ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օնիկ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի, բացի այդ կդիմի դատարանին՝ արձանագրելու Ա.Դավթյանի ԳՇ պետ չլինելը 03/22/2021 13:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։
Ինչպես ավելի տեղեկացրել ենք՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակներում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Նշենք, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, մինչդեռ՝ այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։
Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով Կառավարության հայտարարությունը, նշեց, որ գործադիրը թքած ունի դատական ակտի վրա, արհամարհում են երրորդ իշխանության փաստաթղթերը և երրորդ իշխանության դիրքորոշումն իրենց հետաքրքիր չէ, իրենք անում են այն, ինչ իրենք են գտնում ճիշտ և հարմար։ Փաստաբանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, քանի որ, ըստ նրա, ցանկացած քայլում, որն ուղղված է խոչընդոտելու պարոն Գասպարյանին՝ իր լիազորություններն իրականացնելուն, առկա է առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահման, դատական ակտերի չկատարման հատկանիշներ։ Բացի դա՝ հաշվի առնելով կառավարության այսօրվա հայտարարությունը, ՀՀ վարչական դատարանում արդեն առկա հայցերը լրամշակվելու են, նոր ապահովման միջնորդություններ կներկայացվեն և փաստաբանը չի բացառում, որ կունենան մի դատական ակտ, որով կասվի, որ Օնիկ Գասպարյանն է ԳՇ պետը և մեկ դատական ակտ, որով կասվի, որ Արտակ Դավթյանը ԳՇ պետ չէ։
«Դրանից հետո կհասկանանք, թե մինչև երբ է գործադիրը ոտնահարելու մեր իրավական պետությունը»,- նշեց փաստաբանը։
Նա տեղեկություն չունի՝ Օնիկ Գասպարյանն այսօր գնացել է աշխատանքի, թե ոչ, սակայն իրավաբանական տեսանկյունից իր գնալ-չգնալը կարևոր չէ, կարևորը, թե ինչպես են մեկնաբանում դատական ակտը և ինչ խոչընդոտներ են իր համար ստեղծում։
«Հետևանք պետք է առաջացներ դատական ակտը, սակայն ինչպես տեսնում ենք հետևանք չի առաջացնում գործադիրի համար»,- նշեց փաստաբանը։
Անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե որևէ իրավական կազուս չկա, Հովհաննիսյանը նշեց. «Ամեն օր վարչապետը կարող է առաջարկել նախագահին նոր ԳՇ պետ՝ առանց հնին ազատելու, հիմա ի՞նչ, մի քանի օր հետո իրավունքի ուժով հինգ ԳՇ պետ ենք ունենալո՞ւ։
Հիմա օրինակ, Արտակ Դավթյանը դիցուկ ԳՇ պետք է, եթե առանց իրեն ազատելու վաղը նոր ԳՇ պետ առաջարկեն ու անցնի որոշակի ժամանակ, իրավունքի ուժով նոր ԳՇ պետ ունենում ենք, թե ոչ, եթե Արտակ Դավթյանն ազատված չէ պաշտոնից։ Հիմա՝ կազուս կա՞, թե ոչ։
Եթե չլիներ հայցի ապահովման միջոցի վերաբերյալ դատական ակտը, կազուս չէր լինի, բայց քանի կա դատական ակտ, որն ավելի շուտ էր ուժի մեջ մտել, քան իրենց ասած՝ իրավունքի ուժով պարոն Դավթյանի նշանակումը, նշանակում է, որ պարոն Դավթյանն այլևս չի կարող նշանակվել իրավունքի ուժով, որովհետև պաշտոնը թափուր չէ»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ