Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Նույնականության (իդենտիկության) ճգնաժամ․ ո՞վ է «նոր հայը» և ինչի՞ համար է պետք կռվել. Թևանյան 03/20/2021   13:41  |  Մեկնաբանություն

Հայաստանցի–ղարաբաղցի քարոզչական դիվերսիան կիրառվեց 1988–ին թափ առած Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

«Հայաստանցի–ղարաբաղցի քարոզչական դիվերսիան կիրառվեց 1988–ին թափ առած Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ։ Ընդորում՝ հակաղարաբաղյան տրամադրություններ կային նաև շարժման ղեկավար կազմում։ Այդ տրամադրությունները հետագայում հակապետական բանաձևի տեսք ստացան․ «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»։

Այդ բանաձևի համաձայն՝ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում և Անկարայում։ Հանուն վերջիններիս հետ հարաբերությունների բարելավման և լավ կյանքի սպասման պետք է զիջել մասը (Արցախը) և ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանել Հայոց ցեղասպանության միջազգային ճամաչման հարցը։ Այսինքն՝ բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդներին։
Նիկոլ Փաշինյանը գավառական ու արյունոտ ձևով փաստացի իրականացրեց վերը նշված բանաձևի առաջին մասը, բայց կյանքը լավանալու փոխարեն վատացել է, Հայաստանի պետականությունը մեծ հարցականի տակ է հայտնվել, թեև ուզում են համոզել, որ շուտով թուրքական էժան լոլիկով կյանքի որակի լավացում է լինելու։

Հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելն ու խաղաղ ապրելը բոլոր ողջամիտ մարդկանց ցանկությունն է, բայց դա պետք է տեղի ունենա ոչ քո ոչնչացման գնով։

Հայաստանը պետք է սուբյեկտայնություն ունենա, որպեսզի կարողանա նորմալ ապրել հարևանների հետ, այլապես կա՛մ կմնա այլոց աշխարհաքաղաքական շահերի հույսին (ժամանակավորապես), կա՛մ կխժռվի։ Ու չի փրկի անգամ «խաղաղասիրական» քարոզն ու ադրբեջանական դրոշի շուրջ ստրիպտիզը։

Արցախի պետականության ոչնչացումից ու Շուշին հանձնելուց հետո տեղեկատվական նոր դիվերսիա է կիրառվում ՀՀ քաղաքացիների դեմ։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրությանն ավելացվել է հայաստանցի–հայաստանցի հակադրությունը, ինչը նույնականության (իդենտիկության) ճգնաժամ է առաջացնում գրեթե 100 տոկոսով մոնոէթնիկ Հայաստանում։

Հիմա հայաստանցիներին բաժանում են Շուշին հայկական ու ոչ հայկական համարողների, Գորիս–Կապան ճանապարհահատվածի 27–կիլոմետրանոց մասը հայկական ու ադրբեջանական համարողների։

Մեր երկրի թշնամիները նիկոլական իշխանության ձեռքերով մինչև վերջին ատոմն ու բջիջը պառակտում են հայ ժողովրդին՝ այն համառորեն վերածելով հայկական էթնոմշակութային ընդհանրություն չունեցող բնակչության։

Ձևավորվում է «նոր հայի» կերպար, որն անհայրենիք է, ապրուստի հարցում գռեհիկ մարքսիստ է, աշխարհաքաղաքական խաղերում՝ Հայաստանը «գլոբալ շահերին» զոհաբերելու պատրաստ նեոտրոցկիստ։

Ո՞վ ենք մենք։ Արցախը բեռ համարողնե՞ր, թե՞ առանց Արցախ Հայաստանը չպատկերացնողներ, պետականազուրկ մտածողության կրողնե՞ր, թե՞ Հայաստանի պետականության կողմնակիցներ։ Ի՞նչն է միավորելու հայերին, եթե իշխանության վերին օղակից քարոզվում է, որ քո որդին զոհվել է հանուն ոչնչի, որ հայերը պարտվող, խաղաղություն մուրացող, ուզվոր ժողովուրդ են՝ ստամոքսային մտածողությամբ։

Հայի մեջ ուզում են սպանել միավորվելու և արարելու բնազդը։ Արթնացնում են չարությունը, նախանձը, ավերիչ կոդերը, որոնք բոլոր ազգերին էլ բնորոշ են, բայց որոնք ճնշվում են արարիչ պետական կառավարման շնորհիվ։

Արցախյան 1–ին պատերազմում տարած հաղթանակն անտեր մնաց։ Մինչդեռ Հայաստանն առանց այդ հաղթանակի ու այդ հաղթանակի հետևանք Արցախի դե ֆակտո պետականության դուրս է մնացել միջազգային քաղաքականության «ռադարներից»։ Մենք հիմա մեր երկրի անվտագության երաշխավորը չենք։ Պուտինի կամքով, Լավրովի ու Շոյգույի հայտարարությունների արանքում մեր երկիրը դեռ գոյատևում է, բայց ինչքա՞ն կտևի սա։

Ազգին միավորում է պատերազմում տարած հաղթանակը, անցյալի անցքերը, ապագայի տեսլականը։ Նաև՝ արտաքին թշնամու գոյությունը։ Ու որպեսզի այդ թշնամուն պարտադրես խաղաղություն, պետք է իդենտիկության հստակ բաղադրիչներ ունենաս և միավորես ազգը։ Նիկոլենք արեցին ճիշտ հակառակը։ Դա ամրոցը ներսից գրավելու ծրագիր էր։

Հայկական իդենտիկությանը հսկայական հարված է հասցվել։ Մեր ազգը դարձրեցին ժողովուրդ, ժողովրդին՝ ամբոխ, ամբոխին՝ ոչխարի հոտ։

Հոտին հեշտ է համոզել, որ իր թշնամին ոչ թե Շուշին վերցնող, հազարավոր հայերի սպանող թուրք–ադրբեջանական զույգն է, այլ հոտի դասակարգային հակառակորդը, որին ամբողջացրել են «նախկին» ձևակերպման մեջ։ 

Բոլշևիկները գյուղացի ռուս մուժիկին ու սոցիալական խնդիրներ ունեցող բանվորներին ներշնչեցին, որ պետք է Գերմանիայի դեմ պատերազմը վերածել ներքին՝ քաղաքացիական պատերազմի։ Արդյունքում՝ ռուսական շահերը դրվեցին ցնորամիտ «միջազգային պրոլետարիատի հաղթարշավի» զոհասեղանին։ Հանուն այդ «հաղթարշավի» սպանվեցին միլիոնավորները, եղբայրասպան քաղաքացիական պատերազմում զոհվեցին շատերը, մինչդեռ խոստացվել էր բարեկեցություն և խաղաղություն։

Հիմա մեր ներքին թրքաբոլշևիկներն ուզում են Արցախը, Հայաստանը և հայկական իդենտիկությունը դնել հակառուսական քաղաքական գծի զոհասեղանին՝ անունը դնելով ինքնիշխանություն, ինչը մեծագույն բլեֆ է և պետք է արմատախիլ արվի հայկական միջավայրից։

Մեր դեմ ներսից ու դրսից դիվերսիա է իրականացվում։ Խնդիր է դրված վերացնել հայկական ամեն ինչ։ Նրանք, ովքեր իրենց իդենտիֆիկացնում են հայկական պետականության, հայոց լեզվի, հայկական ու համաշխարհային մշակույթ կերտողների (Արցախյան 1–ին պատերազմում հաղթանակն ապահովողներ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Նարեկացի, Մովսես Խորենացի, Մխիթար Գոշ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Շարլ Ազնավուր, Գարեգին Նժդեհ, Տիգրան Պետրոսյան, Արամ Խաչատուրյան, Մարտիրոս Սարյան, Արկադի Անդրեասյան, Լևոն Արոնյան, Հենրիխ Մխիթարյան և այլն), քրիստոնեական արժեհամակարգի հետ, պետք է կռիվ տան ու դառնան հայկականության դրոշի առաջամարտիկները։

Իմ կռիվն այս դաշտում է»,- գրել է Թևանյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

00:19 11/03/2021  |  ՄեկնաբանությունՀայաստանի լեգիտիմության խնդիրը. Անդրանիկ Թևանյան
11:11 08/03/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում պատերազմն ու հերթական պարտությունն անխուսափելի են.Անդրանիկ Թևանյան
14:36 07/03/2021  |  ՄեկնաբանությունՆոյեմբերի 10–ը կգա՞, թե՞ ոչ ․ թուրքերը Հայաստանը վերացնում են Նիկոլի ձեռքերով. Անդրանիկ Թևանյան
19:15 01/03/2021  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ը Նիկոլ Փաշինյանի առաջին համտեսումն էր հայի արյան. Թևանյան
12:54 28/02/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում. Թևանյան
12:16 12/02/2021  |  Մեկնաբանություն«Ղարաբաղից պրծնենք, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները բացվեն, լավ ապրենք» կարգախոսին սողացող տարբերակով փոխարինելու է գալիս «Սյունիքից պրծնենք, լավ ապրենք». Թևանյան
13:38 07/02/2021  |  ՄեկնաբանությունՄեր օրերի խրոնիկա. Իլհամն ու Նիկոլն` ընդդեմ Սյունիքի.Անդրանիկ Թևանյան
23:59 04/02/2021  |  ԼՐԱՀՈՍ«Դա նույնն է, որ Ջալալ Հարությունյանը պաշտոն վերցներ Ալիևի կամ Էրդողանի ձեռքից». Անդրանիկ Թևանյան
11:14 30/01/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը՝ Թուրքիայի ազգային հերոս. Թևանյան
21:45 29/01/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիան հաշվում է Նիկոլի ատամները՝ Հայաստանի հաշվին. Անդրանիկ Թևանյան

Արխիվ

[]