ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելը ազգն արժեքային առանձնահատկությունից զրկելու հերթական քայլն է 03/17/2021 13:16 | Վերլուծություններ
Իշխանության գալու օրվանից ներկաների քաղաքականության հիմնական շեշտադրումը տարիների և տասնամյակների ընթացքում ձևավորված պետական ինստիտուտները քանդել-ավերելն էր։
Ահավասիկ, հերթը հասել է Երեւանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտին, որը վերացնելուն է լծվել ներկա իշխանությունը։ Ի մասնավորի, օրերս կառավարությունը «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ է ներկայացրել։ Հիշեցնենք, որ այդ օրենքի 48.1 հոդվածի համաձայն՝ Երեւանի գլխավոր ճարտարապետին նշանակում եւ պաշտոնից ազատում է քաղաքապետը: Հիմա, առաջարկելով ձերբազատվել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, փոխարենը առաջարկվում է ավելացնել քաղաքապետի տեղակալի եւս մեկ հաստիք, որը կիրականացնի այդ աշխատանքները:
Բնականաբար, հարց է ծագում՝ քաղաքապետի տվյալ տեղակալը ի՞նչ մասնագետ պիտի լինի, թե՞ դա նույնպես արդեն կարևոր չէ։ Ասենք՝ այդ հաստիքի «վրա նստածը», որը պիտի զբաղվի մայրաքաղաքի քաղաքաշինական խնդիրներով, պարտադիր չէ՞, որ լինի ճարտարապետ /քաղաքաշինարարներ մենք շատ չունենք/։ Թե՞ հետայսու կարող է այդ գործն անել նաև գյուղատնտեսը, անասնաբույժը և կամ՝ գինեկոլոգը։
Ի դեպ, տարիներ առաջ /2004-07 թթ/ քաղաքային իշխանության մեջ եղել է քաղաքապետի տեղակալի հաստիք, որը համակարգում էր քաղաքաշինության ոլորտը։ Բայց այդ ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ նույնպես ունեցել ենք։
Մի հարց շատ հետաքրքիր է, այս՝ Երևանի գլխավոր ճարտարապետի ինստիտուտի վերացման թեմայի շուրջ որպես պրոֆեսիոնալ հանրություն՝ ոչ մի բան չու՞նի ասելու Ճարտարապետների պալատը։
Ըստ իս, երբ կա արդեն կայացած ինստիտուտ, անձերը չէ, որ պետք է կարևորվեն։ Մինչդեռ հիմա մասնագիտական շրջանակները անտեսում են մի բնագիծ, մի պաշտոն, որն իրե՛նց ոլորտին է վերաբերվում։ Համեմատության համար խնդրո առարկա հարցը կարելի է զուգահեռել այս օրերին արդիական մեկ այլ խնդրի՝ ներկա իշխանության՝ ՀՀ ՄԻՊ-ի ինստիտուտի «խեղճացման», ֆինանսավորման կրճատումների միջոցով՝ «նեղը գցելու» ցանկության հետ, որի շուրջ իրավաբան-իրավագետների մասնագիտական հանրությունը լուրջ ահազանգ է հնչեցնում՝ արդարացիորեն քննադատության ենթարկելով իշխանություններին։
Իսկ ճարտարապետներն ու քաղաքաշինարարները լուռ են։ Ընդ որում, ուշագրավ փաստ՝ բոլորովին վերջերս կարծես համազգային խնդրի արժեք ուներ Արթուր Մեսչյանին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նշանակելը։ Երևանցիներն ուրախացել էին, կարևոր էին համարում։ Ի՞նչ պատահեց։ Այսինքն, այս պաշտոնն անձնավորվա՞ծ է, չկա՝ ցանկալի անձ, ուրեմն, պաշտո՞նն էլ չպետք է կարևորվի։
ՈՒղղակի զարմանալի է, որ ոլորտի մասնագետներն ասելիք չունեն և իրենց վերաբերող բնագիծը՝ պատասխանատվությամբ հանդերձ՝ թողնում են քաղաքային տնտեսության բնագծում անարդյունավետության և խոստումների չկատարման առումով ռեկորդակիր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին կամ նրանից հետո եկողին։ Ինչու՞։
Երևանի գլխավոր ճարտարապետն անձ չէ, այլ՝ կայացած ինստիտուտ, ինչ-որ տեղ նաև՝ բրենդ է՝ ճարտարապետական ավանդույթներ ունեցող երկրում․․․
Ցավոք, այսօր ճարտարապետական և քաղաքաշինական հանրույթ՝ որպես մեկ ամբողջություն, հավաքականություն, համքարություն, գոյություն չունի․ գուցե նաև ա՞յդ է պատճառը, որ ճարտարապետների պալատն իր իներտության մեջ պարփակված՝ թույլ է տալիս, որ մի երևութական ինստիտուտ դրա անհրաժեշտությունը չգիտակցողները փորձեն վերացնել՝ ոչ մասնագետների մեջ տարրալուծելով, ցրելով Երևանի քաղաքաշինության ոլորտի ողջ պատասխանատվությունը:
Մեկ այլ դիտարկում՝ ներկա իշխանությունն իր այս քայլով շատ հստակ ցուցանում է, որ ոչ մի ոլորտում իրեն պրոֆեսիոնալներ պետք չեն։
Այդ է պատճառը, որ ոլորտային պրոֆեսիոնալներն այսօր փոխարինվում են կամակատար և վերահսկելի ֆունկցիոներներով:
Ի վերջո, որքանո՞վ է արդարացված առանց մեր երկրի, մեր հոգեկերտվածքի առանձնահատկությունները հաշվի առնելու զանազան եվրոմոդելներ ընդօրինակելը: Նկատենք, որ ամենակատարյալ գլխավոր հատակագծի և քաղաքաշինական փաստաթղթերի առկայության պարագայում անգամ՝ Եվրոպայում էլ, ԱՄՆ-ում էլ շատ քաղաքներում գլխավոր ճարտարապետը որպես ստեղծագործական կերպար, երևույթ պահպանվում է:
Չե՞ք կարծում, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը վերացնելը ազգը արժեքային առանձնահատկությունից զրկելու հերթական քայլն է:
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից