ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի աշխատակազմը նոր բազմապատկման աղյուսակ է մոգոնում. սահմանադրագետ 03/18/2021 18:59 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունն անհեթեթ փորձ է՝ իրավագիտության մեջ նոր բազմապատկման աղյուսակ մոգոնելու հարցում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Այվազյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել Օնիկ Գասպարյանի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին: Բացի այդ բավարարել հայցի ապահովման միջնորդությունը եւ մինչեւ դատական ակտի ուժի մեջ մտնելը` ճանաչել նրան պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Այսօր վարչապետի աշխատակազմը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Ըստ վարչապետի աշխատակազմի՝ սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։
Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունն անհեթեթություն է և Սահմանադրության մեջ նման կարգավորում չկա։
«Վարչական դատարան դիմելու հիմքը հանդիսանում է հենց իրավունքի ուժի մեջ մտնելը, ակտի ուժի մեջ մտնելը։ Տվյալ դեպքում՝ վարչապետի վարչական ակտն ուժի մեջ է մտել և ուժի մեջ մտնելու հիմքով է նա ազատվել պաշտոնից, որ բողոքարկել է իր աշխատանքային իրավունքի պաշտպանությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք՝ իր խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու։
Այվազյանը նկատեց՝ վարչական ակտն իրավունքի ուժով կմտնի ուժի մեջ, թե օրենքով սահմանված այլ ընթացակարգով՝ որևէ նշանակություն չունի և որևէ կերպ չի փոխում ակտի իրավական կշիռը։
«Պատկերացրեք, երբ ՍԴ-ն որոշի հակասահմանադրական ճանաչել օրենքի դրույթը և այդ հիմքով ամբողջ իրենց գործընթացները շրջվելու են՝ անկախ նրանից՝ իրավունքի ուժով է, թե ոչ»,- նշեց սահմանադրագետը՝ ընդգծելով, որ իրավաբանության մեջ շրջադարձության նման հիմք, հասկացություն գոյություն չունի, դա չգիտես ով է մոգոնել, լավ կլինի, որ վարչապետի աշխատակազմը նորմալ իրավաբաններով համալրվի, որ իրենց վրա ծիծաղել չտան։
«Խեղաթյուրել են և Սահմանադրությունը ենթարկել կամային, սուբյեկտիվ մեկնաբանության։ Սահմանադրության մեջ նման դրույթ չէր էլ կարող լինել։ Կա քաղաքացի, որի աշխատանքային իրավունքը ոտնահարվել է՝ վարչապետի ոչ իրավաչափ ակտով։ Վարչապետի ակտն իրավական ուժի մեջ է մտել և ուժի մեջ մտած ակտը բողոքարկվել է դատարան՝ դրա օրինականությունը վիճարկելու հիմքով։ Դատարանն էլ որպես հայցի ապահովման միջոց կասեցրել է վարչապետի ակտի գործողությունը՝ մինչև վերջնական վճռի ընդունումը։ Դա և՛ Սահմանադրությամբ, և՛ ընթացիկ օրենսդրությամբ նախատեսված իրավական գործընթաց է»,- նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք նման հայտարարությունը չի նշանակում, որ վերջիններս չեն պատրաստվում կատարել դատարանի որոշումը, Այվազյանը պատասխանեց, որ եթե նման նպատակ են հետապնդում, ապա դա գործադիր իշխանության կողմից ևս մեկ փորձ է՝ ուզուրպացնել իշխանությունը և ոտնահարել Սահմանադրության այն դրույթը, որն ամրագրում է իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը, որով դատական իշխանությունը՝ օրենսդիրի և գործադիրի հետ իրավահավասար իշխանության թև է և երբեք չի կարող լինել գործադիրի կցորդը։
«Գործադիրը որևէ իրավունք չունի չկատարելու՝ դատական իշխանության կողմից ընդունված ակտերը։ Նույն հաջողությամբ՝ վարչապետի աշխատակազմը կարող է տարածել հայտարարություն, որ այսուհետև՝ արևը պետք է դուրս գա արևմուտքից և գետերը պետք է հոսեն իրենց հունին հակառակ։ Դա չի նշանակում, որ եթե նման հայտարարություն է արել, այդ երևույթները լինելու են՝ ըստ այդ հայտարարության»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին առ այն, որ վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության վրա աշխատել են փաստաբան Տիգրան Եգորյանը և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը՝ մեր զրուցակիցը չբացառեց՝ նշելով, որ նկատի ունենալով նրանց իրավագիտական որակական հատկանիշները և գիտելիքները, հավանական է համարում, որ իրենք են գրել դա։
«Իրենց ոճին շատ նման է այդ անհեթեթությունը»,- նշեց սահմանադրագետը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից