ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր զոհերը եղել են ոչ թե մեր թշնամիների ձեռամբ, այլ, ըստ ՀՀ վարչապետի, անհասկանալի պատճառներով, այլ բառերով՝ «հանուն ոչնչի». թուրքագետ 03/20/2021 17:24 | Մեկնաբանություն
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«ՀՀ վարչապետի վերջին ելույթից մի հատված, որը պարտավոր եմ մեկնաբանել որպես թուրքագետ.
«Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։
Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
Ի՞նչ է սա նշանակում։
Այս խոսքերով ՀՀ ղեկավարը փաստացի կասկածի տակ է դնում Հայաստանի ու հայության արդար պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պայքարում, որի վերջին դրսևորումը Արցախի ազատամարտն էր՝ մեր դեմ պարտադրված պատերազմը։
Հայաստանի ու Թուրքիայի միջև թշնամության հիմնական պատճառը միշտ էլ պարզ է եղել բոլոր քաղաքական հայերի համար. այս տարածքում անկախ հայկական քաղաքական միավոր՝ հայկական պետություն լինելը և դրա հանդուրժելը երբևէ չի եղել թուրքերի պլաններում։ Ուստի վարչապետի «...նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը (նկատի ունի՝ հայ-թուրքական թշնամանքը) սկսվել ա...» պրիմիտիվ տգիտություն է ու հայկական ազգային նախագծի ոչնչացման փորձ։
Փաստացի կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանությունը, որը ներկայիս շատ գործընթացներների հիմքն է։
Արդարացվում է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ոչ միայն պատմական, այլև մերօրյա դրսևորումները։
Սա նշանակում է նաև, որ կասկածի տակ են դրվում Ադրբեջանի կողմից միայն վերջին 35 տարիների ընթացքում հայերի դեմ իրականացված բացահայտ ռասիստական ու թշնամական գործողությունները (1988թ. Սումգայիթում հայերի կոտորածը, 1990թ. Բաքվի հայերի ջարդը, 1992թ. Մարաղայի հայության կոտորածը, Ստեփանակերտի խաղաղ բնակչության գնդակոծումը, Հադրութի հայության կոտորածը, Տավուշի մշտական գնդակոծությունը, մեր եղբայրների պարբերական սառնասիրտ գլխատումը, Գուրգեն Մարգարյանի կացնահարումը և այլն)։
Այս հայտարարությունը նշանակում է նաև, որ մեր պետությունն այս պահին սկսել է պարտվողականության դիրքերից Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր կատարել, որի արդյունքը Արցախի մնացած հատվածից մեր հրաժարումն է ու դրա վերջնական թուրքացումը։
Սա նաև նշանակում է, որ մեր բոլոր զոհերը եղել են ոչ թե մեր թշնամիների ձեռամբ, այլ, ըստ ՀՀ վարչապետի, անհասկանալի պատճառներով, այլ բառերով՝ «հանուն ոչնչի»։
Այս ամենը հաշվի առնելով՝ չզարմանաք, որ շուտով մենք նույնիսկ պետական մակարդակում սկսենք չհիշատակել «Հայոց ցեղասպանություն» բառը։ Դե իսկ այս դիրքորոշման մնացած՝ քաղաքական արդյունքները արդեն իսկ իրականանում են հերթականությամբ՝ հայոց բանակի կրճատում, Սյունիքի հայաթափում, Մեղրիի միջանցքի բացում հերթականությամբ...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ