ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, բայց ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ. Սերժ Սարգսյան 03/18/2021 14:09 | Դատական ռեպորտաժներ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նիստից առաջ կարճ հանդիպում ունեցավ կուսակիցների և աջակիցների հետ։ Լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ դժվար է կանխատեսել ներկա իշխանությունների գործողությունները։ Երբ կլինի ընտրությունների մասին հայտարարություն, կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը։
ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց հայրենակիցներին, կուսակցներին, հիշեցրեց, որ երկու տարի առաջ «կարվեց» մի քրեական գործ, որի շրջանակներում իրեն անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան, իսկ մեկ տարի առաջ դատարանի բակում հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
«Ոմանք չհասկացան, թե ինչո՞ւ չեմ խոսում անհեթեթ գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք նույնիսկ փորձեցին հեգնել, բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, տեսնում էինք, կանխատեսում էինք, թե ինչի համար են այս հետապնդումներն ու ապօրինությունները»։
ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ ապօրինի գործերը միայն իր նկատմամբ չէին, կային շատ ճչացող ապօրինություններ, որոնք ըստ իրեն՝ 2018 թվականից Հայաստանում մեկնարկած հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կանգնած մարդկանց, «թաղել» Ղարաբաղի հարցը և ազգային իղձերը։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարունակելու են պայքարը և մեկ անգամ ևս շեշտեց.
«Մեր ուղերձները, մեր զգուշացումները հանրայիան լայն արձագանք չունեցան։ Պահանջվեց մի ամբողջ արյունալի պատերազմ, հսկայական զոհերով և հայրենազրկում, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, մարդիկ հասկանային այս իշխանությունների մտադրություններն ու էությունը և այսօր ևս ցանկանում եմ ուղերձ հղել հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի»։
Սերժ Սարգսյանը նաև հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է՝ լինեն Հայաստանի ներսում, թե դրսում, պետք է հասկանան, որ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ ՀՀ երրորդ նախագահը հայտնեց, որ ցավոք, հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ինքը տեսնում է այդ ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։
«Կապիտուլյանտները պետք է հեռանան։ Ժողովուրդը պետք է ընտրի պետականամետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի Հայաստանի անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին, այլ ճանապարհ ու այլընտրանք չկա»։
Սերժ Սարգսյանը ելույթում նշեց նաև, որ 3 տարիների ընթացքում նաև կուսակցական կորուստներ ունեցանք, բայց նաև կոփվեցին, իրենց շարքերը բյուրեղացան և այսօր ևս ունեն պրոֆեսիոնալ և մրցունակ թիմ և պայքարելու են ազգային և ուժեղ պետության համար։
«Ես քաղաքական խրամատը չեմ լքելու, ես խրամատ լքող չեմ և իմ անցած կյանքով ես ապացուցել եմ՝ կարող եմ հեշտությամբ պաշտոն զիջել, կարող եմ հանուն Հայաստանի ժողովրդի զիջել մի ողջ իշխանություն, բայց ես երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը, սրանում կարող եք վստահ լինել։ Հանրապետականի ձայնը եղել է հնչեղ և այդպես էլ մնալու է։ Մեր գործողությունները լինելու են հստակ, հաշվարկված, համակարգված, նպատակաուղղված և ազնիվ»։
Սարգսյանը շնորհակալություն հայտնեց սատարման համար և խնդրեց աջակիցներին և կուսակիցներին չսպասել մինչև դատական նիստի ավարտը։ Վերջում համակիրները և ՀՀ երրորդ նախագահը գոչեցին՝ «Կեցցե Հայաստանը»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ