Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ազգն առանց «հայրերի». Արմեն Գեւորգյան 03/18/2021   15:57  |  Վերլուծություններ

Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ՝ որ խոսքն արդեն նշանակություն չունի։ Նշանակություն չունի ո´չ մեր տեղական քաղաքական գործիչների, ոչ էլ արտերկրյա գործիչների խոսքը։ Փաստացի արդեն նշանակություն չունի նաև մեր զինվորականների խոսքը։ Այսպիսով, մեր երկիրն ազատ անկման վիճակում է գտնվում։

Մեծ թափով ընթանում է ազգային ինքագիտակցության դեգրադացիա, մենք կորցնում ենք մեր ազգային ինքնության հիմքերը։ Նիկոլին իր պաշտոնավարման ընթացքում հաջողվեց հայ հասարակության, այդ թվում և՝ սփյուռքի զգալի մասին վարակել ատելության և ագրեսիայի բացիլով, նա շատերի մեջ է ներարկել  վրեժխնդրության զգացում, գործարկել է մեր ժողովրդի ինքնաոչնչացման անտեսանելի մի մեխանիզմ։ Այս վարակը սկսում է ոչնչացնել ազգի իմունային համակարգը, այն բթացնում է հայրենասիրության զգացումը և շատերին  վերածում է բացառապես շահախնդիր մարդկանց, որոնց համար հայրենիքն ամբողջականանում է սեփական տան պարսիպներից ներս, և որոնք մտածում են միայն ու միայն սեփական բարեկեցության մասին։

Այս վարակը սկսում է վտանգել անվտանգության զգացումը բոլորիս մեջ, շատերն առաջնորդվում են բացառապես անձնասիրական սկզբունքով։ Այդ մասին է վկայում արցախյան պարտված պատերազմի, հազարավոր զոհեր ունենալու և Սյունիքի իրավիճակի նկատմամբ շատերի լուռ անտարբերությունը։ Սրա վկայությունն է նաև այն, որ մեր հասարակության մեջ կան Փաշինյանի աջակիցներ, ովքեր անկաշկանդ և բարձաձայն հայտարարում են թե Շուշին և Արցախն Ադրբեջան են։ Նիկոլի վերջին՝ մարտիմեկյան հանրահավաքը հասարակության մեջ առկա նման լատենտ տրամադրությունների վկայությունն է։ Այդպիսի տրամադրույունները դարձել են ակնհայտ։ Մյուս կողմից, ես սա դրական եմ համարում մեր հասարակության հիվանդ լինելու ծավալները հասկանալու համար, քանի որ բուժելու համար անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում։ Ինձ հետ շատերը կարող են չհամաձայնել՝ ասելով, թե այդպիսիք փոքրամասնություն են, բայց իրենք կան, բազմանում են և շարունակում խժռել մեր ազգային իմունային համակարգը։

Վերջին տարիների քաղաքական իրադարձությունները հանգեցրին նրան, որ Նիկոլ Փաշինյանը իրենով արեց հասարակական որոշակի շերտ՝ մոտավորապես 25%-ի չափով (հիմնականում թերուս լյումպենների), ովքեր միշտ զգալու են պոպուլիստական քաղաքական ուժի պահանջարկ և ընտրելու են քաղաքականապես անպատասխանատու ուժերի։ Ընտրողների այս հատվածը, սեփական կրթական մակարդակից և տնտեսական վիճակից ելնելով, կարողանալու է եղանակ ստեղծել բոլոր ընտրություններում՝ ապահովելով լավագույն մեկնարկային պայմաններով անպատասխանատու քաղաքական խմբերին և ուժերին։ Հասարակության այս շերտն ապագաղափարական է, նրա քաղաքական վարքագծի վրա չի ներազդում որևէ գաղափարախոսություն, այն բավականին միասնական է  կոնկրետ սպասելիքների շուրջ և որպես կանոն աչքի է ընկնում ագրեսիվ ակտիվությամբ։

Մենք մեր մասին խոսում ենք՝ որպես քաղաքակիրթ, հին և իմաստուն ազգի։ 21-րդ դարում, այսպես կոչված ժողովրդավարական երկրում, բազմաթիվ պետական ծառայողներ, ենթարկվելով սպառնալիքների, մասնակցում են իշխանության հանրահավաքին։ Ի դեպ՝ սպառնալիքների, որոնք հնարավոր չէ իրագործել իրավաբանորեն։

Այստեղ արդեն հնարավոր չէ խոսել մարդկանց կրթվածության և գրագիտության, քաղաքացիական պատասխանատվության մասին, կարելի է խոսել միայն քաղքենիության, չգիտակցված վախերի, հարմարավետ կարգավիճակում լինելու ձգտման և սեփական թերարժեքության բարդույթի մասին։ Այս երևույթները տեղ են ունեցել  անկախության ողջ 30 տարիների ընթացքում, և այդպես չեզոք-ապատիկ ֆիզիոլոգիայից չվերածվեցին իշխանական ամենաթողության դեմ ագրեսիվ դիմադրության։

Բոլորին տանջում է իշխանությունների՝ դավաճան լինելու կասկածը, այս կասկածով ապրում են ոչ միայն հասարակ մահկանացուները, այլ նաև՝ իշխանության այն բազմաթիվ ներկայացուցիչները, ովքեր Նիկոլ Փաշինյանի կողմից միանձնյա կայացրած որոշումների վրա ազդեցություն չեն ունեցել, բայց կրում են դրա համար պատասխանատվություն, առնվազն՝ քաղաքական։ Չնայած «նախկինների» պաշտոնավարման տարիներին առկա բոլոր բացթողումներին և սխալներին, հնարավոր չէ նրանց վրա դակել դավաճանի պիտակը։ Իսկ հետհեղափոխական գործիչների և հեղափոխությունից հետո նրանց միացածների ճնշող մեծամասնությունը ցմահ արժանացել են այդ պիտակին։ Այն ջնջել այլևս հնարավոր չէ։ Անսահման ցինիզմը և սեփական կյանքի համար խոր վախի ու անվտանգության զգացումը Հայաստանում ձևավորել են դավաճանների մի նոր սեգմենտ՝ «երիտհուդաներ»։ Նրանք ուզում են իրենց կրած պարտություններին և նվաստացումներին որքան հնարավոր է՝ շատ մարդու մասնակից դարձնել, որպեսզի տարրալուծվեն իրենց նմանների միջավայրում։ Բայց վախը, որը պատել է այդ մարդկանց հոգիները, այլևս երբեք չի անհետանա։

Գործող ընդդիմության ֆորմատը չի բավարարում հանրության մի զգալի մասի պահանջները։ Այս փաստն օբյեկտիվ հիմքեր ունի, և ըստ շատերի՝ նոյեմբերյան խայտառակ կապիտուլիացիայից և դրա արդյունքում երկրում ստեղծված ճգնաժամից հետո ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվում հեռացնել իշխանությանը։

Ցավոք սրտի, ընդդիմությունն առաջնորդվում էր ոչ այնքան սեփական համոզմունքներով և Նիկոլին հեռացնելու ձգտմամբ, որքան՝ ներքին հաշվարկներով և փոխզիջումներով, այդ թվում՝ չցանկանալով իր վրա վերցնել Նիկոլի ստորագրած հայտարարության պատասխանատվությունը։ Եկեք ազնվորեն ընդունեք, որ գործընթացները պայմանավորված էին սկզբում  նոյեմբերի 9-ի կետերի  իրագործմամբ, այնուհետև գործընթացները չէին արագանում՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպմանը սպասելով, իսկ հետո սկսեց խանգարել եղանակը և այլն, և այլն։

Նիկոլը, լինելով իշխանություն, իրեն դրսևորում է որպես ընդդիմություն՝ ցինիկ և անպատասխանատու կերպով օգտագործելով իշխանական ողջ զինանոցը՝ այլակարծությունը ճնշելու նպատակով։ Ընդդիմությունն իրեն պահում է «կոռեկտ», կարծես՝ իշխանությունն իրենք են և պարտավոր են պահպանել քաղաքական բարեկրթության բոլոր նորմերը։ Ընդդիմությունը՝ ո´չ խորհրդարանական,  ո´չ «փողոցային», դեռ չի կարողանում մոբիլիզացնել հանրությանը ջախջախված իշխանության դեմ վճռական պայքարի համար։

Փոխզիջումային թեկնածուի հայտնվելը չօգնեց ընդդիմությանը՝ ձևավորելու ընդհանուր օրակարգ և ճանապարհային  քարտեզ։ Այս միջավայրում դեռևս դոմինանտ են անձնական ամբիցիաները և ընթացող իրադարձությունների մակերեսային գնահատումը։ Շատերը կասկածի տակ են դնում ընդդիմության անկեղծությունը և նրա առանձին անդամների՝ ընթացող շարժման մեջ լիարժեքորեն ներգրավված լինելու հանգամանքը։ Պատերազմի ավարտից 4 ամիս անց ընդդիմությունն այդպես էլ չդարձավ համախմբված։ Չկա ճկունություն, շարժունակություն ու ստեղծականություն՝ գործողություններում ու ընդունվող որոշումներում։ Ընդդիմության լիդերները դարձել են սեփական հին, բայց արդեն չաշխատող փոխզիջումների պատանդը։ Նաև չի նկատվում հստակ և կառուցողական կապ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի միջև, ինչն առնվազն պիտի ստեղծեր հնարավորություն՝ իշխանափոխությունն իրականացնելու սահմանադրական ճանապարհով։

Եվ ամենակարևորը սպասվող խորհրդարանական ընտրությունների շուրջ անհամաձայնությունն է։ Դատելով իրադարձությունների ընթացքից՝ շատերն արդեն սկսել են առանձին-առանձին պատրաստվել դրանց անցկացմանը։ Նիկոլը կարողացել է բոլորի վզին փաթաթել սեփական օրակարգը՝ խաղալով ընդդիմության ներկայացուցիչների պարզունակ, մասնավոր ամբիցիաների վրա։

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի փաստը և թուրքական էքսպանսիայի  ռիսկի մեծացումը ՀՀ-ում, ինչպես նաև՝ վատթարացող սոցտնտեսական իրավիճակը, հանրության մեջ օբյեկտիվ պատճառներով ձևավորում են ուժեղ և գործնական առաջնորդի պահանջարկ։ Իր մասին խոսում են, ենթադրում են, քննարկում են, բայց նա չի հայտնվում հարթակում, և սա շատերին անհասկանալի ու տարօրինակ է թվում։ Այս սպասելիքներում ոմանք իրենց արդեն խաբված են զգում։

Առաջիկա քաղաքական գործընթացների ամենահետաքրքիր հանգամանքներից մեկը լինելու է առաջնորդության սերնդային գործոնը։ Արդեն ակնհայտ է դառնում, որ պայքար է ընթանում տարբեր սերունդների քաղաքական գործիչների միջև՝ ավագ սերնդի «ծանր քաշայինների» և երիտասարդների։ Ձևավորվել է տարիքային հավակնությունների երկու խումբ՝ 65 և բարձր տարիքի և 40-ից բարձր։ Նրանք, ովքեր 50-65 են, չեն դրսևորում լիդերություն ստանձնելու ամբիցիաներ, թեպետ չի բացառվում, որ այդ հավակնությունները կան, բայց թաքնված բնույթի են։

Այսպիսի սերնդային մարտահրավեր կա նաև որոշ ավանդական քաղաքական ուժերի ներսում, մասնավորապես՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի։ Այս կուսակցություններում տեսանալի է, որ շատ ակտիվ են ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, իսկ ավագները ստվերային դերակատարում ունեն, սակայն չեն լքել քաղաքական դաշտը։ Ի դեպ, ճիշտ հակառակ պատկերն է իշխանական էլիտաներում, այնտեղ մեծ հավակնություններ են սկսում դրսևորել արդեն ավագ սերնդի ներկայացուցիչները։

Այսօր գործող հիմնական քաղաքական ուժերից և ոչ մեկն ի վիճակի չէ կատարելու ազգին երկարաժամկետ առաջնորդելու խնդիրը։ Իրենք բարդույթավորված են քաղաքական ներկա իրողություններով, տարիքով, իրենց անցյալով կամ բոլորով միաժամանակ։ Գործող նախագահն արդեն դժվար թե կարողանա հավակնել դեպի «4-րդ հանրապետություն»  առաջնորդողի դերին։ Նիկոլ Փաշինյանն ազգային խայտառակության և բարքերի անկման խորհրդանիշն է, իսկ նախկինները հույսի և մերժման հակասական սիմվոլներ են։ Նման առաքելություն չվերցրեց իր վրա, ի վերջո, անգամ բանակը։ Մենք դառնում եք ազգ՝ առանց հայրերի։

Խոսելով քաղաքական պայքարում սերնդային գործոնի մասին՝ պետք է հաշվի առնել մի կարևոր նյուանս՝ ակնհայտ հակադրությունը, որ կա նույն սերնդի գործիչների տարբեր ներկայացուցիչների միջև, հատկապես՝ 40-ի մատույցներում։ Հենց այս սերնդի ներսում է, փաստացի, ձևավորվել երկու հոսանք՝ պրո-նիկոլական, որը զուրկ է հայրենիքի զգացումից, իր ցինիզմով ու քաղաքական պայքարի մեթոդներով հեշտության քանդում է պետականության հիմքերը, և նրանք, ովքեր իրենց համարում են իրական ազգային-հայրենասիրական արժեքների կրող, ձգտում են պահպանել ազգային ինքնությունն ու հպարտությունը և ապրել արժանապատիվ երկրում։ Գալիս է պահը, երբ վերջիններս պետք է համախմբվեն, դառնան քաղաքական գործընթացներում որոշիչ գործոն և երկրի ճիշտ զարգացման երաշխավոր։

Դատավորի որոշումը՝ ԳՇ պետի հետ կապված, նշանակում է, որ մեր երկրում դեռ ամեն  կորսված չէ։ Սա գալիս է վերահաստատելու դեռևս նախորդ տարի իմ գրած միտքը, որ մեր երկրում իրավական բեսպրեդելին ու պետականաքանդ պոպուլիզմին կարող են դիմակայել դատավորները, Մարդու իրավունքների պաշտպանն ու փաստաբանները։ Այդպես էի մտածում նախքան պատերազմը։ Պատերազմից հետո ավելացավ թիվը նրանց, ովքեր կարող են կանգնեցնել պետականության քայքայումը և ազգային ինքնության կորուստը։ Նրանց պարզապես պետք է միավորել։ Նշված երեք ինստիտուտները կարող են դառնալ նոր հույսի և համախմբման խորհրդանիշեր։

Ժամանակակից պատմությունն առանց պետության ազգերի օրինակներ շատ ունի, բայց շատ քիչ են առանց առաջնորդության ազգերի օրինակները։ Չեմ կարող ասել, թե դա պատճառ է դառնում ազգերի և ժողովուրդների կործանման, բայց կարող եմ պնդել, որ պատճառ է դառնում պետականության կորստի։ Մենք ակնհայտորեն գտնվում ենք այդ ճանապարհին։ Լուծումներն այս պահին ըստ առաջնահերթության.

Առաջին նախագահի՝ վերջերս հնչեցրած լուծումը։

Զինվորականներն իրենց վրա են վերցնում երկրում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը և փորձում են մոբիլիզացնել ողջ քաղաքացիական ռացիոնալ ռեսուրսը  զարգացման համար, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում՝ Դե Գոլի կառավարման մեկնարկը պատերազմից հետո։ Նախագահի և խորհրդարանական մեծամասնության հետ ձևավորում են նոր կառավարություն՝ ապահովելով նախորդ իշխանության ներկայացուցիչների անվտանգությունը։

Ձևավորում ենք նոր, այլընտրանքային ուժ՝ իրավապաշտպաններով, փաստաբաններով, տնտեսագետներով, ծրագրավորողներով, գործարարներով, բժիշկներով և մանկավարժներով, արվեստի գործիչներով, լրագրողներով, պետական և համայնքային ծառայողներով, հանրային գործիչներով, և տեղի է ունենում ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագրի շուրջ իրական համախմբում՝ Նիկոլին իշխանությունից հեռացնելու, պետականությունը պահպանելու և հասարակությունը առողջացնելու համար։

Շատ կարևոր է հասկանալ, որ հեշտ լուծումներ չեն լինելու։ Գործող իշխանության հեռացումը միակ նախապայմանն է, որով հնարավոր է սկսել պետության վերելքը։ Բայց այդ վերելքն ունենալու համար անհրաժեշտ է լինելու լուրջ ծրագրերի մշակում և ներդրում։ Դա պահանջելու է մարդկային և մտավոր ռեսուրսների աննախադեպ կոնսոլիդացիա։ Ինքս պատրաստ եմ իմ փորձի, գիտելիքների 100 տոկոսանոց անշահախնդիր ու անվերապահ նվիրման՝  այս գործին, ինքս պատրաստ եմ համոզել, խնդրել Հայաստանի և արտերկրի մեր կարող  հայրենակիցներին՝ միանալ այս գործին։ Պատրաստ եմ գիշեր-ցերեկ աշխատել, համակարգել աշխատանքային խմբեր՝ մշակելու համար ամբողջական ոլորտային զարգացման ծրագրեր։ Բայց վաղվա այդ փուլին հասնելու համար այսօր պետք է լինի կոնսոլիդացված գիտակցում, որ պետությունը փլուզվում է, ու ժամ առաջ պետք է մի կողմ դնել բոլոր անձնական ու նեղ հաշվարկները։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:26 05/02/2021  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Որտե՞ղ են փողերը
18:05 02/02/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանին խոսքից զրկելով՝ դատարանը շարունակում է քաղաքական հետապնդումը
15:10 02/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս դատական դահլիճի տեսարանը ամենաուղիղ, ամենաբաց ուղերձն է հղել Իլհամ Ալիւեին. Արմեն Գեւորգյան
11:01 25/01/2021  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը
18:52 23/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները
13:41 18/12/2020  |  ՄեկնաբանությունՀերթական անգամ արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը. Ալեքսանյան
16:20 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավունք չեն ունեցել արգելել՝ Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանը. Դատարանը պարտավորեցրեց հարուցել քրեական գործ
12:36 07/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները
19:33 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանի կինը պահանջում է քրեական գործ հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից իրեն վերաբերող բժշկական գաղտնիքը հրապարակելու փաստի առթիվ
12:24 25/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ

Արխիվ

[]