ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի.Նիկոլ Փաշինյան 03/20/2021 13:26 | ԼՐԱՀՈՍ
«Արագածոտնի մարզ այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հանդիպել է Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը հանդիպումը սկսել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված բազմաբերդցիների հիշատակը հարգելով մեկ րոպե լռությամբ:
ՀՀ վարչապետը նշել է, որ գյուղում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ինքը համոզված է, որ այսօր գյուղի բնակիչների ուշադրության կենտրոնում է Հայաստանում և Հայաստանից դուրս ստեղծված իրադրությունը: Նիկոլ Փաշինյանը կիսվել է մտքերով ստեղծված իրավիճակի հետ կապված:
«5 ամիս Հայաստանի Հանրապետությունը գտնվում է հետպատերազմյան վիճակում և հետպատերազմյան հակադրության մեջ: Գիտեք, որ ագրեսիվ ձևով իշխանությունը և կառավարությունը հարձակումների է ենթարկվել և շարունակում է ենթարկվել: Գիտեք, թե ինչպիսի ելույթներ և կոչեր են հնչում: Գիտեմ, որ շատերը այս իրադրության հետ կապված ունեն բազմաթիվ հարցեր, դժգոհություններ և պահանջներ: Բայց ես ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել այն վիճակը, որն աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից»,- ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, որոնց ագրեսիվությունը օրըստօրե մեծանում է, սակայն ի շնորհիվ ժողովրդի հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական բախումներից:
«Ու սա այն պայմաններում, երբ ոմանք ուղիղ, առանց սեթևեթանքների սպանությունների, ահաբեկչական ակտեր իրականացնելու կոչեր են անում»,- ընդգծել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետը Բազմաբերդի բնակիչների ուշադրությանը հրավիրել է այն հանգամանքին, որ նույնիսկ որոշ դատավորներ խրախուսում են այդ սպանությունների կոչերը` իրավապահ մարմինները ձերբակալում են տվյալ անձանց, սակայն դատարանը կալանքի միջնորդությունը մերժում է և ազատ արձակում այդ անձանց:
«Գիտեմ, որ այս պահին ծագում է հետևյալ հարցը, իսկ ինչու մինչև հիմա Հայաստանում կան այդպիսի դատավորներ, որովհետև շատ արդարացի և ճիշտ հարց է: Ես հասկանում եմ, որ պետք է այս հարցին պատասխանենք և ինչն է պատճառը, որ նրանք դեռևս կան: Մենք մի շատ մեծ թերություն և մի շատ մեծ առավելություն ունենք: 2018 թվականին, երբ ձեր առջև կանգնել ենք և իրար հետ իրականացրել ենք հեղափոխություն, այն ժամանակ պարտավորություններ ենք ստանձնել, ասել ենք, որ պետական կառավարման համակարգում ջարդեր և վենդետաներ չեն լինելու: Մենք ասել ենք, որ յուրաքանչյուրը այս գործընթացի մեջ ունենալու է իր հնարավորությունը, և մենք սա ընկալել ենք որպես ձեր առաջ ստանձնած պարտավորություն և մենք հավատարիմ ենք մնացել այդ պարտավորությանը: Քաղաքական առումով, գուցե, սա հիմա պարզվում է մեծ սխալ է եղել, բայց բարոյական առումով չէինք կարող այդ պարտավորությունը ստանձնել և չկատարել: Մեր հեղափոխության հիմքում դրված է եղել քրիստոնեական արժեքները և սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա»,- ընդգծել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի կարծիքով` հիմա ակնհայտ է, որ շատ շատերը այդ սահմանը հատել են, թե քաղաքական, թե բարոյական, թե իրավական առումով:
«Սա այն խնդիրն է, որ մեր առաջ կանգնած է: Այո, այս պայմաններում և այսօր կան մարդիկ և ուժեր, որոնք ուզում են Հայաստանում արյուն հեղվի: Ուզում են, որ Երևանի, Արագածոտնի փողոցներում արյուն հեղվի, որովհետև այդ մարդիկ դեռևս չեն հագեցել հոկտեմբերի 27-ի արյունով, Մարտի 1-ի արյունով, չեն հագեցել տասնյակ քաղաքական սպանությունների արյունով: Եվ այդ մարդիկ ուզում են Հայաստանը ներքաշել նոր արյունահեղության մեջ»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ