ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ձեզ կրկին մանիպուլացնում են. Ճշմարիտյան 03/19/2021 23:40 | Մեկնաբանություն
Ընթացող պրոցեսների համատեքստում առավել արդյունավետ կլինի ձեռնպահ մնալ իրողություններից իսպառ կտրված այնպիսի հարցադրումներից, թե` ինչու՞ 10 տարում, 20 տարում, կամ 30 տարում Հայաստանն այդպես էլ Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել, կամ Նորվեգիա չդարձավ, որ այսինչ համակարգը չներդրվեց, այնինչը չարվեց, և նմանատիպ անհիմն, անտեղյակ ու դատարկ բարբառումներից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Լիովին բավարար է քիչ թե շատ ողջամիտ ու տեղյակ լինել, թեթև հետ հայացք ուղղել` պարզապես տեղեկանալ, հասկանալ, ընկալել, թե որտեղ էինք 90-ականներին, որտեղ էինք բառացիորեն 15 տարի առաջ, կամ 3 տարի առաջ, որտեղ ենք այժմ` բոլոր առումներով, և այդպիսի հարցադրումները հօդս կցնդեն:
Մի քիչ էլ հետ գնալով բոլոր անտեղյակներին անհրաժեշտ է տեղեկացնել նաև 1987-1990թթ -ի դատարկ խանութների, նաև` կարագի, շաքարի, մսի և հացի կտրոնների, կամ Պավլովյան դրամական խայտառակ ռեֆորմների մասին:
Եվ հիշել...
Իր իսկ արյամբ ու քրտինքով ձեռք բերածը, և իր ունեցածն ըստ արժանվույն չգնահատող ու մշտապես կորցնող ժողովուրդն ապագա չունի:
Եվ բավական է...
Պետք է դադարել զբաղվել ինքնախարազանումով միայն այն պատճառով, որ այս ողբերգական իրավիճակի ճարտարապետները, կատարողներն ու խորհրդատուները, այսինքն` իրական պատասխանատու մեղավորները չեն ցանկանում ընդունել իրենց մեղսակցությունն ու անմիջական մասնակցությունը Հայ ազգի նկատմամբ կատարված այս եղկելի ոճրագործության ծրագրմանն ու իրագործմանը:
Մասնավորապես, երբ ասում են` մենք բոլորս մեղավոր ենք... Այո', ի սկզբանե մեղավոր ենք, որովհետև բոլորս էլ մարդ ենք, իսկ մարդը մեղսավոր է:
Սակայն այս ազգային ողբերգության համար մեղավոր են միայն և միայն իրական ու գործող պատասխանատուները, և այլևս` ոչ ոք...
Իսկ ժողովրդից` ոչ ոք մեղավոր չէ... Բացառություն են կազմում բոլոր ժամանակների գենետիկ թշնամասերներն ու թշնամահպատակները, գենետիկ պնակալեզներն ու անհայրենիքները, նաև` գենետիկ ծախուներն ու պատեհապաշտները: Ցավոք` նրանց քանակն աննշան չէ, և զգացնել է տալիս:
Մնացած ժողովրդից` ոք մեղավոր չէ, որ իրեն խաբել և խաբում են, ոչ ոք մեղավոր չէ, որ իրեն մանիպուլացրել են, և մանիպուլացնում են:
Բոլոր սովորական մարդիկ էլ ենթակա են այդ ազդեցություններին` մեկը մի քիչ ավել, մյուսը` պակաս, բայց բոլորն էլ ենթակա են, որովհետև մարդ են:
Մարդիկ տարբեր ընդունակություններով ծնվում են, և այդպես էլ ապրում են իրենց կյանքը:
Ի միջ այլոց...
Իսրայելի պես հաջողելու բազմաթիվ ու բազմապիսի ջատագովները թող չհիասթափվեն, սակայն միշտ հիշեն.
Իսրայելի պես կհաջողենք այն ժամանակ, երբ մեր սփյուռքը լրջագույն ազդեցություն կունենա որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի բոլոր քաղաքական որոշումների վրա, այդ թվում` դրանց ներքին քաղաքականության, և դրա արդյունքում` մի քանի տասնամյակ ամեն տարի այդ կենտրոնից 4-7 մլրդ դոլարի չափով անհատույց օգնության կգա Հայաստան:
Եվ ամենակարևորը` ազգը, բանակը, պետությունն ու վաստակաշատ գործիչներին հեղինակազրկողները երկրի ներսում առնվազն հանրային պարսավանքի կենթարկվեն, այլ ոչ թե 25 տարին մեկ կկարգվեն, որպես երկրի կառավարիչներ:
«Կիբուցին» այստեղ այնքան էլ կապ չունի, այն շատ յուրահատուկ է, և մեզ համար չէ...
Նաև կապ չունեն տարբեր հրապարակված ռազմավարական փաստաթղթերն ու մեթոդիկաները: Տեղեկացնեմ, որ ուղեղային կենտրոնների կողմից գրված ու հրապարակված տարբեր երկրների ռազմավարությունները շատ անուղղակի առնչություն ունեն իրական քաղաքականության հետ: Իրական քաղաքականությանը վերաբերվող ռազմավարական փաստաթղթերը (եթե դրանք կան) երկրները չեն հրապարակում` դրանց մասին հայտնի է դառնում միայն իրագործումից հետո:
ՀԳ. Յակով Կեդմիին թող լսեն, բայց բոլոր մտքերը հալած յուղի տեղ չընդունեն»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ