ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլն ու իր խեղկատակը Ալիևից «խաղաղություն» են մուրում․ «ժողովրդի» որոշմամբ պատի տակ գնդակահարվելու ենթագիտակցական մղումը. Անդրանիկ Թևանյան 03/21/2021 11:45 | Մեկնաբանություն
Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել, քանզի սխալմամբ որպես թշնամի ենք ընկալել Թուրքիային ու Ադրբեջանին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
«Նիկոլն ու իր խեղկատակը Ալիևից «խաղաղություն» են մուրում․ «ժողովրդի» որոշմամբ պատի տակ գնդակահարվելու ենթագիտակցական մղումը Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը։ Ուսապարկերին իր հետևը, իսկ քաղաքացիական հագուստով անվտանգության բազմաթիվ աշխատակիցներին իր առջևը կանգնեցնելով՝ նա, ըստ էության, թուրքական շահն է առաջ մղում։ Այլ ձևակերպումներով ասում է նույնն, ինչ օրերս ասում էր իրեն կից խեղկատակը՝ Իլհամին ու Մեհրիբանին քծնելով։
Եթե մի կողմ դնենք էժանագին պոպուլիզմը, դեմագոգիան ու երեսպաշտությունը, Նիկոլի քարոզչության մեխն այն է, որ մենք անկախության տարիներին նորմալ երկիր չենք կառուցել, քանզի սխալմամբ որպես թշնամի ենք ընկալել Թուրքիային ու Ադրբեջանին։ Ըստ նրա՝ միայն Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին տրամադրելով է, որ կստանանք զարգանալու և լավ ապրելու հնարավորություն։
Փաստորեն ստացվում է, որ կապիտուլյացիան, հազարավոր զոհերը, բազմաթիվ վիրավորները, տասնյակ հազարավոր անտուն մնացածները, կորցրած Շուշին, Արցախի վերացած պետականությունը ոչ թե ազգային ողբերգություն է, այլ բարեբախտություն և զարգացման հնարավորություն։
Կարող ենք արձանագրել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին Էրդողանի քայլը, ներեցեք՝ «Իմ քայլը» խմբակի կողմից ակտիվորեն առաջ է մղվելու թուրքական շահը (թուրքական շահը սպասարկելու են նաև այլ սուբյեկտներ, բայց դրանց հետո կանդրադառնամ)։
Մի խոսքով, Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես ակտիվորեն մասնակցելու են մեր ներքաղաքական գործընթացներին, ունենալու են քարոզիչներ, կուսակցություններ և դրանց ծափահարող հայկական լսարան։
Դատելով ամենից՝ ատելության, թույնի, ստի, կեղծիքի և գարշահոտության պակաս չի լինելու։
Հ․Գ․։ Ի դեպ, Նիկոլը երեկ հայտարարեց, թե որ ճանապարհով է ինքը հեռանալու։ Ասում էր, որ չի լսի իր երբեմնի առաջնորդին ու չի փախնի։ Նա իր հեռացման ամբոխահաճո տարբերակի մասին էր խոսում՝ իրականում ցույց տալով, որ կմեռնի, բայց իշխանությունը չի տա։
Նկատենք, որ ցանկացած հնչեցրած խոսք էներգետիկա ունի և գործի վերածվելու հատկություն։ Եթե մի բանը շատ ես ասում և ուզում (թեկուզև՝ երեսպաշտորեն), ապա այն իրականանում է։
Նիկոլը շատ է ուզում ժողովրդի որոշմամբ կանգնել պատի տակ։ Գնդակահարվելու համար։ Դո՛ւ ասացիր, դո՛ւ ուզեցիր․․․»- գրել է Թևանյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից