ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմի, հայրենազրկման, հազարավոր մահերի հետ զուգորդվող անձի կազմակերպմամբ ընտրությունը նոր աղետ կլինի 03/19/2021 20:49 | Վերլուծություններ
Հայաստանի պատմության ամենասարսափելի և ամոթալի շրջանի թիվ 1 պատասխանատու և թիվ 1 մեղավոր անձը , ով ծրագրված պարտության խարան է դարձել հայության համար, ով 6-7 հազար /կոնկրետ թիվը թաքցնում է/ երիտասարդի կյանք է զոհաբերել թուրք-ադրբեջանական տանդեմին, 10-հազարից ավելիին հաշմանդամ դարձրել, հարյուրավորների գերեվարման և անհայտ կորած դառնալու պատճառ հանդիսացել՝ պետականորեն ոչ մի լուրջ քայլ չձեռնարկելով գերիների վերադարձի և անհայտ կորածներին հայտնաբերելու համար, այսօր էլ մատի վրա պարացնում է ողջ հայությանը։
ՀՀ վարչապետի աթոռը զավթածն իր անձի՝ ի շահ հայության ու Հայաստանի ոչ մի արժեք չներկայացնող գոյությամբ շարունակում է բացառապես իր և իր ընտանիքի ապահովության, անվտանգության և դեռ մի բան էլ՝ վերարտադրման հարցն առաջ տանել՝ ասես ոչինչ չի եղել։ Ասես երկրում ընդամենը կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամ է և ինքն ու իր ապիկար կառավարությունը հիմա ողջ ուժով լծված են տնտեսության վերականգնման գործին։
Մկան ծակը 1000 թումանով առածը, որ առանց ոստիկանական բազմապատիկ պաշտպանության 100-200 մետր մայրաքաղաքի կենտրոնում վախենում է քայլել, ով մի անգամ արդեն հայտարարել ու հասցրել էր հրաժարվել արտահերթ ընտրությունից, սարսափելով դրա սահմանադրորեն տրված հնարավորությունների համատեքստում մեկ ժամ անգամ մնալուց, հանկարծ ոչ դես, ոչ դեն, արտահերթ ընտրության օր ու ժամ է նշանակում, իր «սեկունդանտների» հետ հանդիպել-պայմանավորվելուց հետո։
Ընդ որում, օրն ու ժամը որոշում է ինքը, բացարձակ թքած ունենալով խորհրդարանական մեծամասնություն կոչվող զանգվածի վրա։ Ընդհանրապես՝ անտեսելով արտահերթ ընտրությունների գնալը նախապատրաստող օրենսդրության հոդվածները, նախագահական ինստիտուտի և Մայր օրենքի բացարձակ անտեսմամբ։
Երկիրն իր ստորագրությամբ պարտության մատնածը արտահերթ ընտրության օրն ու ժամը նշանակում է մոտավորապես ՏԵՑ-ի կռուգում «ռազբոռկայի» ժամ պայմանավորվելու նման։
Քանզի արդեն որպես հաղթաթուղթ առկա է Տեր-Պետրոսյանի փրկարարական հայտարարությունը՝ աթոռից կառչածի և նրա ընտանիքի անվտանգության ապահովման, այսինքն, դավաճանին փրկելուց և մինչ ընտրությունը արտասահմանում հարմար տեղավորելուց հետո արտահերթ ընտրությունների գնալու մասին։
Բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանին երկրորդող աթոռից կառչածը պիտի որոշ, իրեն հատկանշական խմբագրումներ մտցնի։ Ասենք, «անհապաղ և ինքնակամ հրաժարականից» «անհապաղը» պիտի որ սղղացնի, Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքները պիտի կլոր կնիքով կնքել ու ստորագրել տա, վարչապետի պարտականությունները՝ չեզոքության հանգամանքով անկուսակցական փոխվարչապետի վրա դնելու՝ Տեր-Պետրոսյանի առաջ քաշած հարցն էլ՝ որպես արդար ընտրության երաշխիք՝ մերժի․․․
Ընդհանրապես, այս ամբողջ ներկայացումը՝ տարբեր արարներով՝ կոնկրետ ձևակերպում ունի՝ «իշխանության՝ ամեն կերպ վերարտադրվելու ցանկություն» և վերը նշվածները՝ նիկոլոկան ուսապարկերով, մարզպետ ու համայնքապետով, անգործ-գործադիրով սուտի ընդդիմադիրներ ԼՀԿ-ով ու ԲՀԿ-ով հանդերձ՝ հիմա լծվել են դրան։
Վերին, փիլիսոփայական մակարդակում, ինչ խոսք, հիմնադիր նախագահն է։
Իրականում՝ մեր այս կատաստրոֆիկ-ապատիկ վիճակում այսպես հորթային հրճվանքով արտահերթ ընտրության մասին խոսելը, ընտրության գնալը, ընդ որում, այնպիսի մեկի կազմակերպմամբ, ով աղետի, պատերազմի, հայրենազրկման և բազմաթիվ մահերի հետ է զուգորդվում, ով ազգի մի հատվածին մյուսի դեմ է հանել և պետական ինստիտուտների տոտալ ոչնչացման ճանապարհն է բռնել, ով երկու տարվա ընթացքում օրինականացրել է կոռուպցիան, ավելացրել պետական պարտքը՝ հանուն իր և իր շրջապատի հղփացման, ով իր իսկ ծննդավայրում բողոքի ակցիա իրականացնողների հանդեպ որպես պատիժ «արյան գետեր է ուզում տեսնել», հավասարազոր է ինքնաոչնչացման, պետության վերջնական ոչնչացման գնալու։
ՈՒշքի եկեք, հայեր, հետո ուշ է լինելու։
Որպես և ասաց ոմն այս օրերին՝ «Ավելի մեծ սուտ, քան «հայի հետին խելք» իմաստակությունը, երբեք գոյություն չի ունեցել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից