ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գերագույն գլխավոր կեղծարարը 03/19/2021 11:39 | Վերլուծություններ
ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։
Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծել արդարադատությունը։ Սա,իհարկե, արդարադատությունը կեղծելու առաջին փորձը չէ, ցանկը շատ երկար է։
Փաշինյանին հատուկ է կեղծիքը։ Նա Հայաստանում կեղծիքի սիմվոլն է։ Նա կեղծում է ամեն ինչ։ Փաշինյանը.
· Կեղծել է բանակցությունները։ Երկուսուկես տարի նա համոզում էր, որ չի բանակցում, կամ բանակցում է սեփական կետից, որ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում է», մինչդեռ հետևողականորեն բանակցությունները տանում էր դեպի փակուղի։Փաշինյանի այս կեղծիքը երկիրը բացեց պատերազմի առջև։
· Կեղծել է պատերազմը։ Պատերազմի 44 օրը նա խաբում էր մարդկանց։ 44 օր շարունակ գործում էր կեղծիքի հրեշավոր համակարգ։ Նա կեղծում էր օրեցօր տեսանելի պարտությունը, մարդկանց համոզելով, որ «հաղթելու ենք» և «հաղթում ենք»։ Նա զրկել էր ժողովրդին պատերազմի մասին իրականությունն իմանալու և ընթացքը փոխելու հնարավորությունից։ Նրա կեղծիքը բերեց պարտության։
· Կեղծել է զոհերի և անհետ կորածների թիվը։ Մինչ այս պահը մեզ չեն տալիս զոհվածների մասին ստույգ տվյալներ։Երբ խայտառակ կապիտուլյացիայից մեկ շաբաթ անց հրապարակվեց 4750 զոհ ունենալու մասին սահմռկեցուցիչ լուրը, Փաշինյանի իշխանությունը այդ թիվը որակեց որպես «լկտի սուտ»։ Զոհերի թիվը մինչ այսօր ավելանում է, իսկ «լկտի սուտը» հերքողներ չկան։
· Կեղծել է գերիների թիվը։ Առ այսօր մենք չունենք գերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն։ Քանի դեռ իշխանությունը անգործության է մատնված գերիների վերադարձի հարցում, և մեզ մնում է հույսեր կապել այլ պետությունների կառավարությունների հետ, գերիների վերաբերյալ կեղծիքի չափաբաժինը չի նվազելու։ Նրա կեղծիքը շարունակելու է վտանգել գերիների կյանքը։
· Կեղծել է Ադրբեջանին հանձնվող Հայաստանի բնակավայրերի հարցը։ Նրա քար լռության պայմաններում խախտվում է մեր երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հանձնված և հանձնվող տարածքների մասին մենք իմանում ենք արդեն փաստը կատարվելուց հետո։
· Կեղծում է ռազմական դրությունը։ Արդեն հինգուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Նպատակը մեկն է՝ կանխել վարչապետին անվստահություն հայտնելու հնարավոր զարգացումները։ Աթոռից կառչած մնալու համար ռազմական դրության կեղծ բեմադրություն ենք խաղում։
· Կեղծում է ինքն իրեն՝միշտ։ Նա չունի կայուն արժեքներ, կայուն պատկերացումներ։ Ամեն հաջորդ օր կարող է փոխել նախորդ օրվա իր տեսակետը։
· Կեղծում է մարտի 1-ի հանրահավաքը։ Վարչական ռեսուրսով ու օլիգարխներով հանրահավաք կազմակերպելը նրա կեղծարար էության ամենաթարմ օրինակն է։
Եվ այս մարդուն, ով կեղծում է ամեն ինչ, մենք վստահում ենք հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Որն է երաշխիքը, որ նա չի կեղծելու արտահերթ ընտրությունները։ Հասկանալի է չէ, որ նրա առջև փակ է լինելու Հայաստանը, այնպես, ինչպես փակ էր Սյունիքը։ Նա չի կարողանալու նորմալ քարոզարշավ անել։ Նա մասնակցելու է քարոզարշավին մի քանի ավտոբուս ուղեկցող ոստիկաններով և մի քանի տասնյակ դիպուկահարներով։ Ճիշտ այնպես, ինչպես կառավարության շենքից մի քանի հարյուր մետր այն կողմ որևէ նախարարության շենք այցելելիս։ Այդ դեպքում ինչ է մնալու նրան, եթե ոչ ընտրությունների կեղծումը։
Ինչ անել, որպեսզի ընտրությունները չկեղծվեն։ Սա այն խնդիրն է, որը պետք է լինի քաղաքական ուժերի թիվ մեկ օրակարգային հարցը։ Պետք է հասկանալ, ինչպես հասնել դրան, եթե իհարկե, առանձին ուժերի և Փաշինյանի միջև արդեն չկան պայմանավորվածություններ։ Պետք է կենտրոնանալ այս հարցի վրա, և ոչ թե ընտրական ցուցակների լավ համարներում ընդգրկվելու տհաճություն առաջացնող մրցավազքի։ Ինչն ի դեպ արդեն սկսվել է։ Փաշինյանի ընտրական կեղծիքը կբերի նոր աղետի. սա գիտակցել է պետք։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից