ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը՝ դատավորի նկատմամբ ճնշումների մասին 03/17/2021 16:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը կդիմի ԲԴԽ՝ ցանկացած կողմից ճնշումների դեպքում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ վիճարկելով իրավունքի ուժով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատման իրավաչափությունը։ Այն դեռեւս չի մուտքագրվել Դատալեքս դատական տեղեկատվական համակարգ, սակայն հայտնի է, որ մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն ՝ դատավորի նկատմամբ ներկայումս ճնշումներ են կիրառվում, որպեսզի վերջինս ավելի ուշ կայացնի հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ինչը հնարավորություն կտա Արտակ Դավթյանը իրավունքի ուժով ԳՇ պետ նշանակել։
ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, թե զրուցել է դատավոր Պետրոսյանի հետ, որն իրեն հայտնել է, որ որևէ ճնշում իր նկատմամբ չի եղել։
«Նա հայտնեց, որ ինքն էլ է մամուլից տեղեկացել նման խոսակցությունների մասին։ Պայմանավորվեցինք, խնդրեցի, որ որևէ կողմից ցանկացած ճնշման դեպքում անպայման դիմի ԲԴԽ-ին, ինքն էլ ասել է, որ կդիմի»,- ասաց Բեքմեզյանը։
Ինչ վերաբերում է դատավորի կամ իր մերձավորների վերաբերյալ հնարավոր վարույթին, Բեքմեզյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ոչ քրեական, ոչ այլ վարույթի մասին։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանի առաջին միջնորդությունը նախագահի կողմից առարկություններով վերադարձվել է՝ նշելով, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։ Փաշինյանը, չի ընդունել առարկությունները, եւ առանց որեւէ փոփոխության կրկին ուղարկել է այն։
Նախագահը չի ստորագրել առաջարկությունը, սակայն դրա սահմանադրականության հարցը ևս չի վիճարկել ՍԴ-ում՝ սահմանված ժամկետում։ Մարտի 10-ին Օնիկ Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ իրավունքի ուժով։ Գասպարյանը հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Վարչական դատարան՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը։ Հայցադիմումն արդեն մուտքագրվել է դատարան և մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին։ Նշենք, որ Վարչական դատարանի դատավորների շարքում Մհեր Պետրոսյանը համարվում է բարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։
Մարտի 17-ի դրությամբ՝ նրա վարկանիշը 26 միավոր է։ Դատավորի նկատմամբ ճնշումների հարցը բարձրացվել է նաև փաստաբանների կողմից, որոնք հայտնել են, որ դատավոր Մհեր Պետրոսյանն ունի դրական և արդարադատություն իրականացնող դատավորի համբավ։
Բացի դա՝ փաստաբան Արամ Վարդևանյանը հայտել է, որ Օնիկ Գասպարյանի կողմից ներկայացված հայցադիմումի այն հիմնավորումները, որոնք հասանելի էին հանրությանը ԳՇ պետի հակասահմանադրական ազատման վերաբերյալ, լրիվությամբ բավարար են Վարչական դատարանի կողմից հայցի ապահովում կիրառելու համար։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ, դիմելով դատավոր Պետրոսյանին, խնդրել է՝ չտրվել որևէ ճնշման ու հիշել, որ յուրաքանչյուր դատավոր հենց էսպիսի իրավիճակում է նվաճում ինչպես իր, այնպես էլ ամբողջ համակարգի անկախությունը, իսկ էս դեպքում նժարին ոչ միայն դատական համակարգի անկախությունն է, այլև պետության։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից