Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   10:10 Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին

Ավարտված է Նիկոլական դատաիրավական արդարադատությունը, եկել է պատասխանատվության կանչելու ժամանակը. փաստաբան 03/17/2021   14:11  |  ԼՐԱՀՈՍ

Իրավիճակն այնպիսին է, որ հանցավոր խումբն ամբողջ ծավալով պետք է բացահայտվի և պետք է բացահայտվեն բոլոր այն գործերը, որոնց նկատմամբ Փաշինյան Նիկոլը դատավարական ղեկավարում է իրականացրել և պատվերներ տվել, ովքեր են պատվերներ կատարել։ Այդ խումբը պետք է կանգնի դատարանի առաջ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով Փաշինյանի օգնականի կողմից Ռուբեն Հայրապետյանի գործով ապօրինի միջամտության փաստի առթիվ ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերին։

Հիշեցնենք, որ աղմկահարույց տեսանյութը, որով ապացուցվում է, որ Աննա Վարդապետյանի հետ համաձայնեցվել են մեղադրանքի որշումները, ավելին՝ նա իրեն իրավունք է վերապահել խմբագրել ու ցուցումներ տալ քննիչին, թե ինչ մեղադրանք առաջադրի Հայրապետյաններին, տարածվել է մարտի 10-ին։ Մարտի 11-ին դատախազությունը հայտարարեց, որ մամուլի հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ՝ նյութեր նախապատրաստելու, մինչդեռ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձանց, իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից առերեւույթ կատարված հանցագործության դեպքերով նախաքննության կատարումը վերապահված է հատուկ քննչական ծառայությանը եւ ոչ թե ԱԱԾ-ին։ Նկատենք, որ մասնագիտական համայնքում առկա են մտավախություններ առ այն, որ ԱԱԾ-ում քրեական գործը ցանկանում են հարուցել ոչ թե Վարդապետյանի կողմից առերևույթ արդարադատությանը խոչընդոտելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով, այլ՝ ինֆորմացիայի արտահոսքի վերաբերյալ, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ գործն ուղարկվել է ոչ թե ՀՔԾ, այլ՝ ԱԱԾ։

Ավելին՝ ՔԿ-ն եւս ծառայողական քննություն չի նշանակել, վարչապետի օգնականից հանձնարարություններ ստացած քննիչի լիազորությունները չեն կասեցվել, փոխարենը՝ վերջինս զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ իր անձնական էլեկտրոնային փոստին ապօրինի հասանելիություն են ստացել և ներբեռնել տեղեկություններ։

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով Նիկոլ Փաշինյանի՝ իրավական գծով օգնական Աննա Վարդապետյանի կողմից հնարավոր ապօրինի միջամտության փաստերի առթիվ քրեական գործ դեռ չի հարուցվել։ «Փաստինֆո»-ն այսօր ևս դիմեց ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում վարույթը, արդյոք կա քրեական գործ հարուցելու կամ մերժելու մասին որոշում, որտեղից մեզ հայտնեցին, որ դեռ նյութեր են նախապատրաստվում։

Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վերջիններս հասկանում են, որ վիճակն անելանելի է և նյութերի նախապատրաստման տասնօրյա ժամկետի հնարավորություններից օգտվելով՝ փորձում են մեկ-երկու օր ավել երկարացնել այս բանդայի բացահայտման ամսաթիվը, բայց այդ ընթացքում նաև հնարավորություն են տալիս, որ հանձնաժողովի անդամներն ապացույցները փորձեն վերացնել, ինչը չի ստացվելու։

Փաստաբանը տեղյակ չէ, թե արդյոք նախապատրաստվող նյութերի շրջանակներում Աննա Վարդապետյանը հրավիրվել է ԱԱԾ՝ բացատրություն տալու։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՔԿ-ում նշանակված չէ ծառայողական քննություն և քննիչի լիազորությունները ժամանակավորապես կասեցված չեն, Մակինյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել անձանց ապօրինի անգործությունը։ Բացի դա՝ փաստաբանը պարզաբանումներ է ակնկալում նաև ՔԿ նախագահից, որովհետև այդ հարցով հանցավոր կլանի խնդիրն ամբողջ ծավալով բացահայտվել է։

«Ցանկացած երկրում, որը քիչ թե շատ իրավունքի հետ կապ ունի, պետք է հետևեին անհապաղ հրաժարականները, քրեական գործ հարուցվեր և տվյալ մարդկանց գործողություններին շատ արագ իրավական գնահատականներ տրվեին»,- ասաց Մակինյանը՝ հավելելով, որ հիմնավորվել է, որ այդ մարդիկ գործում են օրենքից դուրս, իսկ օրենքն օգտագործում են որպես իրենց գործողությունների ապահովման միջոց. «Որևէ մեկը թող մեր հետ այլևս նմանատիպ գործերով օրենքի օրինականության մասին փորձ չանի խոսել, մտածել կամ մտքի ծայրով անց կացնել»։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ Աննա Վարդապետյանը մի քանի անգամ այցելել է նաեւ ԲԴԽ շենք ու հանդիպել Ջհանգիրյանի հետ, հետաքրքրվել կոնկրետ գործերով։ Փաստաբանը տեղեկացրեց, որ դիմել է նաև ԲԴԽ՝ Աննա Վարդապետյանի կողմից ԲԴԽ վարչական շենք այցելությունների նպատակների մասին պարզաբանումներ ստանալու պահանջով։


«Այո, ԲԴԽ աշխատակազմը պետք է պատասխանի այդ հարցերին, թե Փաշինյան Նիկոլի օգնական Աննա Վարդապետյանն ինչ գործերի առնչությամբ է ընդհանրապես գնում ԲԴԽ, ում հետ է հանդիպում, ինչ հարցեր է քննարկում, քննիչներն ինչ գործ ունեն ԲԴԽ-ում, ում հետ են հանդիպում և ինչ ցուցումներ են ստանում»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ բարձրացված հարցերն առնվազն պատասխանների կարիք ունեն, իսկ եթե պատասխաններն օրվա իշխանությունները՝ հանցավոր մարդկանց խումբը, չտան, ապա փաստաբանը կշարունակի օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իր վստահորդների շահերը և այդ ընթացքում կբացահայտվեն նաև այլ անձանց նկատմամբ ապօրինի ներգործության դեպքերը։

«Ավարտված է Փաշինյան Նիկոլական դատաիրավական արդարադատությունը։ Հիմա արդեն եկել է պատասխանատվության կանչելու ժամանակը՝ այն մարդկանց, որոնք հորջորջում էին օրինականությունից, օրենքից»,-նշեց Մակինյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:43 16/03/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչպես խոստացել էի՝ ԱԱԾ-ին կօգնեմ Նիկոլ Փաշինյանի պատվերով գործեր կարելու դեպքերը բացահայտելուն.Ամրամ Մակինյան
17:05 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ վստահություն ունենք, որ արտահոսքը նաև պայմանավորված չի եղել Աննա Վարդապետյանից հոգնելով.փաստաբան
15:25 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի օգնականի հետ մեղադրանքի որոշումը համաձայնեցրած եւ նրա հանձնարարությունը կատարած ՔԿ քննիչի լիազորությունները չեն կասեցվել, ծառայողական քննություն չի նշանակվել
13:54 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍԵրեք տարի նախաքննությունն իրականացրել է կառավարությունը. փաստաբանը համոզված է
13:35 12/03/2021  |  ԼՐԱՀՈՍՔԿ ղեկավարը պետք է պարզաբանի, թե ով է հանձնարարել քննիչին կատարել Փաշինյանի օգնականի հանձնարարությունները
00:26 12/03/2021  |  ՄեկնաբանությունՎատն այն է, որ խիստ վիճելի է - կա՞ դեռ հետդարձ, թե արդեն չկա. Ռուբեն Մելիքյան
19:24 11/03/2021  |  Քրեական խրոնիկոնՓաշինյանի օգնականի կողմից քրեական գործերով հնարավոր ապօրինի միջամտության վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է ԱԱԾ. Անհանգստացած են արտահոսքից
12:56 11/03/2021  |  ՄեկնաբանությունՓաշինյանի օգնականը հանձնարարում է քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել. Մակինյան
23:28 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Հայրապետյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի. սկանդալային տեսանյութի հետ կապված
23:09 10/03/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանի օգնականը ցուցումներ է տալիս քննիչին՝ ինչ քրեական գործ կարի Ռուբեն Հայրապետյանի որդու դեմ. 168.am

Արխիվ

[]