ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավական «պինգպոնգ» Օնիկ Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 03/22/2021 13:49 | ԼՐԱՀՈՍ
Պետք է հասկանանք ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի և անձամբ Օնիկ Գասպարյանի իրական ծրագրերն ու շարժառիթները։ Եթե ԳՇ-ն և Օնիկ Գասպարյանը չեն հակազդելու վարչապետի հայտարարություններին ու գործողություններին, ապա իրավիճակը չի սրվի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ԳՇ պետ հայտարարելուն։
Քաղտեխնոլոգը նկատեց, որպեսզի կարողանանք եզրակացնել վարչապետն իր այս գործողություններով գնում է իրավիճակի սրման, թե հանգուցալուծման, հստակ պետք է հասկանանք, թե իրականում ինչ նպատակներ ունի ԳՇ-ն․ «Եթե ԳՇ-ն և Օնիկ Գասպարյանը սահմանափակվում են զուտ իրավաբանական «պինգպոնգով», այսինքն՝ հայտարարություններով և եթե ԳՇ-ն չի հակազդելու վարչապետի գործողություններին, ապա որևէ բան չի սրվելու։ Այսինքն՝ ամեն ինչ մնալու է արտաքինից իբրև թե հարկադրման դաշտում, բայց իրականում դրանից քաղաքական դաշտին ո՛չ տաք, ո՛չ էլ սառն է լինելու»,-նշեց Վիգեն Հակոբյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է Օնիկ Գասպարյանն ուզում էր որևէ գործողության դիմել, դրա համար եղավ վարչապետի այս հայտարարությունը, քաղտեխնոլոգը նկատեց՝ այդ փուլը վաղուց անցել է․ «Ժամանակին երբ զինվորականությունն ասաց «Ա», բոլորն ակնկալում էին, որ «Բ»-ն էլ պետք է ասի, ինչպես բնորոշ է նման իրավիճակներին, բայց «Բ»-ն չասվեց։ Այսինքն` Հայաստանում մեր զինվորականությունը, գեներալիտետը, մեր ԳՇ պետը նույնիսկ այդ հարցում օրիգինալ գտնվեցին, գնացին աշխարհում չտեսնված ինչ-որ սցենարով։ Կարծում եմ՝ աշխարհի գրեթե բոլոր քաղաքական գործիչները, զինվորականությունը երևի սկսեն ուսումնասիրել՝ ի վերջո ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի 25-ին և դրանից հետո։ Ինչ-որ մի բան սկսվեց, բայց որևէ մեկն այդպես էլ չհասկացավ՝ ի վերջո ո՞րն էր դրա վերջնական նպատակը, ինչ սցենարներ կային։ Որևէ մեկը հասկացա՞վ՝ ԳՇ-ի դիրքորոշումն ինչ է և ընդհանրապես ինչ կարող է լինել»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ համաշխարհային պրակտիկայում, երբ գործի է անցնում զինվորականությունը, աննախադեպ դեպք է, երբ ասվում է «Ա»-ն, իսկ «Բ»-ն՝ չի ասվում․ «Այսինքն զինվորականությունը հայտարարում է իշխանության հրաժարականի պահանջի մասին, հետո գլուխը կախ դուրս գալիս պաշտոնից ու գնում իրավական դաշտ։ Ընդ որում՝ այդ իրավական «պինգպոնգը» հավերժ կարող է տևել, որովհետև Հայաստանում օրենքները տարբեր իրավաբաններ կմեկնաբանեն տարբեր ձևով»,-նշեց Վիգեն Հակոբյանը։
Անդրադառնալով հարցին, որ ԳՇ պետի հայտարարությունից հետո վարչապետը դա ռազմական հեղաշրջում որակեց, որից հետո իր կողմնակիցներին հրապարակ հրավիրեց, հնարավո՞ր է վարչապետի այդ քայլը ստիպեց, որ ԳՇ-ն «Բ»-ն չասի, քաղտեխնոլոգը նկատեց՝ միամտություն կլիներ մտածել, որ վարչապետը կարող էր ողջունել այդ քայլը և ինքնապաշտպանական գործողություններ չաներ․ «Եթե դրանից իրենք պետք է նեղվեին, ազդվեին ու իրենց պրակտիկ ծրագրերը փոխվեին, այդ պարագայում որևէ բանի վրա չեմ զարմանում»։
Դիտարկմանը, որ գուցե ԳՇ-ն այդ քայլին դիմեց՝ կանխելու համար հնարավոր քաղաքացիական բախումները, Վիգեն Հակոբյանը նշեց, որ վարչապետի կողմից քաղաքացիական բախումների չտանելու երաշխիքն այն էր, որ երկրի ամենաուժեղ, ամենակարևոր ուժային կառույցն այդ պահին իր կողմը չէր․ «Վարչապետն ինչպե՞ս էր բախումների տանելու, եթե գլխավոր ուժային կառույցն իրեն չէր աջակցելու։ Ավելին ասեմ, երբ գլխավոր ուժային կառույցը՝ բանակը, չի աջակցում իշխանությանը, գրեթե 70-80 տոկոս հավանականությամբ կարելի է կանխատեսել, որ շատ արագ նաև այլ ուժային կառույցներն են սկսում չենթարկվել օրվա իշխանություններին։ Այնպես չէ, որ եթե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն տեսնեին բանակը հստակ դիրքորոշում ունի, բանակի դեմ էին գնալու։ Լավագույն դեպքում չեզոք դիրքորոշում էին ընդունելու։
Ավելին, եթե վերլուծենք, թե փետրվարի 25-ից հետո ինչպես փոխվեց ուժայինների վարքագիծն ընդդիմադիրների նկատմամբ, ակնհայտ է, որ նրանք դարձան ավելի հանդուրժող։ Բանակի հայտարարությունները զսպաշապիկ էին և ուժային մյուս կառույցներն ավելի տոլերանտ դարձան ընդդիմադիր շարժման ներկայացուցիչների նկատմամբ»,-ասաց քաղտեխնոլոգը՝ վստահեցնելով, որ այդ դեպքում բախումներից խոսելն աբսուրդի ժանրից է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ