ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վաղ թե ուշ՝ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին. Մարուքյան 03/19/2021 14:53 | ԼՐԱՀՈՍ
«Մինչև հունիսի 20-ը որևէ կերպ չեն խոչընդոտելու խորհրդարանի լուծարման գործընթացին»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով արտահերթ ընտրությունների գնալու մասին հարցին, նշեց, որ ընտրական օրենսգրքի նախագծի վրա շուրջ մեկ տարի աշխատանքներ են ընթացել, որոնց ամենակառուցողական ձևով մասնակցել է «Լուսավոր Հայաստան»-ը։
«Այս պահին մենք ունենք իրողություն՝ խորհրդարանական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա հայտարարված խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր, և այդ օրը հայտարարելու պահից սկսած՝ մեկնարկել է ըստ էության սպասվող ընտրությունների աշխատանքը»,- հայտարարել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Ըստ Մարուքյանի, եթե փորձ արվի նոր օրենսգիրքը ընդունել, ապա այդ գործընթացը կտևի 20 օրից մինչև մեկ ամիս։
«Ոնց որ, ասենք, շախմատ խաղալուց լինենք և մեկը գնդակով մտնի այդտեղ։ Խաղի կանոները կփոխվի։ Հետևաբար այս փուլում մենք հնարավոր չենք համարում գալ կոնսենսուսի այդ հարցում, իսկ առանց կոնսենսուսի ընդունել Ընտրական օրենսգիրք, հնարավորություն չեմ տեսնում»։
Մարուքյանը նշեց, որ իրենց անհանգստացնում է այն, որ խաղի ընթացքում խաղի կանոնները փոխելը հետ կգցի պրոցեսները, մարզային ներկայացվածությունը կվազի ապագա խորհրդարանում և բազմաթիվ այլ խնդիրներ ևս կլինեն։
«Հիմա կան գործող խաղի կանոններ և դրանով պետք է պատրաստվենք ընտրությունների։ Ամենալավ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները և հակառակը»,-վստահեցնում է Մարուքյանը։
Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ եթե ընտրակաշառք բաժանվի, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն նրանց ձերբակալելու, կալանավորելու, դատապարտելու համար:
«Պետք է իշխանությունն ամեն ինչ անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս ինքը չկիրառի: Բազմաթիվ պարտավորություններ ունի իշխանությունը: Ընդդիմությունն էլ այդ ամբողջ գործընթացը հսկելու, հասարակությանը տեղեկացնելու լիազորություններ ունի»,- ասաց նա, նաև անդրադառնալով մյուս ուժերի՝ արտահերթ ընտրություններին պատրաստվելու հարցին։
«Հիմա խմբեր կան, որ զինաթափվել են, խմբեր կան, որ կարծում եմ՝ դեռ պետք է զինաթափվեն, տեղեկություններ կա, որ խմբեր կան զինվում են։ Եթե չանենք ընտրություններ՝ ո՞րնէ այլընտրանքը»։
Լրագրողների հետ զրույցում Մարուքյանը հույս հայտնեց, որ արտահերթ ընտրությունների օրը հայտարարելուց հետո գնալով կթուլանա քաղաքական լարվածությունը:
«Վաղ թե ուշ՝ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին, այդ թվում նաև նրանք, ովքեր բացառում էին այս իշխանությունների օրոք մասնակցել կազմակերպված ընտրություններին: Տեսնում ենք, որ նրանք քայլ առ քայլ ասում են, որ կմասնակցեն: Քաղաքականություն է»,- ասաց Մարուքյանը:
Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն է ստեղծվել, ինչո՞ւ պետք է ընդդիմադիր ուժը չմասնակցի»,- ասաց Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը նշեց, որ արդար ընտրություններ անցկացնելու հարցում ունեն մտահոգություններ, բայց դրանք հիփոթետիկ են: «Մենք էլ պետք է հսկենք, որ արդար անցկացվեն»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ