ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումն Ինտերպոլի կողմից մերժելու հիմքերը քննարկման առարկա կդարձվեն վերաքննիչ դատարանում 03/20/2021 16:46 | ԼՐԱՀՈՍ
Ինտերպոլի կողմից ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու պահանջը մերժելու վերաբերյալ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից հայտնած տեղեկությունները քննարկման առարկա կդարձվեն Վերաքննիչ քրեական դատարանում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Գևորգ Գևորգյանից։
Հիշեցնենք՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ ՀՀ իշխանությունները հետախուզում են հայտարարել «Մարտի 1»-ի քրեական գործով ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Նախկինում փաստաբանները Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատարան, ինչը մերժվել էր։ Հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և վերացնել Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, որով դեռ որոշում չի կայացվել։ Փաստաբանի փոխանցմամբ՝ նշված վերաքննիչ բողոքի շրջանակներում վերաքննիդ դատարանում քննարկման առարկա են դարձնելու նաեւ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Թագուհի Թովմասյանը հրապարակել է աղմկահարույց փաստաթղթեր առ այն, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ՀՀ իրավապահների պահանջը՝ գտնելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և, դիմել Ինտերպոլի միջազգային ստորաբաժանումներին՝ հորդորելով իրենց տվյալների բազայից հեռացնել Կոստանյանի վերաբերյալ տվյալները։
Փաստաբան Գևորգ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի կողմից լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը պաշտպանական կողմին ավելի վաղ հայտնի չեն եղել:
Փաստաբանն ընդգծեց, որ մինչ այդ Ռուսաստանի Դաշնությունը ևս մերժել է ՀՀ իրավասու մարմնի պահանջը Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ հայտարարված հետախուզումն ի սկզբանե եղել է ակնհայտ ապօրինի:
Պաշտպանական կողմի դիտարկմամբ՝ Թագուհի Թովմասյանի հայտարարությունից ակնհայտ է դառնում, որ համաշխարհային մակարդակով, այլ ոչ թե Եվրոպական կամ Ասիական միջազգային կազմակերպությունների մակարդակով, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը Գևորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հետախուզումը գնահատել է Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին հակասող՝ որպես քաղաքական ու ապօրինի։
«Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել են որպես անօրինական, ինչը կրկին վերահաստատում է մեր այն եզրահանգումը, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որևէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որևէ ապացույց չկա և չի էլ կարող լինել»,- հայտնեց նա՝ հավելելով, որ Թագուհի Թովմասյանի հայտարարության մասին տեղեկանալուց անմիջապես հետո փաստարկները ներկայացրել են Վերաքննիչ քրեական դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանքներ հաշվի առնելու նպատակով:
Փաստաբանը հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, արդեն մեկ դատական նիստ կայացել է, որի ընթացքում ներկայացվել է բողոքը՝ հիմնավորումներով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին։
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։
Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց 2019թ. նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է 2019թ. դեկտեմբերի 4-ին։ ՌԴ իրավապահները մերժել են Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների պահանջը, իսկ 2021թ մարտի 16-ին հայտնի դարձավ, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը մերժել է նաև Ինտերպոլը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից