ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԳՇ պետի ազատման առնչությամբ Կառավարության, այսպես կոչված, պարզաբանումը որևէ առնչություն չունի հայցի ապահովման միջնորդության բավարարման որոշման հետ. Գեւորգ Դանիելյան 03/18/2021 16:56 | ԼՐԱՀՈՍ
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման առնչությամբ Կառավարության, այսպես կոչված, պարզաբանումը որևէ առնչություն չունի Վարչական դատարանի ս.թ. մարտի 17-ի՝ հայցի ապահովման միջնորդության բավարարման որոշման հետ,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչական դատարանը բարարարել է Օնիկ Գասպարյանի փաստաբանների՝ հայցի ապահովման միջնորդությունը՝ ճանաչելով մինչեւ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: ՀՀ վարչապետը աշխատակազմը շտապել է հայտարարել, թե ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։
«Փաստինֆո»-ն հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել իրավագիտության դոկտոր Գեւորգ Դանիելյանից։
«Ըստ այդ պարզաբանման՝ Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Նկատենք, որ Սահմանադրությամբ չէր էլ կարող նախատեսվել ոչ միայն իրավունքի ուժով (իրավաբանական ֆիկցիա), այլև որևէ այլ կերպ ընդունված և ուժի մեջ մտած իրավական ակտի շրջադարձ։ Այս դեպքում, թերևս, առկա է որոշակի շփոթ, քանզի շրջադարձի ինստիտուտը վերաբերում է ոչ թե իրավական ակտին, այլ դատական ակտերին։
Բացի դա, Սահմանադրության 139-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ՈՉ ԹԵ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԱԶԱՏՈՒՄԸ, ԱՅԼ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ»։ Հավանաբար, ուժի մեջ մտնելն ընկալվել է իբրև արդեն իսկ ավարտուն տեսքով իրավական հետևանքներին հավասարազոր, մինչդեռ՝ հարկ էր նկատել, որ ուժի մեջ մտնելը սոսկ բավարար հիմք է այն կիրառելու, բայց ոչ երբեք արդեն իսկ ավարտուն տեսքով ինքնաշխատ հետևանքներ առաջացած համարելու համար։
Մասնավորապես, ուժի մեջ մտած վարչական ակտը անձի նկատմամբ կիրառվում է այդ ակտն անձին պատշաճ կարգով ծանուցելու օրվան հաջորդող օրվանից։ Բնորոշ է այն, որ դատարանը ոչ թե անդրադարձել է իրավաբանական ֆիկցիայի հիմքով իրավական ուժ ստացած ակտի իրավական ուժ ունենալուն կամ չունենալուն, այլ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջին և որոշել է ճանաչել նշված իրավահարաբերության բացակայությունը։
Սա, ըստ էության, պարզագույն հարց է, և այսպիսի որոշումը իմպերատիվ նշանակում է, որ ոչ թե ակնկալվում շրջադարձել ուժի մեջ մտած իրավական ակտը, այլ բացառել դրա հիմքով որևէ իրավահարաբերության առկայությունը, քանի դեռ չի ավարտվի գործի քննությունը։
Ավելին, անկախ Վարչական դատարանի հիշյալ որոշումի առկայությունից, վարչական մարմինը արդեն իսկ պարտավոր էր կասեցնել իրավունքի ուժով ուժի մեջ մտած ակտից բխող վարչական վարույթը, քանզի Հանրապետության նախագահը մինչ այդ դիմել էր ՍԴ՝ վիճարկվող իրավահարաբերության իրավական հիմքը հանդիսացող օրենքի նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Այսինքն՝ վարչական մարմինը պետք է ղեկավարվեր «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և ձեռնպահ մնար տարաբնույթ մեկնաբանություններով վարույթ իրականացնելուց ...
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից