ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի օգնականի կողմից Ռուբեն Հայրապետյանի գործով ապօրինի միջամտության փաստի առթիվ ԱԱԾ-ն դեռ գործ չի հարուցվել. դրանով կարող է զբաղվեն ՌԴ իրավապահները 03/22/2021 19:27 | ԼՐԱՀՈՍ
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի կողմից հնարավոր ապօրինի միջամտության փաստերի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել, սակայն նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետն արդեն սպառվում է։ Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս որևէ փաստաթուղթ չի ստացել՝ քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին։ Փաստաբանը նաև տեղեկություն չունի՝ արդյոք նյութերի նախապատրաստման ժամկետը երկարացվել է, թե ոչ, սակայն նշեց, որ չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կլինի։
Փաստաբանի խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեպքում ստիպված է լինելու այս խայտառակության վերաբերյալ այլ երկրի՝ ՌԴ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու։
«Անկեղծ ասած՝ մենք չենք ուզում այդպիսի քայլ անել, քանի որ համոզված ենք, որ այդ նամակագրությունը կարող է այնպիսի տեղեկություններ պարունակել, որ ցանկալի չլինի օտար իրավապահ մարմինների կողմից աչքի անցկացնելը, բայց եթե ապօրինությունը հասնի այն աստիճանի, որ կոծկվի այդ հանցագործության դեպքը, ստիպված կլինենք դա անել և կանենք անպայման»,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերի հետևից գնալու են մինչև վերջ։
Մակինյանը նաև չի բացառում, որ ՌԴ իրավապահ մարմիններին դիմելու դեպքում Փաշինյանի օգնականի՝ Աննա Վարդապետյանի նկատմամբ հետախուզում կհայտարարվի։
Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութը, որով ապացուցվում է, որ Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որոշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին։ Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Նկատենք, որ մասնագիտական համայնքում առկա են մտավախություններ առ այն, որ ԱԱԾ-ում քրեական գործը ցանկանում են հարուցել ոչ թե Վարդապետյանի կողմից առերևույթ արդարադատությանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, այլ՝ ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է ոչ թե ՀՔԾ, այլ՝ ԱԱԾ։
Ավելին՝ ՔԿ-ն եւս ծառայողական քննություն չի նշանակել, վարչապետի օգնականից հանձնարարություններ ստացած քննիչի լիազորությունները չեն կասեցվել, փոխարենը՝ վերջինս զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և ներբեռնել տեղեկություններ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ