ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Պախանները» չպետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքական համակարգը. Նորիկյան 03/19/2021 16:34 | Արտահերթ խորհրդարանական ընտրություններ.2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ օրինական միջոցն է՝ խորացող քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, ներքին հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու և Հայաստանի ապագայի վերաբերյալ քաղաքակիրթ բանավեճ և զարգացման ծրագրեր կազմելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
«Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ,-գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Նախատեսվող արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Արդար Հայաստան» կուսակցությունը։ Նորիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց՝ հնարավոր ընտրակեղծարարության, ընտրակաշառքների բաժանման և ընտրական իրավունքի խախտման վերաբերյալ, եւ նշեց, որ իշխանությունները, իրավապահ համակարգն ամբողջությամբ պարտավոր են ամբողջությամբ երաշխավորել ազատ, արդար ընտրությունների անցկացումը, կազմակերպումը, բոլոր քաղաքական ուժերի համար իսկապես հավասար պայմանների ստեղծումը և ընտրությունների օրինականության ապահովումը։
Հարցին՝ ի վերջո կկայանա՞ն այդ ընտրությունները՝ հաշվի առնելով, որ նախկինում կորոնավիրուսի համարավարակով պայմանավորված հանրաքվեն այդպես էլ կյանքի չի կոչվել, իսկ այսօր կորոնավիրուսի թվերն օր օրի աճում են, ռազմական դրությունը վերացված չէ, Նորիկյանը պատասխանեց. «Որևէ բան չբացառելով հանդերձ՝ երկրի վարչապետի կողմից արվել է հայտարարություն, ասվել է, որ հունիսի 20-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ենթադրում եմ, որ այդ հայտարարությունն արդյունք է պառլամենտական խմբակցությունների հետ ունեցած համաձայնության»։
Ինչ վերաբերում է ռազմական դրությամբ պայմանավորված սահմանափակումներին, Նորիկյանը նշեց, որ Սահմանադրությամբ սահմանված է, որ ռազմական դրության ժամանակ տեղի չեն ունենում խորհրդարանական ընտրություններ և խորհրդարանական ընտրությունները կայացվում են ռազմական դրության ավարտի ժամկետից 60 օրվա ընթացքում։
«Այնուամենայնիվ, եթե քաղաքական որոշումը կայացվի և համաձայնությունը լիարժեք դառնա՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կազմակերպումը, կարծում եմ, ռազմական դրության չեղարկումը կամ դադարեցումը տեխնիկական խնդիր է և հնարավոր կլինի ապահովել»,- նշեց նա։
Անդրադառնալով կորոնավիրուսով ստեղծված իրավիճակին՝ Նորիկյանը նշեց, որ անկախ՝ ընտրություն լինել-չլինելու հանգամանքից, պետք է ամենն անել չարիքի դեմն առնելու համար։
Նշենք, որ օրենքով սահմանված կարգով՝ ընտրությունների օրը նշանակվում է ԿԸՀ-ի կողմից, ուստի՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրվա նշանակման հարցը, ավելին՝ արտահերթ ընտրություններ նշանակվել առանց Փաշինյանի հրաժարականի։ Այս հանգամանքին անդրադառնալով Նորիկյանը նշեց, որ բոլոր իրավական ընթացակարգերը պետք է պահպանվեն, իսկ այդ հայտարարությունը համարում է քաղաքական։ Նրա խոսքով՝ որևէ մեկը չի կարող հստակ ասել, թե ընտրությունները կկայանան հունիսի 20-ին, թե 19-ին, ընտրությունները նշանակվում են համապատասխան սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության կարգավորումները, Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված ժամկետներով և կարգով։
Հարցին՝ հանրությունը, քաղաքական իշխանությունը և ընդդիմությունը պատրա՞ստ են ընտրություններ անցկացնելու՝ նման լարված մթնոլորտի պայմաններում, երբ Փաշինյանը շրջում է դիպուկահարներով, Նորիկյանն ի պատասխան հաստատեց, որ հանրության մեջ կա լարվածություն, անորոշություն, տագնապ՝ ապագայի նկատմամբ, հուսահատության էլեմետներ, բայց միակ օրինական, լեգիտիմ միջոցն ընտրություններն են և այս ճգնաժամը հաղթահարելու համար այլ տարբերակ գոյություն չունի։
«Պետք է պարզապես վեր կանգնել այն «պատմական» ժամանակահատվածներից, երբ մի քանի հոգի՝ «պախաններ», որոշում էին, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքական համակարգը կամ ով պետք է երկիրը ղեկավարի։ Մենք հայտնվել ենք իսկապես կրիտիկական քաղաքական ճգնաժամում, որն աննախադեպ իրավիճակ է։ Այն սպառնում է խաթարել երկրի տնտեսական բարեկեցության զարգացման հնարավորությունը, քաղաքական դաշտում առկա է ատելություն, անհանդուրժողականություն»,- նշեց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը հաղթահարելու միակ լեգիտիմ միջոցն ընտրություններն են։
Նորիկյանը նշեց, որ «դիպուկահարների» և այլ սահմանափակումների մթնոլորտը լավը չէ, միևնույն ժամանակ հորդորեց քաղաքական ուժերին այս ժամանակահատվածում դրսևորել խոհեմություն և վեր դասել պետական-ազգային շահը՝ կուսակցական-քաղաքական շահերից, գիտակցել, որ մեր երկիրն իսկապես գտնվում է կրիտիկական ծանր իրավիճակում, ընտրությունները կազմակերպել առանց էմոցիոնալ ֆոնի, ապահովել քաղաքացիների գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունը, որ մարդիկ կրկին էմոցիոնալ ֆոնի վրա չգնան ընտրությունների։
«Թե չէ մնացինք սև-սպիտակի շրջանակում։ Համաձայն եմ՝ ընտրություններից հետո էլ ճգնաժամը չի հաղթահարվի, ավելին՝ կխորացնենք ճգնաժամը, եթե պայքարը շարունակվի նախկինների և ներկաների համատեքստում։ Դա չարիք է լինելու և լավ բանի չի բերելու»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է յուրաքանչյուրը նպաստի չարության մթնոլորտը վերացնելու, հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից