ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատավոր Մհեր Պետրոսյանին, փորձել մուտք գործել նրա աշխատասենյակ 03/18/2021 20:24 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ այցելել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Ընդ որում, այցը տեղի է ունեցել նախքան դատարանը քննության առարկա կդարձներ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին Օնիկ Գասպարյանի փաստաբանների միջնորդությունը։
Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ -ին։ «Փաստինֆո»-ին հաջողվեց կապ հաստատել դատավոր Մհեր Պետրոսյանի հետ, որը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ ԱԱԾ աշխատակցներն իրոք այցելել են դատարան եւ ցանկացել հանդիպել իր հետ, ինչը ինքը մերժել է։
«Այո, նման այց եղել է, ես նրանց հետ չեմ հանդիպել առհասարակ, հրաժարվել եմ հանդիպումից՝ առաջարկելով անհրաժեշտության դեպքում հանդիպումը կազմակերպել միայն ԲԴԽ միջոցով և անմիջապես տեղյակ եմ պահել ԲԴԽ-ին»,- նշել է դատավորը եւ ավելացրել, որ ԱԱԾ աշխատակիցների այցելությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արդեն հայտնի գործով կայացրել էր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը եւ այն տեղադրվել էր դատական համակարգի ծրագրում։ Միաժամանակ նա հաստատել է մեր այն տեղեկությունը, որ այցը եղել է նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը։
Ինչ վերաբերում է ԲԴԽ արձագանքին, դատավոր Պետրոսյանը նշեց, որ այդ դեպքի հետ կապված ԲԴԽ-ին բավականին շնորհակալ է, նախ՝ մինչև այդ, երբ առավոտյան արդեն նման լուրեր են շրջանառվել, իրեն զանգել են, հետաքրքրվել, իսկ դրանից հետո տեղեկացրել են, որ ԲԴԽ բոլոր անդամները տեղյակ են և հարկ լինելու դեպքում, համապատասխան օրենքով սահմանված լծակների կիրառմամբ, իրենց լիազորությունները կիրականացնեն։ «Բայց բանը դրան չհասավ»,- ասաց դատավորը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումները մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որը վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումներից մեկը և բավարարել դրա շրջանակներում ներկայացված հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/01/2024 08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:33 Սրբուհի Գալյանի «պռավադնիկները»․ «Հրապարակ»
- 11/01/2024 08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:28 Սրբազանը մեկնել է Մոսկվա․«Հրապարակ»
- 11/01/2024 08:26 Ինչպես հարեւանի տան պայթյունը վախեցրեց գեներալ ՔՊ-ականին. Ցուցմունքներ. «Ժողովուրդ»
- 11/01/2024 08:24 Գողականների հարկի տակ՝ մարդու իրավունքների մասին ․«Հրապարակ»
- 11/01/2024 08:21 Ինչո՞ւ չեն նախատեսում թոշակառու գնդապետների, գեներալների վերադարձը ծառայության․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/01/2024 12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան
- 11/01/2024 12:05 57 տարի առաջ այս օրը Ստեփանակերտում տեղադրվեց «Մենք ենք մեր սարերը» կամ տատիկ պապիկի արձանը
- 10/31/2024 19:01 Հովհաննես Ավետիսյանին ձերբակալել են ապօրինի զենքի հետ կապված կասկածանքով. Արսեն Բաբայան
- 10/31/2024 15:43 Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին․ Մանուկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/01/2024 21:47 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ կա զոհ
- 11/01/2024 21:34 Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Opel»-ը Նորամարգ գյուղում հայտնվել է ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր
- 11/01/2024 20:34 Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. 3 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր
- 11/01/2024 15:40 Այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/31/2024 23:38 Գաստրոէնտերոլոգը նշել է ամենավտանգավոր խավարտները
- 10/31/2024 20:20 Քանյե Ուեսթի կինը կրկին փոխել է իմիջը ամուսնալուծության մասին լուրերից հետո
- 10/28/2024 15:13 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը
- 10/26/2024 17:20 Սամվել Ալեքսանյանը պապիկ է դարձել. ծնվել է Ալեքսանյանի որդու դուստրը
Հետաքրքիր է իմանալ
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ
- 10/28/2024 13:56 Մագնիսական փոթորիկը ծածկել է Երկիրը
- 10/26/2024 15:33 Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել. արդյո՞ք դա կազդի Երկրի վրա
- 10/25/2024 18:11 Պտուղը ողջ է մնացել մոր արգանդում այն բանից հետո, երբ վերջինս ցած է ընկել 14-րդ հարկից