ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են. Ռազմական փորձագետ 03/21/2021 11:55 | Մեկնաբանություն
ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեւմ է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Թուրքիայի, ավելի ճիշտ՝ Էրդողանի ձեռքերը գնալով երկարում են։
Էրդողանը կարողանում է օգտագործել իր լծակները և ռեսուրսները , որպեսզի առնվազն Օսմանյան կայսրության սահմանները գծի։
Դեռևս տաս տարի առաջ ես խոսում էի նրա մասին, որ Էրդողանը մտադիր է Թուրքիայի պատմության մեջ մնալ Աթաթուրքից ավելի ուժեղ ազգային գործիչ։ Նա ՝ կրճատելով Աթաթուրքի պաշտամունքը, արձանների քանակաը Թուրքիայում, անցել է ավելի գործուն քայլերի՝ խնդիրներ ստեղծելով բոլոր հարևանների հետ և խնդիրների լուծումը տեսնելով բացառապես տարածքային տարբերակով։
Թուրքիան համարվում է ՆԱՏՕ-ի երկրորդ ուժը, բայց խնդիրներ ունի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի հետ, Թուրքիան լավ հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, բայց խնդիրներ ունի ՀԱՊԿ-ի անդամ ՀՀ-ի հետ, Թուրքիան լավ հարաբերություններ ունի Վրաստանի հետ, բայց վերջերս չթաքցրեց, որ տարածքային ակնկալիքներ ունի Վրաստանից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, բայց այդպես էլ չի հրաժարվում Իրանի տարածքում քրդերին հարվածելու մտքից։ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ, բայց Իրաքի հյուսիսում երբ ցանկանա ռազմական գործողություններ է իրականացնում։ Իսկ Լիբիայի և Սիրիայի մասին չխոսեմ, դրա մասին բազմիցս եմ ասել։
Լավ հարաբերություն ասվածը խիստ հարաբերական է, քանի որ Թուրքիան անգամ լավ հարաբերություն չունի Ադրբեջանի հետ։ Իրենց հարաբերությունները սկսվում են հայերի դեմ ռազմական գործողություններով և ավարտվում Ադրբեջանն ամբողջապես թուրքաֆիկացնելու տենդեցով։ Հենց այստեղ էլ ծագելու է հետագա մեծ կոնֆլիկտը։ Թուրքիան ամեն գնով կփորձի տիրանա Ադրբեջանին, ինչը թույլ չեն տա այն երկրները, որոնք բիզնես շահեր ունեն Ադրբեջանի նավթարդյունաբերությունից, բայց դե Թուրքիայի համար կա մեկ միջոց՝ պատերազմ, որ հասնի իր նպատակին։
Այժմ Հայաստանը գտնվում է այն իրավիճակում, ինչի մասին տարիներ շարունակ հայտնում էի իմ մտավախությունը։ Ցավոք սրտի այսօր պատերազմն ավարտած համարողները կրկին այն մարդիկ են, ովքեր համարում էին, որ երբեք լայնածավալ պատերազմ չի լինի, առավել ևս Թուրքիան խաղի մեջ չի մտնի։
Այն, որ մինչև Ադրբեջանին տիրանալը Թուրքիան փորձելու է ցամաքային կապ հաստատել այդ երկրի հետ, ակնհայտորեն տեսնում է նաև ՌԴ-ն։ Եթե մի փոքր ուշադրություն դարձրեք ՌԴ-ի զորավարժությունների սցենարներին, ապա կտեսնեք, որ ՌԴ-ն ունի հստակ տեղեկություն, թե ինչ հնարավոր սցենարներ կարող է կիրառել Թուրքիան, և տալիս է հստակ ազդակ այդ զորավարժությունների սցենրաներով։ Մի օրինակ բերեմ, օդանավակայանի վրա հարձակման սցենարով զորավարժությունները, որոնք ճիշտ է, տեղի չեն ունենում Հայաստանում, բայց ուղիղ կապ ունեն նաև մեր իրավիճակի հետ։ Այսպես փորձում է Թուրքիայի պատմության մեջ մնալ մարդ, ով ավելացրել Թուրքիայի հզորությունը։
Մենք մի փուլում ենք , որ պետք է հստակեցնենք մեր անելիքները, և չփորձենք մեկ այս կողմ, մեկ այն կողմ թռչկոտել, քանի որ այժմ մեզ հարկավոր է օդում կախված անորոշության ցրում, որպեսզի հետագա քայլերը չտանեն անդունդ։
Մենք պետք է դրսևորենք պետականեմտությունը և իշխանական աթոռը վեր դասենք պետության շահերից ու առաջ շարժվել բացառապես պետականության շահերից ելնելով։ Այն, որ Թուրքիան երկրար չի կարող այսպես վարվել, դա փաստ է, պարզապես մենք պետք է ամեն ինչ անենք, որ պահենք մեր պետականությունը և օգտվենք Թուրքիայի մասնատումից․․․»-գրել է փորձագետը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ