ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում. Տիգրան քահանա Բադիրյան 03/22/2021 20:40 | Մեկնաբանություն
Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի այցելության ընթացքում ևս մեկ անգամ խոսեց 2018 թ-ին իրականացրած հեղափոխության գաղափարական հիմքի մասին, այս անգամ ներկայացնելով այն որպես քրիստոնեական և բերելով Պողոս Առաքյալի օրինակը, ով փարիսեցի էր և հալածում էր քրիստոնյայներին, սակայն դարձի եկավ Դամասկոսի ճանապրհին: Այս առնչությամբ մի քանի դիտարկում,- ֆեյսբուքյան հրապարակման մեջ գրում է Տիգրան քահանա Բադիրյանը:
«1.Կդժվարանամ հստակ ուղերձները և հայտարությունները հիշել, սակայն Նիկոլ Փաշինյանը հեղափոխության գաղափարական հիմք է համարել նաև Գանդիի, Մանդելայի և այլոց գաղափարախոսությունները, որոնք կրել են համամարդկային, բարեսիրական գաղափարներ, սակայն չեն ներկայացվել որպես քրիստոնեական: Ինչպես կարելի է խոսել քրիստոնեության մասին, երբ ինքդ հանդգնում ես ասել, թե Քրիստոս իդեալական կադրային քաղաքականություն չէր վարում՝ հավասարեցնելով ապիկար կառավարումը աստվածային տնօրինության հետ:
2.Նման համեմատությունները, ուղղակի մոլորեցնում են, ինչպես շատ աղանդավորներ, որոնք կտրում են Աստվածաշնչից որոշակի տողեր և սկսում են մեկնաբանել դրանք, որպես լիարժեք ճշմարտություններ, այն ինչ Սուրբ Գիրքը կարելի է հասկանալ միայն իր ամբողջականության մեջ: Նույնկերպ, երբ անդարադարձ է լինում Պողոս Առաքյալի անցյալին՝ խոսքը ինքնաշտկման, ինքնակատարելագործման մասին է: Եթե «դարձի չեկած» մարդիկ Սողոսներն (Պողոս Առաքյալի անունը մինչ Դամասկոսի ճանապարհին դարձի գալը) են, ապա ո՞վ է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
3.Ո՜չ Աստվածաշնչում, ո՜չ եկեղեցական ավանդության մեջ երբեք չեք տեսնի մի մարդ, որ ատելություն է սերմանում և հաճելի է Աստծուն: Ի՞նչու են մարդիկ քարոզում ատել դիմացինին, որովհետև այդպես կարելի է խուսափել սեփական թերությունները տեսնելուց: Քրիստոնյայի կյանքը հարատև ինքնակատարելագործման մեջ է, եթե մարդ չի ձգտում ավելի լավը դառնալ, արդեն իսկ մեղքի մեջ է: Այդ իսկ պատճառով, քրիստոնյան, երբեք ինքն իրեն հպարտ չի կոչում: Նման կերպ վարվում են անկրոն մարդիկ, որ չունեն կուռ արժեհամակարգ, որոնց համար հավատը սկսվում և ավարտվում է սեփական շահով:
3.Իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը իրենց քաղաքական գործունեությունը ծավալում են օգտագործելով հասարակության լայն շերտերի անտեղյակությունը այս կամ այն հարցերին, իսկ հարկ եղած դեպքում, նրանք սկսում են կամայականորեն մեկնաբանել սեփական արտահայտությունները: Նման հեղհեղուկությունը չի կարող չհակասել Աստվածային Վեմին՝ Սուրբ Եկեղեցուն: Անհնար է երկու Տիրոջ ծառայել՝ մի կողմից խոսել վրեժի, մյուս կողմից բարեգթության, մի կողմից խաղաղասիրության, մյուս կողմից պատերազմի: Ես չեմ ընկալում առաքինություն, որտեղ համասեռամոլությունը ընդունելի և սովորական երևույթ է, որտեղ կարելի է մեծ գումարներ ծախսել տարբեր ֆիլմերի վրա, սակայն անմխիթար վիճակում թողնել հարյուրավոր կոթողներ և ընտանիքներ: Ընդհանրապես, երբ բարոյականությունը դառնում է հանրային, այն շատ արագ վերածվում է փարիսեցիության:
4.Եթե իշխանավոր մարդիկ իրենց Եկեղեցու զավակ են համարում, ես ուրախ եմ, բայց երբ այդ զավակաները մսխում են իրենց ծնողի դարերի միջով պահպանած արժեքները, կարծում եմ հարց է առաջանում, արդյոք նման զավակներ պետք են, թե՝ ոչ»,- գրել է Տիգրան քահանա Բադիրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ