավորել և հստակ դերաբաշխել յուրաքանչյուրի գործողությունները:

Պարզվել է, որ «Տելեգրամ» կայքի անհայտ օգտատերերից ձեռք բերված թմրամիջոցները նախապես փաթեթավորել և տեղադրել են Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում, որից հետո տվյալ տարածքի լուսանկարը և կոորդինատներն ուղարկել են վերոհիշյալ օգտատերերին՝ յուրաքանչյուր լուսանկարի համար ստանալով 1000-2000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, նույն կայքի միջոցով անհայտ օգտատերերից ստանալով թմրամիջոց ձեռք բերելու առաջարկ և այդ կապակցությամբ տարբեր վճարային հավելվածների՝ իրենց օգտահաշիվներին կատարված տարբեր չափերի գումարի փոխանցման կտրոնի լուսանկար, այն ուղարկել են խմբի անդամներից մեկին: Վերջինս ստուգելով այդ նպատակով իր անվամբ բացված հաշվեհամարը և համոզվելով, որ կտրոնում նշված գումարը փոխանցվել է, այդ մասին հայտնել է խմբի մյուս անդամներին, որից հետո նրանք նախապես տեղադրված թմրամիջոցի լուսանկարը և կոորդինատները ուղարկել են թմրամիջոց ձեռք բերելու համար առաջարկություն կատարած անհայտ օգտատիրոջը, իսկ թմրամիջոցի իրացման դիմաց ստացված գումարները փոխանցել են հիշյալ օգտատերերի հաշվեհամարներին:

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ խմբի անդամները կազմակերպված խմբի մեջ ներգրավել են այլ անդամների ևս՝ մշտապես թմրամիջոցի մեծաքանակ կայուն մատակարարում ապահովվելու համար, որից հետո պարբերաբար ապօրինի ձեռք են բերել տարբեր չափերի թմրամիջոցներ, որոնք նույն կերպ ապօրինի իրացրել են, իսկ ստացված եկամուտը բաշխել խմբի անդամների միջև:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կազմակերպված խմբի անդամներից 7-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մեկին՝ 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրյալներից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 2-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, նրանց ինքնությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը հայտնաբերելու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:33 19/03/2021  |  Քրեական խրոնիկոնՄարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել.մեղադրանք է առաջադրվել ընտանիքի երեք անդամի
18:14 19/03/2021  |  ԼՐԱՀՈՍԿեսարյան վիրահատության ժամանակ նորածին երեխա է մահացել
15:23 19/03/2021  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է դանակահարության, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
12:53 18/03/2021  |  ԼՐԱՀՈՍԳումարտակի հրամանատարը կալանավորվել է՝ մարտադաշտն ինքնակամ լքելու և հրամանը չկատարելու մեղադրանքով.ՔԿ
17:35 16/03/2021  |  Քրեական խրոնիկոնՏղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 47-ամյա կնոջն աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու համար
16:30 16/03/2021  |  Քրեական խրոնիկոնԵրկու կին մեղադրվում են իրենց անչափահաս երեխաներին մուրացկանության դրդելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար.ՔԿ
17:09 15/03/2021  |  ԼՐԱՀՈՍԱվտովթարի հետևանքով չորս անչափահասի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ.ՔԿ
15:00 15/03/2021  |  Քրեական խրոնիկոնԱնտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ կաշառք ստանալու համար.ՔԿ
12:08 15/03/2021  |  Քրեական խրոնիկոնՍպանություն՝ վրեժխնդրության շարժառիթով.քրեական գործն ուղղակի կապ ունի 2019թ. Սպիտակում կատարված առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի հետ.ՔԿ
12:03 11/03/2021  |  Քրեական խրոնիկոնՎազգեն Մանուկյանի քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն

Արխիվ

[]