ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սյունիքի մարզի դատախազությունում քննարկվել են կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման, մարզում հանցավորության դեմ պայքարին առնչվող այլ խնդիրներ 03/19/2021 18:04 | Քրեական խրոնիկոն
Սյունիքի մարզի դատախազությունում անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ մարզի տարածքում բնակարանային գողությունների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձարձակված ագրեսիայից պաշտպանվելու նպատակով մարզի բնակչությանը հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման, դրանց հետագա պահպանության միջոցառումների օրակարգով: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Մարզի դատախազի կողմից անցկացված խորհդրակցությանը մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը, մարզի Գորիս, Կապան, Տաթև և Մեղրի խոշորացված համայնքների ղեկավարները:
Խնդիր է դրվել քարտեզագրել բնակարանային գողությունների կատարման համար ռիսկային բնակավայրերը, միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերի դռները կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ, բնակավայրերում ավելացնել տեսախցիկների թիվը, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև այլ հանցագործությունների կանխման, բացահայտման առումով:
Նշվել է, որ ռիսկային համարվող տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր, առանձնատնային գոտիներ մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, զվարճանքի կենտրոններում, վարչական տարածքների մուտքային և ելքային հատվածներում և այլ վայրերում գործարկվել է ընդհանուր 89 տեսախցիկ:
Համայնքապետերը պատրաստակամություն են հայտնել միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերի մուտքերը կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու, համայնքի, հնարավոր բարերարների աջակցությամբ ինչպես Մ-2 միջպետական մայրուղում, այնպես էլ վերոնշյալ անհրաժեշտ վայրերում տեսախցիկներ ավելացնելու ուղղությամբ։
Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների նախականխման ու կանխարգելման շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզային ոստիկանությանը հանձնարարվել է առավել ակտիվացնել համապատասխան պրոֆելակտիկ աշխատանքները անչափահասների հետ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից հաճախակի դարձնել դպրոցներ, այլ հաստատություններ այցելությունների, անչափահասների հետ դաստիարակչական, իրազեկման, կրթական բնույթի հանդիպումների կազմակերպումը, մեծացնել հանցավոր հակումներ ունեցող անչափահասների վարքագծի նկատմամբ հսկողությունը: Կարևորվել է համայնքներում անչափահասների ներգրավմամբ և նրանց առօրյան կազմակերպելու համար մարզական, մշակութային միջոցառումների կազմակերպումը:
Մանրամասն քննարկման առարկա են դարձել պատերազմի ընթացքում մարզի բնակավայրերի պաշտպանության կազմակերպման նպատակով մարզի բնակիչ կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման և պահպանման խնդիրները՝ որպես հրազենի գործադրմամբ հանցագործությունների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության կանխարգելման, հասարակական կարգին սպառնացող հնարավոր վտանգները չեզոքացնելու կարևոր նախապայման: Նման գործընթացի հետևողական իրականացման հանձնարարությունը տվել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ 2021թ.-ի փետրվարի սկզբին Սյունիքի մարզի դատախազության տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ:
Ըստ այդմ՝ խորհրդակցության ընթացքում մարզի դատախազության կողմից շեշտվել է կամավորականներին հատկացված զենք-զինամթերքի հավաքագրման, հաշվառման գործըթնացի արագացումը, դրանց հետագա պահպանման նպատակով զինանոցների կառուցումը և բաշխված զենք-զինամթերքի շրջանառության խստիվ կանոնակարգումը: Այս առումով խնդիր է դրվել համագործակցել մարզում տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ պարբերաբար հրավիրվող խորհրդակցություններ՝ գործընթացի արդյունքները քննարկելու, հընթացս առաջացող խնդիրները հնարավորինս արագ և համակարգված ձևով լուծելու, այս ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից