ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պնախարարը պարտավոր է ապահովել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը ԳՇ պետի պաշտոնում. Փաստաբան 03/20/2021 20:52 | Մեկնաբանություն
Դատարանի որոշման առկայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարը պարտավոր է իր կողմից նախկինում ընդունված հրամանները՝ Օնիկ Գասպարյանին կադրերի տրամադրության տակ թողնելու մասին, զորամասի անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներց հանելու մասին, ինչպես նաև Ստեփան Գալստյանին ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակար նշանակելու մասին ճանաչել ուժը կորցրած: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը:
«2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է. «1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:
2. Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:»:
Մինչ այդ` մարտի 10-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունների կատարումը պաշտպանության նախարարի հրամանով դրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներից Ստեփան Գալստյանի վրա: Բացի այդ, առկա է գործընթաց այլ անձի շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցով, որը պետք է դադարեցվի դատարանի որոշումից հետո:
Ստեղծված իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարը, նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործոււնեությունն ապահովելու համար, պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար:
Այսպես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը:
Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման և ազատման հրամանների առկայության պայմաններում Պաշտպանության նախարարի հրամանով է կատարվում պաշտոնի-հանձնում ընդունում, ինչպես նաև նախարարի հրամանով է զինծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ, հանվում է զորամասի անձնակազմի ցուցակներից:
Ուստի դատարանի որոշման առկայության պայմաններում ՀՀ պաշտպպանության նախարարը պարտավոր է իր կողմից նախկինում ընդունված հրամանները՝ Օնիկ Գասպարյանին կադրերի տրամադրության տակ թողնելու մասին, զորամասի անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներց հանելու մասին, ինչպես նաև Ստեփան Գալստյանին ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակար նշանակելու մասին ճանաչել ուժը կորցրած:
Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ինչպես երևում է հոդվածի նկարագրությունից նշված հանցագործությունը կատարվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ: Նաև կարծում եմ Պաշտպանության նախարարի անգործությունը կարող է դրսևորվել խմբային շահերից ելնելով՝ այն է ապահովել քաղաքական թիմի համար ցանկալի անձի կողմից Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելը: Միաժամանակ, իմ կարծիքով առերևույթ առկա է հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. խախտվում է զինված ուժերի միանձնյա և կենտրոնացված ղեկավարման սկզբունքը, սպառնալիքի տակ է դրվում պետության ռազմական անվտանգության համակարգի անխափան գործունեությունը:
Հ. Գ. Դատարանի որոշումը հրապարակելուց հետո այն առձեռն հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև այդ մասին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գրավոր ներկայացրել է պաշտպանության նախարարին»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ